14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Զանգակատուն գյուղի մոտ ադրբեջանցիներն իրենց դիրքերն առաջ են բերել

Արարատի մարզի Զանգակատուն գյուղին հարակից տարածքում ադրբեջանական կողմն առաջ է բերել իր դիրքերը։ Այս մասին NEWS.am–ի հետ  զրույցում ասաց համայնքապետի պաշտոնակատար Հովիկ Կարապետյանը։ «Իրենց տարածքում, պետական սահմանից այն կողմ, ադրբեջանցիներն առաջ են բերել դիրքերը, եւ մեր միջտարածքային տարածությունը բավականին մոտեցել է՝ մի քանի  կիլոմետր։ Այդ պատճառով կրակոցներն ավելացել են եւ մոտ 11 հա ցանքատարածություններ հայտնվել են […]

2018-ին զոհվել է 34 զինծառայող, որոնց 21%-ը՝ հակառակորդի կողմից

2018 թվականի ընթացքում՝ հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 10-ը, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերություններից կամ տեխնիկական պատճառներով ավելի շատ զինծառայող է զոհվել, քան հակառակորդի կողմից ձեռնարկված գործողությունների հետևանքով:  2018-ին զինված ուժերում զոհվել է 34 զինծառայող, որից 7-ն է (ընդհանուր զոհերի 21%-ը) զոհվել հակառակորդի կողմից արձակված կրակոցից, իսկ 24-ը (79%) զոհվել են […]

Արցախի հարցում ներկա իշխանությունը լեգիտիմ չէ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախի հարցում ներկա իշխանությունը լեգիտիմ չէ։ Իշխանափոխությունը տեղի է ունեցել «Մերժիր Սերժին» կարգախոսով և ունեցել է համաժողովրդական աջակցություն։ Խորհրդարանական ընտրությունները քաղաքական դաշտի դեգրադացիայի պայմաններում է անցկացվում՝ նախատեսված ժամկետից շուտ, որի պատասխանատվությունը կրում է մեկ անձ։ Ըստ Նիկոլ Փաշինյանի հրապարակային խոստումների՝ ընտրությունները պետք է անցկացվեին երեք պայմաններ կատարելուց […]

Ապրիլյան պատերազմից 2 տարի անց՝ լեզուն պտտել և ադրբեջանասիրության մասին խոսել

Սա հակահայկական քարոզչություն է, և դժվար, թե այդ քարոզիչներն ազգությամբ հայ լինեն, որովհետև հայի ազգային կանչը թույլ չի տա իրեն Ապրիլյան պատերազմից ընդամենը 2 տարի անց՝ լեզուն պտտել և ադրբեջանասիրության մասին խոսել: Այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում ասաց ջութակահար, դիրիժոր Դանիել երաժիշտը: Մտավորականի համար անհասկանալի է, թե ինչպե՞ս են որոշ մարդիկ նման կերպ խոսում «պատմական զարգացումների» […]

Ինչ հակաքայլ կկիրառի Փաշինյանը ՀԱՊԿ-ում. Հրապարակ

Վաղն Աստանայում մեկնարկող ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովում առանցքային հարցերից մեկը լինելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խնդիրը։ «Հարցն ունի 2 ասպեկտ՝  իրավական եւ քաղաքական։ Իրավական առումով կա բացթողում՝ գլխավոր քարտուղարի հետկանչման մեխանիզմն ամրագրված չէ ՀԱՊԿ կանոնադրությունում:  Տեղակալներինն ամրագրված է, քարտուղարինը՝ ոչ, ինչը բացթողում է, որովհետեւ պետք էր դիտարկել  հիվանդության, մահվան հանգամանքը։ Այդ առումով գերակա է դառնում կանոնադրության […]

Հայտնի է Արցախում զոհված զինծառայողի մահվան պատճառը

Այսօր՝ ժամը 08:20-ից 8:30-ի սահմաններում, N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արիստակես Էդուարդի Ազատյանը զորամասի հսկիչ անցագրային կետից շուրջ 70 մ հեռավորությամբ գտնվող երկաթյա կամրջի մոտ, իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով, ծնոտի ստորին շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական […]

Ինչ է փոխվել այս ընթացքում

Թերևս ներքաղաքական կյանքում իշխանությունների վարած սիրողական, իսկ հաճախ` բացահայտ կոպիտ սխալները հետագայում, հեղափոխական էյֆորիայից ձերբազատվելու դեպքում, կարող են և ուղղվել: Բայց արտաքին քաղաքական հարթակում որևէ սխալ կարող է որոշիչ, նույնիսկ` ճակատագրական լինել պետության համար: Այս առումով, կարծում եմ, Հայաստանի արտաքին քաղաքականությունն այսօր բավականին անպաշտպան վիճակում դեգերում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոթորկվող ալիքների վրա: «Մեր արտաքին քաղաքականությունը […]

Իրավիճակը սրվում է

Իրավիճակն Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքում կրկին սրվել է…Ադրբեջանական ԶԼՄ-ները, որոնք հիմնականում ներկայացնում են պաշտոնական տեսակետը, կցկտուր տեղեկություններ են հաղորդում այդ Գյանջայից… Ըստ Ադրբեջանի ԱԱԾ-ի տվյալների` հատուկ գործողության ժամանակ սպանվել է երկու մարդ՝ Ֆամիլ Ալեկպերովը և Ռուստամ Ռզաևը, որոնք պաշտոնական Բաքվի կողմից ներկայացվում են որպես կրոնական ծայրահեղական կազմակերպության անդամներ և ահաբեկիչներ… Ադրբեջանի ԱԱԾ-ն տեղեկացրել է, որ […]

Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում առանձնազրույց է ունեցել Բակո Սահակյանի հետ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում առանձնազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ, այնուհետև տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում: Առանձնազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը կարևորել են ներհայկական կապերի ամրապնդումը, տարբեր ուղղություններով Հայաստանի ու Արցախի  փոխգործակցության խորացումը: Ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի