15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Տղերք, Արցախի հարցով թեմա կա՞. Արմեն Աշոտյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վաղուց էի ուզում Արցախ գալ։ Փետրվարից հետո հա չէր ստացվում. ԱԺ նիստեր, անձնական հարցեր, իշխանափոխություն, լիքը գործ, ու, ահա, ծննդյանս առիթով ինքս ինձ նվեր արեցի, երեկվանից այստեղ եմ, Ստեփանակերտում։ Ասեմ կրկին ու միանգամից։ Արցախը Հայաստանի Հանրապետություն չէ, ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆ Է։ Այստեղ օրն […]

Ես պատրաստ եմ բանակցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ. Նիկոլ Փաշինյան

Որպես ցանկացած ժողովրդավար երկիր՝ Հայաստանը նվիրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու հանձնառությանը: Այս մասին Al-Jazeera հեռուստաընկերության հայտնի «Talk to Al Jazeera» ծրագրին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ Հայաստանում իշխանափոխության գործընթացից հետո Ադրբեջանն ավելի ագրեսիվ է դարձել: «Մենք մեծ հնարավորություններ ունենք Հայաստանն ավելի ժողովրդավար դարձնելու, հավասար […]

Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել

Հուլիսի 26-ին` ժամը 20:45-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Դավիթ Արթուրի Միլոյանը: Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Դոնալդ Թրամփը չունի սեփական երկրի աջակցությունը. իրանագետ

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի  խոսքով՝ Իրան-ԱՄՆ հարաբերություններում լարվածությունը սկսվել է դեռևս այս տարվա մայիսի 8-ից, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարաեց, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս միջուկային համաձայնագրից: «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրանագետն ընդգծեց, որ ԱՄՆ-ն  սպասում էր, որ  Իրանը նույնպես կանի նույն քայլը և դուրս կգա միջուկային համաձայնագրից, բայց նրան հույսերը չարդարացան:  […]

Ժամկետային զինծառայող է մահացել

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Ժորա Պետրոսյանի մահվան հանգամանքները։ Հուլիսի 24-ին կայազորային քննչական բաժնում ահազանգ է ստացվել, որ 2018 թվականի հուլիսի 24-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության  տեղամասի մարտական դիրքում դեմքի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ժորա Վահագի […]

Հնարավորություն ունենք կաթվածահար անելու Ադրբեջանի տնտեսությունը

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հայտարարել է, որ պաշտպանության բանակն անհրաժեշտության դեպքում կարող է կաթվածահար անել Ադրբեջանի տնտեսությունը։ Նման հայտարարություն պաշտոնյան արել է Ստեփանակերտում հուլիսի 24-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով Մինգեչաուրի ջրամբարը ռմբակոծելու հնարավորության վերաբերյալ հարցին: «Հնարավորություն ունենք կաթվածահար անելու Ադրբեջանի տնտեսությունը, սակայն դրա առիթն առայժմ չեմ տեսնում: […]

Թուրքիայի քաղաքացին հատել է ՀՀ սահմանը

Թուրքիայի քաղաքացի Ջեւրիյե Օքույուջուն, խուսափելով քաղաքական հետապնդումներից, Սազիյե Դեմիր անվամբ կեղծ անձնագրով հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը: Այս մասին հայտնում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։ «Ջեւրիյե Օքույուջուն, ըստ մեզ հասած տեղեկությունների, նպատակ է ունեցել ապաստան հայցելու համար Հայաստանից մեկնել արեւմտյան այլ երկիր: Ներկայումս նա ձերբակալված է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատելու հիմքով, […]

Հնարավոր է սահմանային լարվածության աճ սեպտեմբեր-հոկտեմբերին

Ինչպես նախորդ տարիներին այս տարի եւս շարունակվել են Ադրբեջանի ղեկավարության կողմից ռազմատենչ հայտարարությունները։ Այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, Ստեփանակերտում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը: Նրա խոսքով, հրադադարի ռեժիմի խախտման կտրուկ նվազում է նկատվել. «Իրադրությունը կայուն հանգիստ կարելի է գնահատել, բայց լարվածության միտումներով։ Նման հանգիստ իրավիճակ չի եղել, հնարավոր է սակայն […]

Հարյուրավոր տուժածներ, փլուզված շենքեր. ողբերգական երկրաշարժեր իրանում

Իրանում երեկ գրանցված ուժգին երկրաշարժի հետեւանքով տուժածների թիվը հասել է 287-ի: 5,9 մագնիտուտ ուժգնությամբ եւ 8 բալ ցնցումներով երկրաշարժի տուժածների մասին ավելի վաղ նշվում էր 140-150 թիվը, հայտնում է Tasnim գործակալությունը: Երկրաշարժի հետեւանքով տուժել են իրանական Կարմանշաղ նահանգի 43 գյուղեր, 101 կառույցներ հիմնովին ավերվել են, 800 կառույցներ տուժել են մասամբ: Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին, տեղական […]

Ես չեմ կարող հավատալ, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր եւ բարեկամ Ռուսաստանը իր լծակները չի օգտագործի Ադրբեջանին սաստելու համար. Փաշինյան

«Այո տարածաշրջանում պատերազմի վտանգը միշտ առկա է եղել, մենք պետք է պարաստ լինենք այդպիսի զարգացումների, բայց բոլորս հասկանում ենք,  որ ՌԴ որպես գերտերություն ունի հնարավորություն՝ թույլ չտալու պատերազմի վերսկսումը տարածաշրջանում,  ես չեմ կարող հավատալ , որ Հայաստանի ռազմավարական գործընկեր եւ բարեկամ Ռուսաստանը իր լծակները չի օգտագործի տարածաշրջանում ռազմական գործողություններ չվերսկսելու համար, ես չեմ կարող դրան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված