14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Այսօրվա դրությամբ Ադրբեջանում են գտնվում 4 հայ գերիներ. Նաիրա Զոհրաբյան

Այսօրվա դրությամբ Ադրբեջանում են գտնվում 4 գերիներ, որոնցից երկուսը Հայաստանի քաղաքացիներ են, մեկը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ մեկը Ռուսաստանի հայազգի քաղաքացի է: Հունվարի 17-ին ԱԺ նիստում այս մասին ասաց Մարդու իրավունքների եւ հանրային հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով  ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հարցին: Նրա խոսքով՝ հայերից […]

Ի՞նչ են քննարկել Մնացականյանն ու Մամեդյարովը /տեսանյութ/

Հունվարի 16-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Տեղի ունեցավ մտքերի օգտակար և կառուցողական փոխանակում, ինչն ուղղված էր նաև առավել […]

Իրանի ապտակը չուշացավ

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մոհամադ Հոսեյն Բաղերին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության խնդրին: Այս մասին տեղեկացնում է Minval.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջին: «Իրանը համարում է Ղարաբաղն ադրբեջանական տարածք, աջակցում է և այսուհետ կաջակցի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Թեհրանը անընդունելի է համարում սահմանների ուժի կիրառմամբ փոփոխությունը: […]

Բակո Սահակյանն ուղերձ է հղել ՀՅԴ ընդհանուր ժողովի մասնակիցներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 16-ին ուղերձ է հղել Հայ Յեղափոխական Դաշնակցության Ընդհանուր ժողովի մասնակիցներին: Ուղերձում ասված է. «Հայ Յեղափոխական Դաշնակցության Ընդհանուր ժողովի հարգելի՛ մասնակիցներ, Ի սրտե ողջունում եմ բոլորիդ կուսակցության այս գերագույն միջոցառման մեկնարկի կապակցությամբ: Մեծ գոհունակությամբ ուզում եմ նշել, որ Արցախում բարձր են գնահատում ձեր՝ տասնյակ երկրներից ժամանած պատվիրակներիդ հայրենանվեր գործունեությունը: Դաշնակցությունը […]

«Մե՞նք պետք է դառնանք դավաճան». Փաշինյանը «Իմ քայլի» հետ քննարկել է Արցախի հարցը. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր տեղի կունենա Զոհրաբ Մնացականյան-Էլմար Մամեդյարով հանդիպումը, որը կնախապատրաստի Փաշինյան-Ալիեւ առաջիկա հանդիպումը: «Իմ քայլը» դաշինքի՝ նախորդ ուրբաթ ԱԺ դահլիճում տեղի ունեցած առաջին հանդիպման ժամանակ, որին մասնակցել է նաեւ Նիկոլ Փաշինյանը, առյուծի բաժինը նվիրված է եղել ղարաբաղյան հիմնախնդրին: Փաշինյանը խիստ հանգամանալից անդրադարձել է հարցին, պատասխանել ֆրակցիայի պատգամավորների հարցերին, ինֆորմացիա տվել «առկա» իրավիճակի […]

Իրանը կտրուկ է արձագանքելու ՀՀ-Իսրայել հնարավոր ջերմացմանը

Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը կարծում է, որ շուտով Իսրայելը դեսպանություն կունենա Հայաստանում, իսկ Հայաստանը՝ Իսրայելում: Զոհրաբ Մնացականյանի խոսքերը մեջբերում է The Jerusalem Post պարբերականը «Իսրայելի եւ Հայաստանի հարաբերությունները ջերմանո՞ւմ են» հոդվածում: «Ես լավատեսորեն եմ տրամադրված եւ կարծում եմ, որ դա շուտով տեղի կունենա: Մենք ավելի քան ուրախ կլինենք նոր որակ հաղորդել Իսրայելի հետ […]

Մենք կօգտագործենք բոլոր միջոցները Հայաստանին մեկուսացնելու համար. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կառավարության ընդլայնված նիստում հայտարարել է, որ Հայաստանի մեկուսացման քաղաքականությունը կշարունակվի:   «Ես երբեք չեմ թաքցրել մեր քաղաքականությունը: Ես միշտ ասել եմ, որ մենք կօգտագործենք բոլոր միջոցները Հայաստանին մեկուսացնելու համար, և հետագայում մենք դա անելու ենք, մինչև մեր հողերը ազատագրվեն», – ասել է նախագահը:   Իլհամ Ալիևը ընդգծել է, որ Հայաստանի համար […]

Հայաստանը ստեղծված իրավիճակից մեկ ելք ունի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի կառավարության ընդլայնված նիստում հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները պետք է շարունակվեն միայն Բաքվի ու Երևանի միջև: Այս մասին հայտնում է «Ռուսարմինֆո»-ն։ «Առաջին փուլում Հայաստանի նոր ղեկավարությունը փորձել է խուսափել բանակցություններից: Հայտարարություններ են հնչել, որ Ադրբեջանը պետք է բանակցություններ վարի ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի կազմավորման հետ։ Արդյունքում՝ բանակցություններն ընթանում […]

Դուշանբեի հայտնի վերելակը կարող է Ղարաբաղի հարցում դառնալ «մահվան վերելակ». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դուշանբեի հայտնի վերելակը կարող է Ղարաբաղի հարցում դառնալ «մահվան վերելակ»: Բրյուսելի հետ հարաբերություններում Հայաստանի համար մշտապես կարևորվել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը: Հիմքերը պարզ են՝   ա. ԵՄ-ն հանդիսանում է աշխարհի ամենաազդեցիկ քաղաքական և ֆինանսական կենտրոններից մեկը, բ. ԵՄ անդամ Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահ երկիր է, և […]

Պետք է կանխել հակառակորդի հնարավոր գործողությունները, որ Նախիջևանի օրինակը չկրկնվի. Վովա Վարդանով

2018 թ. ռազմական ոլորտում ձեռքբերումներ չեմ տեսնում, փոխարենն ունեցել ենք նահանջներ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովը: «2018-ին պարզապես եղել են խոսակցություններ, որ գրոհող զենք են ձեռք բերելու Su-30SM-ները, բայց դա դեռ շոշափելի մակարդակում չէ, որ գնաս տեսնես: Ինչ վերաբերում է նահանջին,ապա Նախիջևանի օրինակը: Այնտեղ ունեցանք բավականին լուրջ կորուստ, երբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի