19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Պարտություն՝ և՛ ռազմի դաշտում, և՛ բանակցություններում, և՛ խղճի ու բարոյականության ճակատում․ Հրապարակ

Մեզ հետ տեղի ունեցածը բոլոր հնարավոր տարբերակներից ամենավատն էր, ամենաողբերգականը, ամենաանթույլատրելին։ Կարող էինք հող կորցնել, բայց զոհեր չունենալ։ Զոհերի դեպքում՝ հողը պահպանած լինեինք։ Կամ՝ եթե ե՛ւ մեկը, ե՛ւ մյուսը, այսպիսի խայտառակ կապիտուլյացիոն ակտը ստորագրած չլինեինք։ Լավ՝ գոնե ստորագրելուց մի քիչ մեզ արժանապատիվ պահեինք՝ չկարգավորված հարցերում կռիվ տայինք, որոշ տարածքներ պոկեինք թշնամուց, մեր գերիներին կարողանայինք հետ […]

Անհետ կորածների ծնողները դժգոհ են Փաշինյանի հետ հանդիպումից․ Ժողովուրդ

Օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել անհետ կորած զինծառայողների հարազատների և Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 23-ին տեղի ունեցած հանդիպումից: Մեր տեղեկություններով՝ հանդիպմանը ներկա գտնված ծնողներն այնքան էլ գոհ չեն մնացել վարչապետի հետ հանդիպումից, քանի որ հստակ պատասխաններ չեն ստացել: Ավելին՝ մեր տեղեկություններով՝ ծնողների շատ հարցերի պարագայում հնչել են ոչ հասցեական պատասխաններ, և վարչապետը խոսել է նաև […]

«Արցախը հանձնվեց շատ գաղտագողի ու սահուն, բոլորիս աչքի առաջ ու բոլորիցս թաքուն» ․ Դավիթ Մշեցի․ Իրավունք

Երկրում տիրող իրավիճակի շուրջ Իրավունքը զրուցեց բանաստեղծ ԴԱՎԻԹ ՄՇԵՑՈՒ հետ, որը նաև ազատամարտիկ է : -ինչպե՞ս եք վերաբերվում կապիտուլացիայի համաձայնագրի ստորագրմանը և առհասարակ խաղաղարարներին ժամանակին  չդիմելուն, որի պատճառով այսքան զոհեր ունեցանք և հանձնվեց Շուշին: -Կապիտուլացիայի համաձայնագրին վերաբերվում եմ, ինչպես ցանկացած ծովագնաց, ով, ավելի քան վստահ լինելով, որ Հարբած ու խարխուլ նավով, ամեն դեպքում, ուր որ է պիտի ափ դուրս գա, քանի որ հստակ ուրվագծվում է փրկության կղզին, ու հանկարծ պարզվում է, որ էդ ափի դեմ հսկայական խութեր են, որոնց գոյության […]

«Փաշինյանը թույլ է տվել սխալներ, որոնք խարխլում են պետության հիմքերը, վանում են մեր դաշնակիցներին, ուժեղացնում թշնամիներին». Վիգեն Սարգսյանը 2,5 տարի առաջ մատնանշել է Նիկոլ Փաշինյանի սխալները

Երկու տարի առաջ՝ 2018 թվականի դեկտեմբերի 5-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում՝ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերը ներկայացնող հիմնական գործիչների մինչև տեղի ունեցավ բանավեճ։ Բանավեճի սկզբում Հանրապետական կուսակցության ցուցակում ընդգրկված թեկնածու, Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը դիմելով նոր իշխանություններին, մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասել էր, որ իշխանությունների կողմից հասարակությանը սևերի ու […]

Նշված է 121 համայնքի անուն, բայց իրականում 181 գյուղ և քաղաք է անցնում Ադրբեջանին. Վահրամ Միրաքյան

«Մանթաշով» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է «Նոյեմբերի 21-ին կառավարության որոշումը դուրս եկավ, ըստ որի` նշվում էր Ադրբեջանի օկուպացված կամ խաղաղ ճանապարհով Ադրբեջանին հանձնվող հայկական բնակավայրերի ցանկը: Այս որոշման խնդիրներն են. 1. Նշված է 121 համայնքի անուն, բայց իրականում 181 գյուղ և քաղաք է անցնում Ադրբեջանին: Կառավարության որոշման մեջ նշված են […]

Արայիկ Հարությունյանը կգնա միայն մի դեպքում․ Ժողովուրդ

Արցախում պատերազմի ավարտից հետո հակասական տրամադրություններ են: Քաղաքական ուժերի ներկայացուցիչները պահանջում են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Միևնույն ժամանակ, Արցախի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն, Արցախի նախագահին դեռ չեն կարող խորհրդարանում անվստահություն հայտնել: Արցախի Սահմանադրության 96-րդ հոդվածն ասում է. «Հանրապետության նախագահին անվստահություն կարելի է հայտնել նրա կողմից պաշտոնը ստաձնելուց ոչ շուտ, քան մեկ տարի […]

166 դիրք ․ հերոս տղերքի արյամբ վաստակած սահմանները բանակցություններով հանձնեցին1

2014թ., «Աղդամի շրջան», 166 մարտական դիրք։ 2014թ.-ի օգոստոսն էր, ծառայում էի։ Ադրբեջանցիները հետախուզա-դիվերսիոն հարձակումներ էին անում, ականանետ ու նռնականետ էին կրակում, ինչը էդ ժամանակ աննախադեպ էր։ Ասկերանցի կամավոր տղերքը եկել էին մեր 166 դիրքը։ Երբ խոսք էր գնում դիվերսիայի, դիրքը պահելու, մինչև վերջ կռվելու մասին նկարի տղեն ասում էր. «Էս դիրքը պահողի ցավը տանեմ, էս […]

Իշխանության եւս մի քարոզչական փուչիկ՝ 68.000 միանվագ օգնությո՞ւն

68.000 դրամների մասին: Լինենք տեղեկացված ու պաշտպանված ավելորդ պաթոսից! Երդվում եմ, որ ուզում եմ գրել դրական բաների մասին, անասելի կարոտել եմ երբեմնի ներդաշնակությունս ու անհույս լավատեսությունս, բայց այս պահին չե՜մ կարող լռել, եթե երկրումս իսկական քաոս է!   Ուրեմն Ուզում եմ տեղյակ լինեք, որ էս սոցիալական ծրագրերը, որոնք հայտարարվում են կոնկրետ արցախահայության մասով, իրականում շատ […]

Տեղի ունեցողը հայրենազրկումից բացի, ժողովրդագրական աղետ է

Վերջին 50 օրերի ընթացքում տեղի ունեցած և դեռ շարունակվող իրադարձություններն ունեն ժողովրդագրական ուղիղ հետևանքներ. 1. Պատերազմի մեկնարկից սկսած, ինչպես 2 շաբաթ առաջ հանրայնացրել էր ՀՀ արտգործնախարարությունը, Արցախից ժամանակավորապես ՀՀ են տեղափոխվել առնվազն 90 հազար խաղաղ բնակիչներ։ Այժմ նրանց մի մասը վերադառնում է Արցախի` ռուս խաղաղապահների ներկայությամբ հատված, սակայն արդեն իսկ իրողություն է, որ թշնամու վերահսկողության […]

Արցախյան ժամանակագրություն ըստ Նիկոլ Փաշինյանի

«Լևոն Տեր-Պետրոսյանը դաշինք է կազմել Սերժ Սարգսյանի հետ Ղարաբաղի հարցում այսպես կոչված մի ծրագիր իրագործելու համար, որը դիվանագիտական շրջանակներում հայտնի է որպես Լավրովի պլան, դա մի խայտառակ և ստորացուցիչ լուծում է ՀՀ համար և ԱՅԴՊԻՍԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԵԼԸ ԱՄՈԹԱԼԻ Է ՈՉ ՄԻԱՅՆ ԱՌԱՋԻՆ ԴԵՄՔԵՐԻ, այլև Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար։ Ինչու՞ է Լևոն Տեր-Պետրոսյանը սա անում։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի