17 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«Ռոնալդուն չի ցանկանում կենտրոնական հարձակվող լինել»

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Խաբի Գարսիան, ինչպես հայտնի է, այժմ հանդես է գալիս Մյունխենի «Բավարիայում»,խոսել է իր նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի մասին: «Ռոնալդուն չի ցանկանում լինել կենտրոնական հարձակվող, բայց ձգտում է խաղալ մրցակցի տուգանային հրապարակին մոտ: Նա կարողացել է հարմարվել այդ խաղային դիրքին: Կրիշտիանուի վիճակագրությունը տպավորիչ է և քննարկամ ենթակա չէ», – Ալոնսոյի խոսքն է […]

Սաուդյան Արաբիայի բնակիչներին արգելել են ձնեմարդ սարքել /վիդեո/

Վերջին օրերին աշխարհի ամենատաք երկրներից մեկի՝ Սաուդյան արաբիայի բնակիչները անհավանական ցրտի եւ ձյան են ականատես լինում։ Սակայն այստեղի երեխաներն իրավունք չունեն ձնեմարդ սարքելու։ Սաուդյան Արաբիայի հոգեւոր առաջնորդները դեմ են ձնեմարդ սարքելուն, քանի որ ձնեմարդ սարքելը նշանակում է մարդու կերպարով մեկի ստեղծել, ինչը խստորեն արգելված է նրանց կրոնական կաննոններով։

Այստեղ Ռուսաստանի ու Հայաստանի շահերը չեն համընկնում

  «Եթե մենակ Թուրքիայի հետ է կապված, այլ բան է, եթե Ադրբեջանի հետ` այլ բան, բայց եթե կապված է Վրաստանի հետ, դա արդեն խնդիր է: Նախագծում ասված է, որ պատերազմական գործողությունների ժամանակ այդ խնդրի կառավարումը տեղափոխվում է այլ կողմ: Ռուսաստանի համար վտանգը գալիս է Վրաստանից, եթե Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ, Ռուսաստանն ակնհայտ է, որ քայլեր […]

Հրատապ. Հայաստանին կպարտադրվի օրինականացնել միասեռական ամուսնությունները

2015 թվականի դեկտեմբերի 2-ին և դեկտեմբերի 11-ին,  Եվրամիության պարտադրանքի և ճնշման ներքո, Հայաստանի Հանրապետությունը ստորագրեց «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» 12 միլիոն եվրո արժողությամբ բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագիրը, որի կատարման արդյունքում Ազգային ժողովի կողմից պետք է ընդունվի նաև լեսբի, գեյ, բիսեքսուլ, տրանսգենդեր /ԼԳԲՏ/ անձանց իրավունքների պաշտպանության վերաբերվող «Խտրականության դեմ» օրենքը։ 2017 թ․-ի առաջին եռամսյակում Հայաստանի Հանրապետությունը […]

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին` ժամը 19:30-ի դրությամբ, Ախուրյանի, Աշոցքի, Արթիկի, Սպիտակի, Թալինի, Մարալիկի, Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում և Լոռու մարզի ավտոճանապարհներին տեղում է ձյուն: Նշված ճանապարհներին սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և […]

«Պետք չէ հիասթափվել կամ սքանչանալ»

«Պետք չէ շուտափույթ հիասթափվել այն փաստից, որ վարչապետը ՀՀԿ-ական դարձավ: Դա սենտիմենտալ մոտեցում կլինի: Երկիրը պրագմատիկ, իրատեսական  ինստիտուսով են կառավարում: Հիմա  պիտի գիտակցենք ՝ իշխող կուսակցությունը  ՀՀԿ-ն է: Բնական է, քաղաքականության մեջ առանցքային  դիրքում գտնվողները՝ այդ թվում վարչապետը, կարծես թե այլ տարբերակ չունեին. իշխող կուսակցությունում պիտի հայտնվեին», –Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ԲՀԿ խմբակցության […]

Մասնավոր տրանսֆերտները նվազել են

2017-ի տարեվերջին Հայաստանի պետական պարտքն ակնկալվում է 6 մլրդ 245 մլն դոլարի չափով, սա կանխատեսվող ցուցանիշ է և կարող է փոփոխվել արժույթի փոխարժեքի տատանումներից կախված: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նա նշեց, որ մասնավոր տրանսֆերտները 2016 թվականին կկազմեն 1 մլրդ դոլարից պակաս: «Տրանսֆերտները կազմում են Հայաստանի ՀՆԱ-ի 18-19 տոկոսը, այդ […]

Գործազրկության թվով Շիրակն առաջատար է

Հայաստանում գործազրկության մակարդակն աճել է: Հունվարին Հայաստանում գրանցված է եղել 77 528 գործազուրկ, իսկ հոկտեմբերին 80 759-ի` ըստ Ազգային վիճակագրական ծառայության: Գործազրուկների մեծ մասը կանայք են՝ 53 823:Հայաստանում մեկ թափուր աշխատատեղին բաժին է ընկնում 50 գործազուրկ:  Գործազրկության ամենաբարձր ցուցանիշը Շիրակի մարզում է, հաջորդում են Երևանը, Լոռին, Կոտայքը:

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների պատվիրակությունների ղեկավարներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների պատվիրակությունների ղեկավարներին, ովքեր Հայաստան են ժամանել Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 21-րդ նիստին մասնակցելու նպատակով: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել Ծաղկաձորում այսօր անցկացված կոլեգիայի նիստը: Ընդգծելով, որ մաքսային ծառայություններն այն կարևոր կառույցներն են, որոնց հետ ամեն օր շփվում են […]

Վովա Գասպարյանն այցելել է ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գունդ

Նոյեմբերի 30-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի և այլ բարձաստիճան սպաների ուղեկցությամբ, այցելեց ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գունդ: Անձնակազմին շարահրապարակում ողջունելուց հետո Վլադիմիր Գասպարյանը ծաղկեպսակ և ծաղիկներ դրեց ծառայողական պարտականությունները կատարելիս և հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների հուշապատին: Այնուհետև զինծառայողները ձեռնամարտի և հատուկ պատրաստության հնարքների ցուցադրական վարժանք ներկայացրին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված