20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ղարաբաղի հարցում կարող է լուրջ կորուստներ ունենանք. Հայոց աշխարհ

Ի՞նչ է կատարվում բանակցային գործընթացում, հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը որքանո՞վ է նպաստում Ղարաբաղյան հիմնախնդրի հայանպաստ կարգավորմանը. մեր հարցերին ի պատասխան՝ իր տեսակետներն է ներկայացնում քաղաքագետ ԵՐՎԱՆԴ ԲՈԶՈՅԱՆԸ։   -Պաշտոնապես ակտիվ բանակցություններ դեռ չկան, բայց, իմ կարծիքով, տեղի են ունենում կուլիսային գործընթացներ, որոնք հայկական կողմի շահերից չեն բխում։ Ադրբեջանցիների արձագանքը, համենայն դեպս, այդ մասին է վկայում։ Չեմ […]

Նախիջեւանի հատվածում Ադրբեջանը չի գրավել հայկական որեւէ դիրք, բայց կարող է լարվածություն ստեղծել. Տարոն Հովհաննիսյան

«Ադրբեջանի բաց աղբյուրներից նման տվյալներ չեն ստացվել, ուստի չեմ կարող մեկնաբանել այդ հայտարարությունը»,-«Հենարան» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ՀՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված, ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանի այն հայտարարությանը, թե Արցախի հետ շփման գծի երկայնքով Ադրբեջանը բլուրներ է կառուցել եւ պատրաստվում է հարձակման, ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ առանց խուճապի […]

Տավուշի սահմանագծում ադրբեջանական բանակը փոխարինվում է սահմանապահ զորքերով. ինչի՞ է սպասում Ալիեւը /տեսանյութ/

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ հայ-ադրբեջանական սահմանի Ղազախի և Ասթաֆայի հատվածի (սահմանակից Տավուշի մարզին) պահպանությունը 3-րդ բանակային կորպուսի մարտական զորամասերի փոխարեն այսուհետեւ իրականացնելու է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը։ Ըստ Ադրբեջանի հարցերով փորձագետ Աշոտ Մովսիսյանի՝ այս հանձնարարականով նշյալ հատվածում ադրբեջանական ԶՈՒ-ն փաստացի փոխարինվում է սահմանապահ ծառայությամբ, մինչդեռ Ադրբեջանի այս հնարքը ոչ թե խաղաղությանը միտված գործողություն է, […]

Արցախում զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել

Դեկտեմբերի 16-ին` ժամը 15:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Ռաֆիկ Հակոբի Վահանյանը: Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է միջին ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Նիկոլ Փաշինյանն Արցախի իշխանությունների մասին բարձր պաշտոնյային ոչ հարիր արտահայտություններ արեց. դա մերժելի է. Լարիսա Ալավերդյան /տեսանյութ/

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն անընդունելի է համարում Արցախից Հայաստան և Հայաստանից Արցախ կոշտ դիրքորոշումներով հանդես գալը։ «Բացասական եմ գնահատում այնպիսի արտահայտությունները, երբ պետության բարձրաստիճան անձն այնպես է անդրադառնում, ինչպես անդրադարձել է Նիկոլ Փաշինյանը Արցախի իշխանությունների մասին՝ կոշտ, բարձր պաշտոնյային ոչ հարիր արտահայտություններով։ Ես դրան բացասական եմ վերաբերվում։ Ինձ համար մերժելի է այդպիսի տոնայնությունը […]

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ

Դեկտեմբերի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը են լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ինչ է սպասվում Արցախում. փոփոխությունները այսքանով չեն ավարտվելու. 168 ժամ

«168 ժամ» թերթը գրում է. «Արցախում սպասվող կադրային փոփոխությունները, որոնց մասին արդեն մի քանի օր է՝ գրում են տարբեր լրատվամիջոցներ, եւ որոնք ակտիվորեն հերքվում էին համապատասխան գերատեսչությունների կողմից, երեկ իրականություն դարձան: Պաշտոնից ազատվել է Արցախի ՊԲ նախարար-պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը՝ նշանակվելով Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն: Նրա փոխարեն ՊԲ ղեկավար է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի