02 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Զգոն պետք է լինել (վիդեո)

«2016-ը բավական բուռն տարի էր և իշխանության, և ՀՀ-ի համար, որն առաջին հերթին պայմանավորված էր սահմանադրական բարեփոխումներով, նոր Ընտրական օրենսգրքով, Ազգային ժողովի նոր կանոնակարգ-օրենքով, նոր Կառավարությամբ»,-Henaran.am-ի հետ զրույցում ամփոփելով տարին՝ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Ըստ նրա՝ այս տարվա մեջ ցավալի դեպքեր էլ են եղել, ապրիլյան պատերազմը, որը մեծ հետք թողեց: Նա համոզմունք հայտնեց, […]

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խորհրդարանում հյուրընկալել է ԶԼՄ ներկայացուցիչներին /վիդեո/

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ դեկտեմբերի 27-ին տոնական ընդունելության էր հրավիրել խորհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ղեկավարներին եւ լրագրողներին: Դիմելով ներկաներին` ԱԺ նախագահն ասել է. «Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ գալիք Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ: Անցնող տարին հարուստ էր իրադարձություններով, այնպես որ, կարծում եմ, ձանձրանալու առիթ չունեցաք: […]

Հետախուզվում է լուսանկարում պատկերված 38-ամյա կինը

Ոստիկանության Սեւանի բաժնի կողմից գանձվող հարկերը, տուրքերը, կամ այլ պարտդիր վճարները վճարումից խուսափելու հատկանիշներով հետախուզվում է 39-ամյա Աննա Հ.-ն: «Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Սեւանի կամ մոտակա բաժին կամ զանգահարել ոստիկանություն 010 59 06 07 հեռախոսահամարով»,-ասված է ոստիկանության հաղորդագրությունում:

Հրավառության սխալ օգտագործման հետևանքով մահվան դեպքեր են գրանցվել. Զգուշացում/վիդեո/

«Հրավառությունների հետևանքով բազմաթիվ չարաբաստիկ դեպքեր են լինում: Աշխարհում բազմաթիվ դեպքեր են եղել, երբ հրավառության սխալ օգտագործման հետևանքով մահվան դեպքեր են  գրանցվել»,-այսօր՝ դեկտեմբերի 27-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Մասիսի քաղաքապետը լուծումը գտել է /վիդեո/

Մասիս քաղաքի նորընտիր  քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը վստահեցնում է, որ ինքը անիրագործելի խոստումներ երբեք չի տալիս: « Նախընտրական շրջանում ես քաղաքացիներին բաց տեքստով ասել եմ, որ այնպիսի բաներ չեմ խոստանալու, որ չկարողանամ կատարել: Ես խոստացա լուծել աղբահանության հարցը և այն շուտով լուծված կլինի»,-այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մասիսի […]

Իրատես լինենք.վարչապետ/վիդեո/

Վարչապետ Կարեն Կարապետյանն Ամանորի եւ Սուրբ Ծնունդի առթիվ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում այսօր տոնական ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: Կառավարության ղեկավարը շնորհավորել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին գալիք Նոր տարվա եւ Սուրբ Ծնունդի առթիվ, մաղթել ջերմություն, խաղաղություն եւ սեր նրանց ընտանիքներին: «Հուսով եմ, որ դուք հնարավորություն կունենաք Նոր տարուն ձեր բարեկամներով, ձեր ընտանիքի անդամներով, ընկերներով […]

Մխիթարյանն ապշեցուցիչ գոլի հեղինակ դարձավ /վիդեո/

Անգլիայի առաջնության 18-րդ մրցափուլում «Մանչեսթեր Յունայթեդը» 3:1 հաշվով հաղթել է «Սանդերլենդին»: Հանդիպման առաջին գոլը 39-րդ րոպեին  խփեց հոլանդացի պաշտպան Դեյլի Բլինդը: 82-րդ րոպեին Իբրահիմովիչը կրկնապատկեց մանկունյանցիների առավելությունը: Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ մտավ միայն 62-րդ րոպեին: 85-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ավագը ապշեցուցիչ  գոլի հեղինակ է դարձավ` կրնկի հարվածով գրավելով մրցակցի դարպասը: Խաղի վերջին րոպեներին գեղեցիկ գոլի հեղինակ […]

Նախարարը դարձավ Մերիի Ձմեռ պապին

Վերջերս ռուսական Առաջին հեռուստաալիքով հեռարձակվող «Лучше всех» հաղորդումից հայտնի դարձած փոքրիկ հայ քանոնահարուհի Մերի Մուսինյանն այսօր` դեկտեմբերի 27-ին, նվագեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի ամփոփիչ ասուլիսի վերջում: Արմեն Ամիրյանը Մերիին փոխանցեց այն նվերները, որոնք Մերին խնդրել էր Ձմեռ պապիկից: Մանրամասները՝ տեսանյութում:  

«Կառավարությունն ուզում է անկեղծ լինել» /վիդեո/

«Այս տարին հետաքրքիր ու աղմկոտ էր: Մի քիչ փոթորիկներ կային, որովհետև 2016-ին նաև Կառավարությունում փոփոխություններ եղան: Այդ փոփոխություններն էական եղան, թեև կարճ ժամանակ է մնացել, մինչև տարվա ավարտին: Բայց պետք է ասել՝ այս փոփոխությունն էականորեն ազդեց տարվա արդյունքի վրա», – «Հենարան» ակումբում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ  Գագիկ Մակարյանը: Բանախոսը շեշտեց՝ […]

Ֆինանսական չարաշահումներ եղել են. Արմեն Ամիրյան /վիդեո/

«Հայաստանի ազգային կինոկենտրոնը լուծարվելու է, անվանակարգվելու եւ ստեղծվելու է նոր կառույց` կինոկենտրոնի բազայի վրա»,-աԱյս մասին այսօր` դեկտեմբերի 26-ին ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնեց  Արմեն Ամիրյանը: «Յուրաքանչյուր կառույցին պետք է նայել եւ գնահատական տալ իր ժամանակի մեջ, այն իր ժամանակին լիարժեք նրեդրում  է  ունեցել կինոարտադրության մեջ, սակայն, այժմ նրա փոխարեն ստեղծվելու է այլ կառույց»,-ասաց նա: Նախարարը նշեց, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի