11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Սա հենց այն լեզուն է, որը մենք մերժում ենք՝ սպառնալիքի լեզուն․ ԱԳՆ-ն՝ Թուրքիայի մասին

ՀՀ ԱԳ Նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույց է տվել հունական MEGA TV լրատվականին՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացմանը, դրան Թուրքիայի արձագանքին, Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելուն, Հունաստանի և Կիպրոսի հետ Հայաստանի բարեկամական հարաբերություններին։ Ներկայացնում ենք հարցազրույցի հայերեն ոչ պաշտոնական թարգմանությունը: Ինչպե՞ս է Հայաստանն արձագանքում այն փաստին, որ Թուրքիան Ադրբեջանին գործնականում տրամադրում է զենք, անձնակազմ և […]

Պետք է պատրաստվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության նոր շրջափուլին. Աշոտ Ղուլյան

Պետք է պատրաստվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության նոր շրջափուլին, այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդական Աշոտ Ղուլյանը։ «Հուլիսի կեսերին հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում լարվածության կտրուկ աճը, դրան հաջորդած զարգացումները և աշխարհի տարբեր կետերում հայերի հանդեպ ատելության դրսևորումների սաստկացող ալիքը մի քանի եզրակացությունների հիմք են տալիս. ա) ստացած […]

Լավրովը և Չավուշօղլուն քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանին իրավիճակի սրումը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է իրավիճակի սրումն Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանին, հայտնում է Ռուսաստանի արտգործնախարարությունը: Ինչպես նշել են նախարարությունում, տեղի է ունեցել կարծիքների փոխանակում Անդրկովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ: «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին շրջանում բռնության սրման կապակցությամբ ռուսական կողմն ընդգծել է հավասարակշռված մոտեցման եւ զսպող ազդեցության անհրաժեշտությունը […]

Հակառակորդը Տավուշի սահմանապահ գյուղերին շուրջ 150 միլիոն դրամի վնաս է հասցրել

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց գումար հատկացնել Տավուշի մարզին: Որոշումը պայմանավորված է հայ -ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձություններով: ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ Տավուշի սահմանամերձ համայքներին շուրջ 150 միլիոն դրամի վնաս է հասցվել, առաջարկվում է հրատապության կարգով 25 միլիոն դրամ հատկացնել Տավուշի մարզպետարանին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս փուլում նախնական արագ գումար […]

Կռվեք մեզ հետ դեմ առ դեմ, տեսնենք՝ ով կհաղթի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայ-ադրբեջանական սահմանին վերջին ռազմական գործողությունների հետևանքով զոհված ադրբեջանցի զինվորականների ընտանիքներին մեքենաներ և բնակարաններ նվիրելու արարողության ժամանակ ՀՀ իշխանություններին կոչ է արել Ադրբեջանի դեմ կռվել «մեն-մենակ» և ասել, թե «այդ ժամանակ կտեսնենք, թե ով կհաղթի»: Այս մասին հայտնում է minval.az-ը: Ալիևը նշել է, թե ՀԱՊԿ-ի անդամ երկրներից սահմանային վերջին իրադարձությունների կապակցությամբ «Ղազախստանն […]

«Մեր դիվանագիտությունը պետք է հարձակողական լինի». Ալիևը՝ նորանշանակ արտգործնախարարին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 16-ին երկրի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռավար հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի դիվանագիտությունը պետք է հարձակողական լինի: Այս մասին տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը: «Մեր դիվանագիտությունը պետք է հարձակողական լինի, պետք է ամբողջովին ապահովել ազգային շահերը: Բայց հաճախ մենք հակառակն ենք տեսնում: Տեսնում ենք, որ որպես հիմք վերցվում է […]

Գիշերը շփման գծում հարաբերական անդորր է եղել. ՊՆ խոսնակ

Գիշերվա ընթացքում շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Հակառակորդը սահմանի բոլոր ուղղություններով կիրառել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր։  ՀՀ ԶՈՒ-ն վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով»,-նշել է նա:

Գիշերը հայկական ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու հարվածային ԱԹՍ. ՊՆ մամուլի խոսնակ

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում ժամը 00:15-ից մինչ այս պահը պահպանվում է հարաբերական անդորր։ Գիշերվա ընթացքում հրետանային միջոցներ չեն կիրառվել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Ժամը 22:20-ից 23:00-ի սահմաններում հայկական ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու հարվածային ԱԹՍ, որոնց բեկորներն ընկել են միջդիրքային տարածքում»,-գրել է նա: 

Բաքուն հաստատել է Ադրբեջանի զինված ուժերի երկու բարձրաստիճան սպայի զոհվելու մասին լուրերը

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Քերիմ Վելիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանին մարտական   գործողությունների հետևանքով երկու բարձրաստիճան սպա է զոհվել: «Ցավոք, պետք է հայտարարեմ, որ գեներալ-մայոր Պոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզեևը զոհվել են մարտերի հետևանքով», – ասել է Վելիևը ճեպազրույցում: Հիշեցնենք՝ ըստ Razm.info-ի, Փոլադ Հաշիմովը 3-րդ կորպուսի շտաբի պետն է, իսկ Իլգար Միրզեևը նույն կորպուսի […]

Իրավիճակը սահմանին շարունակում է մնալ մտահոգիչ. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրավիճակը սահմանին շարունակում է մնալ մտահոգիչ։ Ճիշտ է ադրբեջանական ագրեսիան տարբեր միջոցներով ճնշվում է՝ հակառակորդը դիրքային, մարդկային և տեխնիկայի կորուստներ է կրում, սակայն գլխավոր խնդիրը շարունակվում է մնալ։ Իսկ գլխավոր սպառնալիքը լոկալ մարտերը լայնամասշտաբ գործողությունների վերածելու Ադրբեջանի վաղեմի մտադրությունն է, որը պետք է ամեն գնով կանխել»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի