14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում նոր լարվածություն է սպասվում

Մայիսի 1-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ հազարավոր փաստաթղթերի պատճեններ են ստացել, որոնք վկայում են, որ Թեհրանը փորձում է միջուկային զենք ձեռք բերել:

Եվ ահա քուվեյթական «Al-Jarida» օրաթերթում հրապարակվել է հոդված, որտեղ տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Իսրայելի վարչապետի հայտարարության մեջ նշված փաստաթղթային արխիվն այդ երկրի հատուկ ծառայությունները ձեռք են բերել՝ օգտագործելով Ադրբեջանական Հանրապետության տարածքը։

Իհարկե, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմաթ Հաջիևը երեկ անմիջապես արձագանքել է և հերքել շրջանառվող այդ լուրը, սակայն իրանական մամուլի ամենաթեժ թեմաներից մեկն այս պահին հենց դա է։

Հիշեցնենք, որ առաջին անգամ չէ, որ Ադրբեջանի անունը շոշափվում է իսրայելական հատուկ ծառայությունների՝ հակաիրանական գործողությունների համատեքստում՝ որպես նրանց հիմնական հյուսիսային հենակետ։

Թեժ է լինելու։

 
Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ