27 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ընդդիմությո՞ւն են, կհամոզե՞ք, չէ, ֆալշ են. Արամ Մանուկյան (վիդեո)

«ՀԱԿ-ը մասնակցում էր, և ամենալավ արդյունքը ցույց է տվել Արարատում, ունենք ավագանի, առաջիկայում մեծ համայնքներում ունենք մասնակցություն: Դրա պատասխանը հետևյալն է՝ իշխանությունը շատ թուլացած է, եթե թուլացած չլիներ, 4+4 ֆորմատը չէր կայանա ու չէր ստորագրվի, իսկ այս պահին նորմալ ընտրություններ անցկացնելու համար մեր կողքին են կանգնած միջազգային կազմակերպությունները, քաղաքացիական խմբերը»,-այսօր «Հենարան» ակումբում ասաց ԱԺ ՀԱԿ […]

Տեր-Պետրոսյանը չի գնա (վիդեո)

«Մեր կուսակցության պատգամավորներըը հրավիրված են, չեն մասնակցելու, ես հրավիրված եմ, չեմ մասնակցելու, Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցելու, մենք միշտ նշել ենք առանձին ու հակաանկախական ուժերի հետ անկախությունը նշելու ցանկություն չունենք» ,-այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք առաջին նախագահը կընդունի Հանրային խորհրդի հրավերը մասնակցել անկախության տոնախմբությանը […]

«Ես եմ իմ երկրի տերը» /վիդեո/

«Անկախությունը հոգեբանական իմաստով բացարձակ արժեք է: Մեզ հաջողվել է ունենալ անկախ պետականություն: Մենք պիտի դա գնահատենք ու անենք հնարավոր ամեն քայլ՝ այն պահպանելու համար», – «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը:   Հոգեբանը շեշտեց՝ անկախության սերունդը հոգեբանորեն տարբերվում է հին սերնդի ներկայացուցիչներից: «Անկախության սերնդի մեջ կա «ես եմ իմ երկրի տերը» զգացողությունը: […]

Կիեւյան կամրջից նետված երիտասարդի ինքնությունը դեռ պարզ չէ /վիդեո/

  Երեւանի Կիեւյան կամրջից երեկ՝ սեպտեմբերի 19-ի առավոտյան նետված երիտասարդի ինքնությունը դեռ պարզ չէ: Ոստիկանությունը կոչ է անում լուսանկարում պատկերված երիտասարդին ճանաչողներին զանգահարել ոստիկանության Մալաթիա բաժին կամ զանգահարել 010390202 հեռախոսահամարով:  

Հայաստանցին անկա՞խ է (վիդեո)

«ԱՆկախության ձեռքբերումից հետո այսօր մեր իշխանության և հասարակության խնդիրը դրա ամրագրմանը ձեռնամուխ լինելն է»,-այսօր «Հենարան» ակումբում ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը: Ըստ նրա` աշխատանքը պետք է կատարվի ոչ միայն իշխանության, այլև հասարակության կողմից: Henaran.am-ը բանախոսից հետաքրքրվեց, թե որքանով է անկախ հայաստանցին: Մանրամասները` տեսանյութը:

Գործող համայնքապետը վերընտրվեց (վիդեո)

  Երեկ ՏԻՄ ընտրություններ տեղի ունեցան նաև Արարատի մարզի Նարեկ համայնքում: Համայնքապետի թեկնածուները երկուսն էին՝ Ռոլանդ Սուսունյանը և գործող համայնքապետ Գարուշ Հակոբյանը: Արդյունքում  նարեկցիների մեծամասնությունն իր վստահության քվեն տվեց գործող գյուղապետին. Գարուշ Հակոբյանը հաղթանակ տարավ ձայների խոշոր տարբերությամբ: Վերընտրված գյուղապետի  աշխատած  տարիներին կատարվել է գյուղ տանող ճանապարհի  ասֆալտապատում: Գրեթե ջրազուրկ գյուղը 2004 թվականին Գարուշ Հակոբյանի […]

Կարեն Կարապետյանի առաջին քայլը հույս է ներշնչել (վիդեո)

Սահմանադրագետ Վարդան Այվազյանը կարծում է, որ հանրաքվեն, որով ամրագրվեց մեր անկախությունը, զուտ տեխնիկական կողմն է ապահովում: «Անկախությունը ձեռք բերելը մի խնդիր է, այն պահպանելն ու զարգացնելը` հարցի մյուս կողմը»,-այսօր «Հենարան» ակումբում ասաց սահմանադրագետը: Սակայն, ըստ նրա, երաշխիքներն, որոնք պիտի ապահովեն անկախությունը, չեն պահպանվում մեզանում: Նախևառաջ պետության և քաղաքացու շահերը Հայաստանում չեմ համընկնում: Բացի այդ տնտեսության […]

Հայտնվելու ենք կոտրած տաշտակի առաջ. Թևան Պողոսյան /վիդեո/

‹‹Իշխանափոխության անհրաժեշտություն կա:  Եթե մինչ օրս ինչ-որ փոփոխություն ենք լսում ու տեսնում, միայն անձերի փոփոխության վրա է հենված: Երկու շաբաթն է լրանում, բայց նոր կազմի փոփոխության մասին ոչինչն չենք լսում: Միակ դրական բանն այն է որ վարչապետն ասաց՝ ՀՀ-ն համակարգային փոփոխությունների կարիք ունի››, – այսօր լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Թևան Պողոսյանը: Վերջինս ընդգծեց՝ ցավոք […]

Հարկավոր է վարչապետի առաջ հարցեր բարձրացնել. Հրանուշ Խառատյան /վիդեո/

‹‹Գուցե պարոն Կարապետյանը ապագայում ցույց տա, որ համակարգային ու համալիր փոփոխությունների  իսկապես պատրաստ է:  Բայց դեռ չենք կարող հստակ գնահատականներ տալ: Կարծում եմ՝ առաջիկա մեկ ամսում  հարկավոր է վարչապետի առաջ  հարցեր բարձրացնել ու տեսնել, թե ինչ քայլերի կդիմի,  իսկապես մտադի՞ր է երկրի խնդիրների հետ կապված լուծումներ առաջադրել›› – լրագրողների հետ զրույցում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Բանախոսը […]

Հոգեկան և առողջական խանգարումներ. հոգեբանը՝ չհանգստանալու մասին/վիդեո/

«Կան մարդիկ,որոնք հպարտանում են,որ իրենք կարողանում են նույնիսկ հանգստի ժամանակահատվածում աշխատել,բայց պետք է նշեմ,որ այդքանել հպարտանալու բան չէ, քանզի չհանգստանալու արդյունքում ընկնում է աշխատանքի արդյունավետությունը և կարող է գերհոգնածության և բազում այլ`ավելի լուրջ առողջական և հոգեկան խանգարումների առիթ դառնալ»,- ասում է  հոգեբան Սամվել Խուդոյանը: Մանրամասները՝ տեսանյութում

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի