23 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Էրդողանը շանտաժի է ենթարկում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սպառնալիքը Եվրամիությանը կարելի է բավական լուրջ համարել: Նման կարծիքի է թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը: «Որոշումը, որ Եվրամիությունն ընդունեց, պարտադիր որոշում չէր,  խորհրդատվական բնույթի որոշում էր, որը շատ կարևոր է, քանի որ Թուրքիան վաղուց է Եվրոպայի համար գլխացավանք դարձել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետը: Հիշեցնենք, որ Էրդողանն արձագանքել էր Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացի սառեցման վերաբերյալ […]

Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին Վենետիկում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը«Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) 109-րդլիագումար նիստի ընթացքում մասնակցել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքինախագծի քննարկմանը: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նախագծի վերաբերյալ Վենետիկիհանձնաժողովի հիմնական նկատառումներին: Արման Թաթոյանը նիստի ընթացքում նախագծի վերաբերյալ հանդես է եկել հատուկ խոսքով՝ ներկայացրնելովնախագծի հիմնական դրույթները: Ընդհանուր առմամբ […]

«Մինչև ընտրությունները հազար բան կարող է տեղի ունենալ»

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը դժվարանում է ասել՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում որ քաղաքական ուժերը կհայտնվեն խորհրդարանում: «Մինչև ընտրությունները հազար բան կարող է տեղի ունենալ ու տասը հազար բան կարող է փոխվել: Այսնպես որ՝ հիմա իմաստ չունի ենթադրություններ անել, թեև մոտ է թվում այդ ժամանակահատվածը: Բայց արագ փոփոխվող այս իրադարձությունների տրամաբանության մեջ կարելի է ասել՝ այդ ժամանակը […]

Սերժ Սարգսյանն Արցախում այցելել է Պաշտպանության բանակի մի շարք զորամասեր

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցի երկրորդ օրը` դեկտեմբերի 9-ին, ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում, ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարների և բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Արցախի հարավային և հարավ-արևելյան մի շարք զորամասեր: Պաշտպանական դիրքերից մեկում նախագահներն ունկնդրել են հրամանատարի զեկույցը, […]

Իմ շատ ակտիվ լինելը միգուցե այլ կերպ կընկալվեր. Հովիկ Աբրահամյան tert.am

Tert.am-ը զրուցել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև. – Պարո՛ն Աբրահամյան, Ձեր` վարչապետի լիազորությունները վայր դնելուց հետո դադարել եք լինել հրապարակային անձ ու տպավորություն է, թե քաղաքականության նկատմամբ Ձեր հետաքրքրությունը նույնպես պակասել է: Անգամ ՀՀԿ ԳՄ նիստերին չեք մասնակցում: Ի՞նչն է պատճառը: -Անշուշտ, այս ընթացքում ավելի պասիվ եմ եղել, քան […]

Բռնվեցին

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 8-ին «Բավրա» սահմանային անցակետ է ներկայացել և ժամը 9.00-ին բաժին տեղափոխվել 1991 թ. ծնված Գարիկ Կ.-ն, որը հուլիսի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով: *** Դեկտեմբերի 8-ին, ժամը 15.00-ին,  ոստիկանության […]

Հանրային խորհուրդը կրկին քննարկել է զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողներին ու նրանց ընտանիքներին հանրային աջակցության ծրագիրը

Ս.թ. դեկտեմբերի 8-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ: Օրակարգում կրկին քննարկման է դրվել մարտական գործողությունների ընթացքում և մարտական հերթապահության ժամանակ զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարների հարցը, որը նոյեմբերի 17-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց: Հանրային խորհրդի անդամները նախ քննարկել են ս.թ. նոյեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի […]

«Նախկինում աղքատ էինք, բայց հպարտ, իսկ այսօր…»

«Աղքատ, բայց հպարտ բնութագրումը մեր իրականության մեջ վաղուց է հայտնի: Սակայն փոխվում են ժամանակները… Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2016 թ.-ի հունվարի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է 2.998.600: Ըստ նույն ԱՎԾ-ի տվյալների Հայաստանում աղքատ է բնակչության մոտ 30 տոկոսը: Ըստ վերջին տվյալի՝ ավելի քան 800.000 մարդ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը քայլեր է ձեռնարկել , […]

Է. Նալբանդյանը Իսպանիայի ԱԳ նախարարին հրավիրել է Հայաստան

Դեկտեմբերի 8-ին ԵԱՀԿ արտգործնախարարների 23-րդ խորհրդի շրջանակներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Իսպանիայի արտաքին գործերի և համագործակցության նախարար Ալֆոնսո Դաստիսի հետ: Հանդիպման սկզբում Էդվարդ Նալբանդյանը շնորհավորեց Ալֆոնսո Դաստիսին` Իսպանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանը շահագրգռված է Իսպանիայի հետ համակողմանի համագործակցության զարգացմամբ։ Զրուցակիցները կարևորեցին բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը, միջխորհրդարանական համագործակցության աշխուժացումը, իրավապայմանագրային դաշտի ընլայնումը։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի