Էրդողանը Ղարաբաղից կանցնի Հայաստանին /տեսանյութ/
«Ստեփանակերտը` գնդակոծությունից հետո և սա քոռ ու խուլ NATO -ի OSCE – The Organization for Security and Co-operation in Europe -ի աչքի առաջ… Հրետակոխության հաջորդ առավոտ խիստ վնասված շենքերի բնակիչները տուն են վերադառնում, որպեսզի փրկեն այն, ինչ մնացել է իրենց ունեցվածքից»: Այս մասին գրում է Նառա Եփրեմյանը:
Քաղաքագետ Կարեն Բեքարյանը Արցախից գրառում է արել ֆեյսբուքյան հանրագրում, նշելով. «Այսօր ստացվեց երկար քայլել Ստեփանակերտի փողոցներով, շփվել տարբեր մարդկանց հետ, հերթական անգամ զգալ նրանց ջերմությունը և տեսնել բազմաթիվ ժպտացող դեմքեր` վազվզող երեխայից մինչև 80-ին մոտ շատ առույգ ու բարի տատիկ… Շնորհակալություն Արցախ, Շնորհակալություն Ստեփանակերտ… Շնորհակալություն Ձեզ` տոկունության, լավատեսության, անսահման դրական լիցքերի և հույզերի համար… Շնորհակալություն, […]
Թշնամին կրկին հրթիռակոծում է Ստեփանակերտ և Շուշի քաղաքները։ Այս մասին իր գրել է Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը: «Պաշտպանության բանակի պատասխանը չի ուշանա։ Սակայն ի տարբերություն Բաքվի ահաբեկչական իշխանության, մենք թիրախավորում ենք ոչ թե քաղաքացիական բնակչությանը, այլ խոշոր քաղաքներում մշտական տեղակայում ունեցող ռազմական օբյեկտները։ Այդ քաղաքներում ապրող խաղաղ բնակչությանը կրկին կոչ ենք անում անհապաղ […]
Այս պահին հակառակորդը մեծ ինտենսիվությամբ հրթիռային հարվածներ է հասցնում Ստեփանակերտին։ Հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախյան ճակատի հարավային ուղղությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Ընթանում են թեժ մարտեր։ ՊԲ ստորաբաժանումները արժանի հակահարված են հասցնում թշնամական ուժերին»,- գրել է նա:
«Ավրորա 2017» միջազգային մրցանակի դափնեկիր, Նուբայի լեռներում «Mother of Mercy» հիվանդանոցի վիրաբույժ Թոմ Քաթինան աջակցություն է հայտնել Արցախի եւ Հայաստանի բնակիչներին ղարաբաղյան հակամարտության գոտում էսկալացիայի եւ Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի կապակցությամբ: Dear people of #Artsakh and #Armenia, we know what you are going through and praying for you every day. Just stay strong and know that […]
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Հակառակորդը նախապատրաստվում է իրականացնել հարձակողական գործողություններ: ՊԲ-ն հետևում է հակառակորդի բոլոր տեղաշարժերին և պատրաստ է ամենաբարձր մակարդակով իրականացնել իր առջև դրված մարտական խնդիրը:
«Սասնա ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսական «Դոժդ» ինտերնետ ալիքն ուղիղ եթերով Ստեփանակերտում հարցազրույց է անում երկու ռուս կանանց հետ, ովքեր Ստեփանակերտի «բնակիչ են», որոնցից մեկի ամուսնուն «անօրինական» տեղափոխել են այլ վայր, ճանապարհին թուրքերը «գնդակահարել են»։ Աղջիկը պատմում է որ ամեն ինչ շատ վատ է, և որ բոլորին «սպանում […]
Շուշան Ստեփանյանը գրել է. «Գիշերվա ընթացքում և այս պահին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում մարտերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են»։
































