19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Պատերազմը դիտմամբ տանուլ տված Փաշինյանին պետք է դատել․ Արշակ Զաքարյան /տեսանյութ/

Կառավարության դիմաց 2-րդ օրը Նիկոլ Փաշինյանին դատելու պահանջով հացադուլիս նստած Արշակ Զաքարյանը Henaran.am-ի հետ զրույցում նկատեց, որ տեղի ունեցած պատերազմը դիտմամբ է տանուլ տրվել, եւ այս ամենը ծրագիր է, որը բազմաթիվ մասնակիցներ ունի՝ մեկ գլխավոր դերակատարով, որը մեկ գիշերում, գրչի մեկ հարվածով դավադրաբար հանձնեց հայրենիքը։ Նրա խոսքով՝ երբ ժամանակին իրենք զգուշացնում էին այս ծրագրի մասին, […]

ilur.am-ը տարածել է Լևոն Տեր–Պետրոսյանի հոկտեմբերի 19–ի չհրապարակված հայտարարության տեքստը․ ինչո՞ւ այն չի հրապարակվել

168.am-ն այսօր հրապարակել էր Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի արձագանքը Նիկոլ Փաշինյանի անցած երկու օրերին արած գրառումներին։ iLur-ը հրապարակել է այս նամակը՝ իր կողմից ավելացնելով հետևյալը․ «Ի հավելումն վերը նշվածի, պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ աջակցության նույնպիսի հրապարակային ուղերձներով հանդես էին գալու նաև ՀՀ նախկին նախագահներ Լ. Տեր-Պետրոսյանը, Ռ. Քոչարյանը և Ս. Սարգսյանը․ որպեսզի Փաշինյանի […]

Բաքուն առաջարկում է Ղարաբաղի և Հայաստանի միջև նոր միջանցք կառուցել, իսկ Լաչին քաղաքը փոխանցել Ադրբեջանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն առաջարկում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող նոր միջանցք ստեղծել՝ միաժամանակ Լաչին քաղաքը փոխանցելով Ադրբեջանին: «Հիմա բոլորին քաջ հայտնի է, որ Լաչինի միջանցքն անցնում է Լաչին քաղաքով: Այսպիսով, Լաչին քաղաքը մնում է այս միջանցքի մեջտեղում: Ռուսաստանի նախագահի հետ զրույցներում ես ասել եմ, որ Լաչին քաղաքը նույնպես պետք […]

Ղարաբաղյան հակամարտություն «այլևս չկա»․ Ալիեւ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը առաջարկում է Ադրբեջանին հանձնել Լաչին (Բերձոր) քաղաքը և ստեղծել նոր միջանցք, որը կկապի Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ։ Ինչպես հայտնում է Moscow-Baku կայքը, այս մասին Ալիևն ասել է իր ուղերձում, որում անդրադարձել է Լաչինի շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցմանը։ Ալիևի պնդմամբ՝ նոյեմբերի 9-ի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության նախնական տարբերակում […]

«Սա է ամբողջ ճշմարտությունը․․․»․ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի արձագանքը Նիկոլ Փաշինյանի գրառմանը

Թանկագին հայրենակիցներ, սույն թվականի նոյեմբերի 29-ին և 30-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան գրառումներում նշել է, որ հոկտեմբերի 19-ին իրեն զանգահարել էր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և ասել, որ պետք է կանգնեցնել պատերազմը, նշելով նաեւ, որ այս տեսակետը փոխանցում է ոչ միայն իր, այլև ՀՀ և ԼՂՀ պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո […]

Բարեփոխումները վստահվեց նռնականետը հարվածային աթս-ի տեղը օգտագործող պոպուլիստին․ Արցախի հերոս

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Արցախի հերոս» Արշավիր Ղարամյանը գրում է. «Երկու տարին լիարժեք հերիք էր բարեփոխումների համար, ավաղ այն վստահվեց նռնականետը հարվածային աթս-ի տեղը օգտագործող պոպուլիստին և ունեցանք այն ինչ ունենք»։  

Իշխանությունը որոշում ունի՝ որքան հնարավոր է Արցախը երկար պահել տեղեկատվական շրջափակման մեջ․ Փաստ

Թերթի տեղեկություններով՝ Հայաստանի գործող իշխանությունը քաղաքական որոշում ունի՝ որքան հնարավոր է` Արցախը երկար պահել տեղեկատվական շրջափակման մեջ։ Առաջին հայացքից Արցախում ինտերնետ կապի հետ կապված խնդիրները, ինչպես էլեկտրաէներգիայի, գազի, ջրի մատակարարումների խափանումների դեպքում, կապված են պատերազմական գործողությունների հետ, սակայն ՀՀ իշխանությունները՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ համատեղ, որոշել են որքան հնարավոր է երկար խափանված պահել ինտերնետ […]

Կազանյան փաստաթղթում նախատեսված էր Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը, այլ ոչ դրա ճշգրտումը․ Էդվարդ Նալբանդյան

ՀՀ նախկին արտգործնախարար  Էդվարդ Նալբանդյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային պրոցեսի հերթական մանրամասներն է ներկայացրել  «Սպուտնիկ Արմենիային», -փոխանցում է 168.am-ը։ Անդրադարձ է կատարվել նաև Կազանյան փաստաթղթի շուրջ այս օրերին գեներացվող շահարկումներին: «Նախատեսված էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվելու է ազգաբնակչության կամարտահայտությունը արտահայտող համաժողովրդական քվեարկության միջոցով, որը պարտադիր իրավաբանական ուժ էր ունենալու։ Քվեարկությանը մասնակցող Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի