21 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

ՀՀԿ-ն որևէ մեկին տանիք չի տալիս

«Ես ծնվել եմ խորհրդային երկրում, բանվորի ընտանիքում, երբեք ոչ մի անգամ որևէ մեկը չի կարող ասել, թե ես փնտրել եմ ինձ համար տանիք, նման բան ինձ մոտ չկա, իմ տանիքն իմ երկիրն է: Իհարկե, երկրում կան խնդիրներ, ու մարդիկ կան, որ շրջանցում են օրենքը, ինչպես հանձնաժողովը շրջանցեց այդ օրենքը»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց […]

«Սպասելիքներն արդարացվեցին»

  Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում,  ամփոփելով Իրանի նախագահ Հասան Ռուհանիի այցը Հայաստան,  իրանագետ Վարդան Ոսկանյանն ասաց՝ ձեռքբերումները եղել են թե քաղաքական դաշտում, թե տնտեսական և թե  մշակութային: Բանախոսը շեշտեց՝ այս այցը չափազանց կարևոր էր Հայաստանի և Իրանի հարաբերություններին նոր որակ հաղորդելու առումով: Արդարացրեցին  բոլոր սպասելիքները, որոնք առկա էին թե հասարակության մեջ, թե քաղաքական ու […]

Վիկտոր Սողոմոնյանը՝ Քոչարյան-Օհանյան համագործակցության լուրերի մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը 2rd.am կայքում հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է. «Այսօր մամուլում շրջանառության մեջ է դրվել մի տեղեկություն, համաձայն որի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործողությունները իբր ուղղորդվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Այդ տեղեկությունը բացարձակապես հիմնազուրկ է և չի համապատասխանում իրականությանը: Ակնհայտ է, որ նման «լուրեր» հորինողները, ովքեր, ցավոք սրտի, շարունակում են գործել […]

Մոսկվայի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել հայազգի երիտասարդի նկատմամբ /վիդեո/

Մոսկվայի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել հայազգի գործարար Կարեն Գուբասարյանի եւ նրա ընկերոջ՝ Ալեքսանդր Լոմովի նկատմամբ։ Նրանք մեղադրվում են երիտասարդին վրաերթի ենթարկելու մեջ, ինչը հանգեցրել է տղայի մահվան։ Ողբերգությունը տեղի է ունեցել դեռ դեկտեմբերի 13-ին։ Mercedes G 63 AMG մեքենան վրաերթի է ընթարկել 27-ամյա Յուրի Կարպովին։ Մեքենան պատկանում է 28-ամյա հայազգի գործարարին, նա «Նեվա» շինարարական ընկերության սեփականատերն […]

«ԼՂ-ն չի կարող Ադրբեջանի կազմում լինել»

ԱՊՀ երկրների սփյուռքի և ինտեգրացիայի ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը պնդում է, որ ԼՂ-ն այլևս երբեք չի ընդգրկվի խորհրդային Ադրբեջանի կազմում, միևնույն ժամանակ ընդգծում, որ կոնֆլիկտի կարգավորման համար անհրաժեշտ է Արդբեջանին որոշ տարածքներ վերադարձնել։ «Իմ տեսակետն այն է, որ Լեռնային Ղարաբաղը դժվար թե նորից խորհրդային Ադրբեջանի կազմում ընդգրկվի, քանի որ խորհրդային Ադրբեջանն այլևս գոյություն չունի։ Երբ […]

Արդարադատության նախարարության կարևորագույն ձեռքբերումները 2016-ին/վիդեո/

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կարծում է՝ Պրոբացիոն ծառայության ներդրումն արդարադատական համակարգում ընթացիկ տարվա կարևորագույն ձեռքբերումներից մեկն է այդ ոլորտում: «Պրոբացիայի ծառայությունը պետք է կանգնի դատապարտյալի կողքին՝ պատժի կրման հիմնական նպատակին՝ ուղղմանը հասնելու համար»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արփինե Հովհաննիսյանը: Ինչպես հայտնի է՝, նախկինում տարատեսակ փաստաթղթեր՝ ամուսնության կարգավիճակի, չդատվածության և այլ տեղեկանքներ ստանալու համար քաղաքացիները […]

Վարչապետն անձամբ է զանգահարել Հակոբ Հակոբյանին (վիդեո)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Կիլիկիա» գարեջրի ընկերության սեփականատեր Հակոբ Հակոբյանի խոսքով՝ նոր Կառավարությունը խթանում է բիզնեսի վիճակի լավացմանը: Այս մասին նա նշեց այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: Որպես օրինակ՝ նա նշեց իր ընկերության և ՏՄՊՊՀ-ի միջև եղած դեպքը, երբ իրեն տուգանելու որոշում էր կայացրել հանձնաժողովը: Պատգամավորը պատմեց, որ վարչապետն անձամբ զանգահարել է իրեն, հետաքրքրվել, թե […]

Ռուս դեսպանի մարդասպանը Էրդողանի թիկնապահն է եղել․ նոր մանրամասներ /ֆոտո/

Անկարայում Ռուսաստանի դեսպանի վրա կրակած ու նրան սպանած ոստիկան Մեվլյութ Ալտինտաշը եղել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի թիկնապահը, բայց նրան հեռացրել էին աշխատանքից հուլիսին։ Բացի այդ, Kurdistan insider-ը լուսանկար է հրապարակել, որում Էրդողանը ոստիկաններին պարգեւներ է բաժանում, իսկ այդ ոստիկանների թվում է նաեւ Ալտինտաշը։   «Մեր ունեցած տեղեկություններով՝ այս լուսանկարն արվել է դեսպանի վրա հարձակումից […]

Դրամական օգնություն են ստացել Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած ուղևորներից 33-ը

2016թ. հոկտեմբերի 14-ին ՌԴ Հյուսիսային Օսեթիայի Բեսլան քաղաքի մոտ Մոսկվա – Երևան ավտոբուսի վթարից ևս 2 տուժածներ ստացել են դրամական օգնություն: Ընդհանուր առմամբ դեկտեմբերի 22-ի դրությամբ դրամական օգնություն են ստացել տուժած ուղևորներից 33-ը: Դիմումների ընդունելությունը շարունակվում է: Մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ վերոնշյալ երթուղու տուժած մյուս ուղևորներն օգնությունն ստանալու համար պետք է դիմեն ՀՀ […]

Դուք բան պատասխանեցի՞ք, որ ձեր պատասխանը բավարարի. Զուրաբյանը՝ փոխնախարարին

Ազգային ժողովում քննարկվում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանն ասաց, որ օրենքով նախատեսվում է պետական տուրքի մասին օրենքը համահունչ դարձնել ԱԺ-ում վերջերս հաստատված «Հարկային օրենսգրքի» հետ: «Նախատեսվում է ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման տուրքերը 100 մլն դրամի փոխարեն սահմանել 500 մլն դրամ»: ՀԱԿ խմբակցության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի