30 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Հարգում է որոշումները

Henaran.am-ը Վանաձորի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Սամվել Դարբինյանից հետաքրքրվել է, թե արդյոք ինքն էլ է առաջադրվելու ռեյտինգային համակարգով, ինչպես է վերաբերում ՀՀԿ-ից արտահոսքին: -Պարո՛ն Դարբինյան, դուք այլևս քաղաքապետ չեք, և ապագայում էլ խորհրդարանական ընտրություններն են: Հնարավո՞ր է` Ձեզ տեսնենք ՀՀԿ-ի ցուցակում: -Ես ոչ մի անգամ պատգամավորի թեկնածուի համար չեմ առաջադրվել, ընդհանրապես դա  իմ հայացքներից դուրս է, […]

Եթե որոշեն, որ ես պետք է առաջադրվեմ, անպայման կառաջադրվեմ. Վահե Հակոբյան

Ազգային ժողովի հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ, Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահե Հակոբյանը սկզբունքորեն դեմ չէ Հանրապետական կուսակցությունից, որի անդամ է, առաջադրվել պատգամավոր՝ ինչպես համամասնական, այնպես էլ ռեյտինգային ընտրակարգով, եթե նման առաջարկ լինի: «Կուսակցության որոշում, քաղաքական որոշում պետք է լինի։ Եթե որոշեն, որ ես պետք է առաջադրվեմ, անպայման կառաջադրվեմ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Վ. […]

Վաղինակ Շուշանյանը կառաջադրվի թիվ 9 ընտրատարածքում

Քաղաքացիական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը պատրաստվում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այս մասին վերջինս տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառման միջոցով. «Երկար քննարկումներից ու վերլուծություններից հետո, ընդհանուր հայտարարի գալով, որոշեցի ընդունել Ազատ Դեմոկրատներ կուսակցության առաջարկը` առաջադրել պատգամավորական թեկնածությունս թիվ 9 ընտրատարածքում»:

Ով է նվաճել «Միսս տիեզերք» տիտղոսը /ֆոտոշարք, վիդեո/

«Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթում հաղթող է Ֆրանսիայի ճանաչվել 24-ամյա ներկայացուցիչ Իրիս Միտտենարը, ով ապագա ատամնանույժ է։ Մրցույթում երկրորդ տեղը զբաղեցրել է Հայիթիի ներկայացուցիչ Ռաքել Պելիսեն, երրորդը կոլումբացի Անդրեա Տովարն է։ Մրցույթին մասնակցել են գեղեցկուհիներ 85 երկրներից։    

Կանխարգելվում է կուրությունը

«Անհասության   ռետինոպաթիայի նորածնային սկրինիգ և բուժում» ծրագրի նպատակն է նորածիններին փրկել կուրությունից։ Այս խնդրիառաջացման հավանականությունն ավելի բարձր է, երբ երեխան ծնվում է անհաս կամ նորածնային շրջանում ենթարկվում է վերակենդանացման միջամտությունների: Այդ երեխաների մոտ ակնագունդը դեռևս հասունացած չի լինում, իսկ աչքի հատակի անոթները լինում են թերզարգացած: Հետագայում դա կարող է  հանգեցնել տեսողության կորստի: «Հայկական ակնաբուժական նախագիծ» […]

«Լուրջ խմորումներ են տեղի ունենում»

«Մի քանի օր է, ինչ Սիրիայի հյուսիս-արևմուտքում լուրջ խմորումներ են տեղի ունենում ընդդիմադիր ճամբարում: Ձևավորվել են երկու հակադիր ճակատներ, որոնց միջև կատաղի բախումներ են նկատվում, հատկապես Իդլիբ նահանգում: Առաջին ճակատը կոչվում է Թահրիր ալ-Շամ, որը ձևավորվեց ալ-Կաիդան ներկայացնող Ջաբհաթ Ֆաթհ ալ-Շամի հիմքի վրա: Այս ճակատը գնալով ընդլայնվում է և այս պահին իր մեջ ներառում է […]

Նիստը հետաձգվեց

«Ժառանգություն» կուսակցության այսօրվա նիստը հետաձգվել է: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց համանուն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Հարցին, թե որն է եղել պատճառը, նա պատասխանեց. «Չեն ասել պատճառը, միայն ասել են, որ հետաձգվել է»: Հիշեցնենք, որ «Ժառանգությունը» դեռևս չի որոշել, թե ինչ ձևաչափով է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, և ընդհանրապես հարցական է մասնակցելու է, թե ոչ: Ըստ լուրերի` […]

Գուրգենի վիճակը ծայրահեղ ծանր է. հոսպիտալից հայտնում են

Երեւանի կենտրոնական զինվորական հոսպիտալում  հունվարի 16-ին ԼՂՀ-ում կրտսեր սերժանտի կողմից վիրավորված ժամկետային զինծառայող Գուրգեն Սարգսյանը հունվարի 28-ին  վիրահատվել է: Նրա մոտ գլխուղեղի հեմատոմա (արյան զեղում) է հայտնաբերվել, որն էլ բժշկական միջամտության արդյունքում  հեռացվել է: «Գուրգենի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, միացված է արհեստական շնչառական ապարատին: Ինչպես արդեն գիտեք, զինծառայողի մոտ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ կան, ուղղակի […]

Հայտնի են պատգամվորներին ստուգող հարցաշարերը

Հիմքը ընդունելով ՀՀ ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածը և ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանը՝ «Որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու՝ հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման կարգը հաստատելու մասին», կրթության և գիտության նախարարությունում ձևավորված մասնագիտական հանձնաժողովը հրապարակել է Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու` հայերենին տիրապետելու հանգամանքը ստուգող […]

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է: Արթիկի, Արագածի, Ապարանի, Լոռու, Ախուրյանի, Մարտունու տարածաշրջանների ավտոճանապարհներին մերկասառույց է: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված