03 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Սուրբ Սարգիս եկեղեցում ընթանում է Արմեն Երիցյանի հոգեհանգստի արարողությունը /ֆոտո, վիդեո/

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում ընթանում է Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հոգեհանգստի արարողությունը։ Մեր թղթակիվը տեղեկացնում է՝ հոգեհանգստի արարողությանը  մասնակցում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, քաղաքացիներ։  

Կաշառքը հարկե՞լ. նախարարը առաջարկներ է հավաքում /վիդեո/

«Առողջապահության նախարարությունը պատրաստ է լսել ցանկացած առաջարկություն, թե ինչպես օրինականացնեն հիվանդանոցներում ստվերային շրջանառությունը»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը: Ի պատասխան իր նախորդ հայտարարությունների վերաբերյալ հարցին՝ Ալթունյանը նշեց, որ ինքը չի առաջարկել բժիշկներին նվիրաբերածը հարկել: «Այդ նպատակով մենք առաջարկներ ենք հավաքում, այդ թվում՝ ձեզանից: Եվ, իհարկե, բժիշկներից: Նրանց բոլորին շրջաբերական է […]

Հիվանդանոցներում տեղերը բավականացնում են.նախարար/վիդեո/

«Հայաստանում գրիպով հիվանդների թիվը 1.5 շաբաթում 17 հազարից նվազել է մինչեւ 5-5.2 հազարի»,-Կառավարության նիստից հետո, լրագրողներին հայտնեց  առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը։ Նախարարի  խոսքով՝ հոսպիտալացման դեպքերը դեռ այնքան են, որքան թեժ ժամանակ, բայց հիվանդացությունը նվազել է։ «Հիվանդանոցներում տեղերը բավականացնում են բոլորի համար, ովքեր խնամքի կարիք ունեն»,–նշեց  նախարարը։ Մանրամասները՝ տեսանյութում

Լարսի անցակետում 700 կուտակված մեքենա կա. նախարարը չգիտի՝ երբ կբացվի Լարսը/վիդեո/

«Լարսի անցակետն այսօր փակ է բոլոր տեսակի մեքենաների համար: Ռուսաստանի կողմից կուտակված են մոտ 700 մեքենա, որից մինչև 400-ը հայկական մեքենաներ են»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  Կապի, տրանսպորտի և ՏՏ ոլորտի նախարար Վահան Մարտիրոսյանը: «Երեկ և առաջին օրը մենք եղանք այնտեղ և տեսանք՝ ինչ առատ ձյուն է տեղում: Վրացի […]

Խորհրդարանում լրագրողներն ու պատգամավորները ձնագնդի էին խաղում (ֆոտո, վիդեո)

Պատգամավորներն ու լրագրողներն այսօր միասին տոնեցին առաջին ձյան գալուստը: Լրագրողներից մեկի նախաձեռնությամբ նրանք ձնագնդի էին խաղում խորհրդարանի բակում: Իհարկե, պատգամավորները թվով քիչ էին. միայն ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանն ու Մարգարիտ Եսայանը միացան լրագրողներին: Նախաձեռնողներից մեկն էլ, ի դեպ, հենց Մարգարիտ Եսայանն էր: ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Գագիկ Մելիքյանը հրաժարվեց ձնագնդի խաղալ՝ ասելով, թե զբաղված է: Ընդդիմադիր ՀԱԿ […]

Աջակցե՛նք երիտասարդ ընտանիքին՝ փոքրիկին բուժելու հարցում /վիդեո/

Թամարա Սարգսյանը 2014 թվականի դեկտեմբերի 12-ին ծննդաբերում է զույգ երեխաներ՝ աղջիկ և տղա: Որդու իններորդ ամսում նկատվում են մանկական ուղեղային կաթվածի նշաններ, իսկ դուստրը ծնված օրից տառապում է իխտիոզ մաշկային հիվանդությամբ: Որդու՝ Անդրանիկի մոտ, ըստ ախտորոշման, բացակայում են գանգուղեղային և մենինգիալ ախտանիշները, ինչի արդյունքում փոքրիկի մոտ առկա է շլություն, հենաշարժողական համակարգի թերացում՝ ստորին վերջույթներում ավելի […]

«Ինձ համար հսկայական նշանակություն ունի հիվանդության կանխումը» (վիդեո)

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը վստահեցնում է՝ ապօրինի հարստացումը քրեականացնող օրենքը քաղաքական դիվիդենտներ հավաքելու միջոց չէ. «Կարծում եմ՝ բերվել է այն ժամանակ, երբ այդ ուղղությամբ աշխատանքները արդեն նախագծին տվել են վերջնական տեսք: Նախագիծը չի ներկայացվում ինքնին միայն որպես քաղաքական դիվիդենտ հավաքելու գործիք: Նախագիծը ներկայացվում է համակարգային փոփոխությունների մեջ»,- այսօր Ազգային ժոովում լրագրողների հետ զրույցում ասաց նա: Ըստ […]

«Կարող է ասեն՝ հարիֆի մեկն է էլի, այդքան աշխատեց, մի բան չունի» (վիդեո)

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը համարում է, որ ապօրինի հարստացումը քրեականացնող նախագիծը ներքաղաքական ու հասարակական օրակարգային հարց է: «Անկախ նրանից սա իշխանությունն է ներկայացնում, ընդդիմությունն է ներկայացրել պահանջը, փաստն այն է, որ Կառավարությունը և իշխանությունը, որի պատասխանատուն ՀՀԿ-ն է նախևառաջ ունի քաղաքական կամք, համարձակություն գնալու այս քայլին և պայքարել ապօրինի հարստացման դեմ: Բնական է, որ այս կարևորագույն […]

Բոլոր հարցերը՝ Ծառուկյանից հետո (վիդեո)

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ողջունում է ընդդիմադիր դաշինքներն ու ընտրություններին համախմբամբ հանդես գալը: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորն՝ անդրադառնալով «Համախմբում» կուսակցության նախագահ, պատգամավոր Վարդան Օսկանյանի երեկ արած հայտարարությանը, թե չի բացառվում, որ իր կուսակցությունը համագործակցի ու դաշինք կազմի «Ժառանգության» ու Սեյրան Օհանյանի հետ: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա […]

Տասնամյա պարուհու երազանքը /վիդեո/

10-ամյա Ժաննա Զաքարյանը արդեն 5 տարի է, ինչ պարի է հաճախում ու արդեն հասցրել է այդ ոլորտում մեծ հաջողություններ գրանցել: Ժաննան հանդես է գալիս «Մոնի» պարային համույթում: Մրցույթների մասնակցելիս հանդես է գալիս ինչպես զուգապարերով, այնպես էլ մենապարերով: «Մենք պարում ենք սպորտային ու լատինաամերիկյան պարեր: Մասնակցել եմ բազում մրցույթների», – Henaran.am-ի հետ զրույցում  նշեց Ժաննան: Մեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի