23 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում հանդես գալ թելադրողի դերում

Անցնող 7 օրերի ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում պահպանվել է նախորդ շաբաթվանից հաստատված լարվածությունը: Մասնավորապես՝ ապրիլի 30-ից սկսած, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվել են հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումներ ու տեղաշարժեր: Այս մասին հայտնում է ԱՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը:

Առաջնային գծում հաստատված օպերատիվ իրադրությունը գնահատելու նպատակով մայիսի 3-ին կայացել է ԵԱՀԿ առաքելության դիտարկումը, որն անցել է առանց խախտումների և հաստատված ժամանակացույցի համաձայն:

Ընդհանուր առմամբ, ապրիլի 29-ից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 3000 կրակոց:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում հանդես գալ թելադրողի դերում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ