10 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ադրբեջանի կորուստները՝ 126 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 379 զրահատեխնիկա, 4 «Սմերչ» 3454 սպանված

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ներկայացրել է հակառակորդի կորուստները սեպտեմբերի 27-ից ի վեր: Ըստ այդմ, Ադրբեջանի կորուստները հետեւյալն են. 126 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 379 զրահատեխնիկա, 4 «Սմերչ» 3454 սպանված:  

«Նախարար Լուսինե Ղարախանյանը աշխատանքային պարտականություններից դուրս՝ ոչ պակաս կարևոր գործով է զբաղված»

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Սիրելի ՛ հայրենակիցներ Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանն է, ով աշխատանքային պարտականություններից դուրս նոր՝ ոչ պակաս կարևոր գործով է զբաղված: Նրա այս կերպարը յուրահատուկ մարմնավորումն է մեր ազգի այս օրերին դրսևորած վարքագծի ամեն ինչ հանուն ճակատի ու Հայրենիքի: Ահա սա ՛ է […]

Մևլութ Չավուշօղլուն այսօր կմեկնի Ադրբեջան

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն երեքշաբթի աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում տալով թուրքական ԱԳՆ հայտարարությանը: «Այցի ընթացքում նախարարը հանդիպում կունենա Իլհամ Ալիևի հետ»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից հավելել են նաև, որ նախատեսվում է ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ «Լեռնային Ղարաբաղի իրավիճակի, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ […]

Կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, ինչը թույլ կտա վերացնել Արցախի ժողովրդի գլխին կախված էքզիստենցիալ վտանգը. ԱՀ ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարություն է տարածել՝ Արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Չդադարեցնելով ռազմական նպատակներին հասնելու անհաջող փորձերն ու կրելով կենդանի ուժի և զինտեխնիկայի լուրջ կորուստներ՝ Ադրբեջանի զինված ուժերը՝ Թուրքիայի անմիջական վերահսկողության և կառավարման ներքո, սրընթաց աճող ինտենսիվությամբ շարունակում են հարձակումները Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության և […]

Գիշերը պահպանվել է հարաբերական կայուն վիճակը. ամեն ինչ է իմ համակարգման ներքո է․ ԱՀ նախագահ

Սիրելի ՛ հայրենակիցներ, անցած գիշեր առաջնագծում, ընդհանուր առմամբ, պահպանվել է հարաբերական կայուն վիճակը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Պաշտպանության բանակը շարունակում է փայլուն և արհեստավարժ կերպով կատարել իր առջև դրված մարտական խնդիրը: Պատերազմական իրավիճակին հատուկ պայմաններում արդյունավետ են գործում նաև պետական կառավարման բոլոր օղակները: Թե՛ […]

Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն նոր հայտարարություն են տարածել

Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը և Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Մայքլ Ռ.Պոմպեոն, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, վճռականորեն դատապարտում […]

Գրոհայինների զոհերի թիվը Ղարաբաղում արդեն ավելի քան 2,5 հազար է․ սիրիական ընդդիմադիր ԶԼՄ-ներ

Սիրիական ընդդիմադիր պարբերականներում, ինչպիսիք են «Մուրասելոն աշ-Շարկիան» և «Ալ-Ջիսրը», վերջին հինգ օրերի ընթացքում նյութեր են հրապարակվում, որոնք հաստատում են Լեռնային Ղարաբաղում թուրքամետ սիրիական խմբավորումների գրոհայինների շրջանում մեծ կորուստները, տեղեկացնում է Իրավունքը։ Սիրիայի հակակառավարական ռեսուրսները հայտնում են, որ 100-ից ավելի զոհերի դիերն արդեն Թուրքիայի տարածքով ուղարկվել է Սիրիայի Հալեպ և Իդլիբ Նահանգների հյուսիսային շրջաններ: Ըստ առկա տվյալների՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի