11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Մայիսի 28-ը մեր ազգային խորհրդանիշներից է, որն ամփոփում է ազգի անցած ճանապարհը. Վիտալի Բալասանյան

Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը ուղերձ է հղել Առաջին Հանրապետության օրվա 102-ամյակի առթիվ։  «Մայիսի 28-ին Հայաստանը, Արցախը և, առհասարակ, ողջ հայությունը տոնում են Առաջին Հանրապետության օրը: 1918թ. մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին, այն հայոց պետականության վերածննդի խորհրդանիշն է: Հայաստանի Առաջին Հանրապետությունն անվարան հիմքն է Հայաստանի պետականության: Պետականության վերականգնումը բախտորոշ նշանակություն […]

Ավարայրից Շուշի մեր հաղթանակների խորհուրդն է՝ լինել միասնական․ Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ, տոն, որն ունի յուրահատուկ իմաստ ու խորհուրդ բոլորիս համար: 1918 թվականին Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծումը […]

Վրաստանում կորոնավիրուսային վարակի ընդամենը երեք դեպք է գրանցվել

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք, ապաքինվել է 20 մարդ: Ընդհանուր առմամբ, փետրվարի 26-ից ի վեր Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 735 դեպք, ապաքինվել է 557 մարդ: Կարանտինի ռեժիմում է 3076 մարդ, ստացիոնար վերահսկողության տակ՝ 200 մարդ: Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 12 մարդ:

Ադրբեջանի կողմից Ռոյս-Էնգելի խաղաղության նախաձեռնության մեժումը մեծացնում է տարածաշրջանային պատերազմի ռիսկը. The Washington Times

Հայկական կողմը լիովին աջակցում է Ռոյս-Էնգելի խաղաղության նախաձեռնությանը (ԱՄՆ Կոնգրեսի երկկուսակցական նախաձեռնություն) ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծում կրակի լոկատորների տեղակայման հարցում, այսինքն ՝ հրադադարի պահպանման մեխանիզմների և միջազգային դիտորդների մասին: Այս մասին ասված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանի հայտարարության մեջ, որը հրապարակվել է The Washington Times- ում: «Հենց Ադրբեջանը և միայն Ադրբեջանն […]

Ես անձամբ եմ լսել Արսեն Թորոսյանի խոսքերը, պատասխանատվությունից խուսափելու նրա փորձը ապարդյուն է. Վրացի պրոֆեսոր

Վարակիչ պաթոլոգիաների, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունաբանության վրացական կենտրոնի գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Թենգիզ Ցերցվաձեն կրկին հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված ՀՀ առողջապահության նախարարության հայտարարության հետ: Այդ մասին գրում է Interpressnews.ge-ն։ «Ծիծաղելի է, երբ երկրի առողջապահության նախարարը նման հայտարարություն է անում, որտեղ վերջին երկու օրվա ընթացքում ( մայիսի 23-ին և 24-ին) հայտնաբերվել է COVID-19- ի 733 նոր դեպք: […]

«Արսեն ջան, չե՞ք ամաչում». Վրաստանի խորհրդարանի պատգամավորը դիմել է Արսեն Թորոսյանին

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Զվիադ Կվաչանտիրաձեն Facebook-ի իր էջում հայերեն գրառում է արել՝ ուղղված ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին:     «Արսեն ջան, չե՞ք ամաչում», – գրել է Կվաչանտիրաձեն։

Իմաստ չկա թաքցնելու վարակակիրների թիվը. Վրաստանից պատասխանում են Արսեն Թորոսյանին

Թբիլիսիի Վարակաբանական հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայան  պատասխանել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ով կասկածներ է հայտնել Վրաստանում կորոնավիրուսային իրավիճակի վիճակագրության հետ կապված, տեղեկացնում է վրացական Interpressnews կայքը: «Թե ով է հետաքրքրվում, կարևոր չէ, մեզ մոտ կա 728 հաստատված դեպք և վերջ»,- հայտարարել է  Էզուգբայան: Լրագրողների հետ զրույցում Էզուգբայան ասել է, որ կորոնավիրուսով վարակվածների տվյալները թաքցնելու իմաստ […]

Արցախի ԱԺ նախագահ է ընտրվել Արթուր Թովմասյանը

Մայիսի 21-ին Արցախի 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ է ընտրվել «Ազատ հայրենիք» դաշինքի խմբակցությունը ներկայացնող Արթուր Թովմասյանը: Արթուր Թովմասյանը ծնվել է 1962-ի դեկտեմբերի 2-ին, ֆիզիկական և մաթեմատիկական գիտությունների թեկնածու է, Հայաստանում Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի մասնաճյուղի պատվավոր դոկտոր, ղեկավարում է Արցախի թեթեւ ատլետիկայի ֆեդերացիան: 1995-ին ընտրվել է ԼՂՀ Ազգային ժողովի երկրորդ գումարման պատգամավոր: 1996-1997 թվականներին […]

Մենք ապացուցեցինք մեզ և աշխարհին, որ կարող ենք հառնել փլատակներից. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի առթիվ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի գրասենյակից։ Ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի թանկագի՛ն վետերաններ, Պաշտպանության բանակի հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ, Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ […]

Վարչապետի հետ խոսելու ենք Արցախի հարցի շուրջ շահարկումների մասին. Մարուքյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրուցել ենք Արցախի շուրջ տեղի ունեցող շահարկումներից, ներքաղաքական հարցեր չենք քննարկել. այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Երեկ ես հրավիրել եմ ԱԳ նախարարին 11:30-ի ընդմիջմանը, սուրճ ենք խմել և զրուցել ենք ԱԳ նախարարի հետ: Թեման եղել է մտահոգությունները, շահարկումներ, Արցախի հիմնախնդրի հետ կապված, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի