Ուսուցչի դերը դարձել է առավել կարևոր. Երևանի քաղաքապետ

Սիրելի՛ ուսուցիչներ, մանկավարժներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ: Մեր դարավոր պատմության ընթացքում ուսուցիչը միշտ էլ ամենապատվավոր ու հարգալից տեղն է զբաղեցրել հասարակական կյանքում: Եվ դա պատահական չէ, քանզի որոշակի տարիքից մարդու աշխարհայացքը, կենսակերպը ձևավորվում է մանկավարժ-ուսուցչի հոգևոր ու մտավոր անմիջական ազդեցությամբ: 21-րդ դարում աներևակայելի կերպով մեծացել է գիտելիքի դերը, գիտությունը զարգանում […]