20 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ուսումնասիրել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող ցմահ ազատազրկման դատապարտված անձանց պահման պայմանները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատվերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները 2017 թվականի հունվարի 26-ին չհայտարարված հատուկ այց են կատարել ՀՀ արդարադատության նախարարության«Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Այցի նպատակն էր ուսումնասիրել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկիցտեղափոխված ցմահ ազատազրկման դատապարտված անձանց պահման պայմանները, ինչպեսնաև առանձնազրույցներ ունենալ նրանց հետ: Ուսումնասիրվել են նաև նրանց վերաբերյալփաստաթղթերը: Այցի ընթացքում ցմահ ազատազրկման դատապարտված անձինք բարձրացրել […]

«Երեւանի թիվ 1 տուն ինտերնատ»-ում լուրջ խախտումներ են բացահայտվել. Քրգործ է հարուցվել

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Երեւանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում կատարված ուսումնասիրությամբ խախտումներ են բացահայտվել: ՀՀ գլխավոր դատախազությունից  հայտնում են, որ պարզվել է, որ 2011-2016թթ. ընթացքում նշված կազմակերպության պաշտոնատար անձի /անձանց/ կողմից ՊՈԱԿ-ի հաստիքային միավորների վրա հաստիքների համալրման անհրաժեշտության բացակայության պայմաններում հրամանագրվել են հիմնական […]

ՀՀ ԱԺ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Ճապոնիա

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 29-ից փետրվարի 3-ը պաշտոնական այցով կմեկնի Տոկիո (Ճապոնիա): ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա Ճապոնիայի խորհրդարանի երկու պալատների նախագահների, երկրի վարչապետի, Ճապոնիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ: Այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսվում նաեւ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) եւ արտաքին առեւտրի կազմակերպության (JETRO) ղեկավարների հետ: Պատվիրակության կազմում […]

«Դե ապրեք, տղերք ջան, լավ եք անում, շարունակեք էդ ոգով»

Հերթական աչքալուսանքը «Փարքինգ Սիթի» կոչեցյալներից՝ 5000 դրամանոց։ Մեքենան կայանել եմ հին Դետսկի Միռի մոտ, էն, որ նախորդ դարից չի գործում, ու հայտնի չի, թե էկող դարերից որում կգործի: Կայանել եմ թեք, ուրիշ մեքենաներ էլ կան թեք կայանած, մենք հայ ենք, իրար խանգարել չենք սիրում, իրար մասին ենք մտածում, տվյալ հատվածում թեք կայանում ես ինքնաբերաբար՝ տեղ […]

Պարոնայք իշխանավորներ, վայելեք այն, ինչին ինքներդ հասցրեցիք

ԱԺ հայտարարություններիցս մեկում նշել էի, որ Հայաստանի ԵԱՏՄ ընտրելուց քիչ ժամանակ անց մենք իսկապես սկսելու ենք նմանվել այդ ակումբի երկրներին, այլ ոչ թե մենք ենք նրանց առաջ տանելու: Այդ ժամանակ անդրադարձս նվիրված էր միջազգային ինդեքսներից մեկի գնահատականին առ այն, որ մենք հետընթաց էինք ապրել: Արդեն երկրորդ օրն է, ինչ հրապարակվել է «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» բրիտանական […]

«Աճ չի գրանցվում և ո՛չ մի ոլորտում»

«Մեր երկրի տնտեսությունը գտնվում է վատթար վիճակում, իսկ իշխանությունները  շարունակում են հասարակությանըմոլորեցնել», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։ «Կան մարդիկ, որ եկել են, ու թվում է, թե նոր բացահայտումներ են անում, բայց դրանք բացահայտումներ չեն: Ինչու մենք չենք ուզում զրոյական տնտեսական աճ ունենալու պայմաններում անկեղծ լինել և ասել, որ աճ […]

Հովիկ Աբրահամյանի պատասխանը Սերժ Սարգսյանին

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է երեկ ՀՀԿ Խորհրդի նիստում նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթին։ Գրառման մեջ, մասնավորապես ասված է. «Գետերի և առվակների փոխաբերությունը լավն էր: Ինքս էլ հավանել եմ: Չմոռանանք նաև, որ մայր գետերը ոչ այլ ինչ են, քան ինքնամոռաց առվակների միավորում: Բայց ինչ-որ պահից գետ լցվող տեխնոլոգիական գործարանի խառնուրդային […]

Սահմանված ժամանակացույցով շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը

Երևանցիներին հուզող խնդիրները քննարկելու և օրենքի սահմաններում դրանց լուծումներ տալու նպատակով Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում սահմանված ժամանակացույցով շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը:  Ավան վարչական շրջանում քաղաքացիների ընդունելությանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը: Բարձրացված հարցերի գերակշիռ մասին տրվել են  սպառիչ պատասխաններ և համապատասխան պարզաբանումներ: Քաղաքապետարանի լիազորություններից դուրս հարցերի առնչությամբ քաղաքացիներն ուղղորդվել են […]

Տիգրան Կարապետյանն Արարատում է առաջադրվելու

Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը ռեյտինգային ընտրական համակարգով առաջադրվելու է Արարատի մարզում: Այս մասին նա նշեց  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:  «Ու համոզված եմ, որ հաջողություն կունենամ»,-ասաց նա` արձագանքելով դիտարկմանը, թե այս մարզում միշտ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի թեկնածուներն են հաղթանակ տանում:   «Ես իմ միջոցները կտրամադրեմ, ես չեմ կաշառելու ժողովրդին: Իրենք թող ունենան թեկնածուներ, […]

Մինուճար տղա էր.Մահացած զինվորը կապիտանի որդի էր

Երեկհունվարի 26-ին մահացած կուրսանտ Սարգիս Ափինյանը  Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղից էր։ Գյուղապետարանի աշխատակիցը Henaran.am-ին փոխանցեց, որ  Սարգիսը զինվորականի ընտանիքից է։ Մահացած զինծառայողի հայրը կոչումով կապիտան է: Նա երկու քույր ունի: Մեր զրուցակիցը ընդգծեց, որ Սարգիսը առողջ է եղել ու նրա մահը ցնցել է բոլորին: Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի