14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

«Ոչ մի դեպքում ընտրակաշառք մի՛ վերցրեք» /տեսանյութ/

«Ինձ անհանգստացնում է այն, որ մարդիկ հերթ են կանգնում փող ստանալու համար եւ զբաղված են բացասական բաների արդարացմամբ։ Մարդը չունի մեկ շաբաթվա ուտելու գումարը, հետեւաբար կարելի է գումար վերցնել։ Սա վտանգավոր է, քանի որ երբ փնտրում ենք մեր մեղքերի պատճառները մեզանից դուրս՝ վտանգում ենք մեր ավելի լավ ապրելու հնարավորությունը», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց  Արվեստագետ Ռուբեն Բաբայանը։

Վերջինս շեշտեց՝ ընտրակաշառք վերցնողները միշտ էլ կարող են արդարացում գտնել, բայց այդ երևույթը, միանշանակ, բացասական է, քանի որ եթե մարդն իրեն վաճառում է, նա չի կարող հույս ունենալ ու պահանջել, որ իր վաղվա օրը լինի ավելի լավը:
Նա նշեց՝ համաձայն չէ այն կարծիքներին, թե կարելի է ընտրակաշառք վերցնել, ապա ընտրել նախընտրած թակնածուին:
«Ոչ մի դեպքում ընտրակաշառք մի՛ վերցրեք», – հորդորեց Ռ. Բաբայնանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ