Հուսահատությունից հետո

Հուսահատությունից հետո հանգստություն է գալիս, իսկ հույսից խելագարվում են։ Աննա Ախմատովա
Հուսահատությունից հետո հանգստություն է գալիս, իսկ հույսից խելագարվում են։ Աննա Ախմատովա
ԱԻՄ անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Գագիկ Սարուխանյանը ֆեյսբուքի իր հանրագրում գրառել է. Պատասխան Ալեք Ենիգոմշյանի դեկտեմբերի 1-ին անցկացրած հեռուստաասուլիսին «ԴՈՒ ԷԼ ԲՌՈՒՏՈՍ». «Այս ստատուսը ցավով եմ գրում , բայց պարտավոր եմ սա անել. Պարոն Ենիգոմշյան , չգիտեմ թե ինչ սկզբունքներով էք առաջնորդվում , երբ Հայրիկյանի և ԱԻՄ-ի գործնեությունը բացասական էք գնահատում , այն էլ հրապարակայնորեն, միայն […]
Դեկտեմբերի 8-ին ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 23-րդ խորհրդի շրջանակներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ղրղզստանի արտգործնախարար Էրլան Աբդիլդաևի հետ: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ համագործակցության ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերի շուրջ։ Այս համատեքստում կարևորվեց բարձրաստիճան այցլեությունների կազմակերպումը, տարբեր գերտեսչությունների, գործարար շրջանակների միջև կապերի հաստատումը։ Նախարարներն անդրադարձան ԵԱՀԿ գործունեության տարբեր ոլորտներին առնչվող հարցերին, նախարարական խորհրդին քննարկվելիք խնդիրներին։ Հանդիպման […]
Վեդիից Սուսաննա Փաշայանը դիմում է հայրենակիցների աջակցությանը: 2011 նա թվականին ամուսնացել է 46-ամյա Նվեր Աբրահամյանի հետ, ով արցախյան պատերազմի կամավորական ազատամարտիկ է եղել և 3-րդ կարգի հաշմանդամ է: 2012 թվականին ծնվել է նրանց առաջնեկը՝ Կարեն Աբրահամյանը, բնածին էնցեֆալոպաթիայով, բնածին շլությամբ և հոգեխոսքային զարգացման խարխափմամբ, աջ աչքի տեսողությունը 18 տոկոս է, իսկ ձախինը՝ 20 տոկոս: Կարենից […]
Թուրքիայի կենտրոնական Նիղդե նահանգում գտնվող հայկական եկեղեցին վերանորոգվել է: Այս մասին տեղեկացնող թուրքական «Sondakika» լրատվական կայքը գրում է, որ այժմ աշխատանքներ են սկսվել եկեղեցին մանկական գրադարանի վերածելու համար: Նահանգային խորհուրդը դեկտեմբերին կայացած ժողովի ժամանակ քննարկել է եկեղեցին մշակույթի նախարարության գրադարանների և հրատարակչությունների հարցերով զբաղվող վարչությանը հանձնելու հարցը: Առաջարկն ուղարկվել է կրթության, մշակույթի հարցերով հանձնաժողով: Եկեղեցին […]
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 9-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի 1-ին բնակելի զանգվածի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
ԱԺ 5-րդ գումարման 10-րդ նստաշրջան ավարտվեց: Խորդարանականներն աշխատանքներն ավարտեցին ՀՀ պետական հիմնի ներքո և հոտնկայս: Սակայն Օրենսդիր մարմինը դեկտեմբերի 13-ին Կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ կհրավիրի: Նշենք, որ ապրիլին կայանալու են խորհրդարանական ընտրություններ, իսկ նախքան այդ էլ պատգամավորները զբաղված են լինելու քարոզարշավով:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանիի հետ: Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու առիթով՝ քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ դեսպանատան հետ ձևավորված ջերմ հարաբերություններն այսուհետ ևս կլինեն շարունակական: Հատկանշելով հայ-հնդկական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի, ինչպես նաև Հնդկաստանի […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Ստեփանակերտի օդանավակայանում ՀՀ Նախագահին դիմավորել են ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, այլ բարձրաստիճան սպաներ: ՀՀ Նախագահի այցի առաջին օրը հայկական երկու հանրապետությունների ղեկավարները ԼՂՀ Կենտրոնական շրջանում տեղակայված զորամասերից մեկում ներկա են գտնվել նոր զորանոցի բացման արարողությանը: Նախագահ Սարգսյանը խրախուսել է […]
ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Համբուրգում, ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մեկնարկին խոսել է ԼՂ հիմնախնդրից։ Նա իր լիակատար աջակցություն է հայտնել Մինսկի խմբի գործընթացին: Նա հայտարարել է, որ ապրիլին շփման գծում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան վտանգավոր է ԼՂ հակամարտությունը, թե որքան անհրաժեշտ է ամրագրել հրադադարի ռեժիմը: : «Լեռնային […]