15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Էդուարդ Շարմազանովն ընդունել է Հունաստանի դեսպանին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլային: Ողջունելով դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Էդուարդ Շարմազանովը բարեկամական է գնահատել դարերի պատմություն ունեցող հայ-հունական հարաբերությունները եւ փաստել, որ երկու երկրների քաղաքական հարաբերությունների ներկա մակարդակը բարձր հիմքերի վրա է: ՀՀ ԱԺ փոխնախագահը երախտագիտություն է հայտնել […]

Չարենցավանում երկրաշարժ է գրանցվել

Հունիսի 15-ին, տեղական ժամանակով ժամը 13:34-ին (Գրինվիչի ժամանակով` 09:34-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.47 0  և արևելյան երկայնության 44.72 0  աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Չարենցավան քաղաքից 9 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Չարենցավան […]

Ամբողջական փոխհատուցում չի լինի.նախարար/տեսանյութ/

«ՀՀ Կառավարությունը չի կարող փոխհատուցել գյուղացիների կրած ամբողջ վնասը, ամբողջ վնասի գումարը, քանի որ  դա ապահովագրական համակարգն է, դա հակակարկտային ցանցերն են: Դրա հետ կապված էլ` դրանք թանկ և երկարաժամկետ գործընթաց են»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Լրագրողի դիտարկմանը` այդ դեպքում ի՞նչ անի գյուղացին, որն ամեն անգամ նույն խնդրի առաջ է կանգնում, […]

Պետք է փոխզիջում գտնվի․ Զախարովան՝ ԼՂ հիմնահարցի մասին

Հայաստանն ու Ադրբեջանը ունեն խնդրի լուծման նկատմամբ իրենց հայացքները, սակայն գոյություն ունի խնդրի լուծման հաստատված ձևաչափ, որը ենթադրում է փոխզիջման որոնում: Այդ մասին այսօր լրագրողների հետ տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան: «Փոխզիջման փնտրումը ենթադրում է կողմերի դիրքորոշումների մոտեցում ՝ անկախ նրանից, թե երբեմն որքան տրամագծորեն հակառակ դրանք կարող են […]

Պարկեշտ հարց չէ. նախարարը՝ վարչապետի հանձնարարականից/տեսանյութ/

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը գոհ չէ քրեակատարողական հիմնարկների աշխատանքից: Նա առաջիկայում կխոսի իր ծրագրերի մասին, սակայն այս պահին դեռ վաղ է համարում հայտարարություններ անելը: Այս մասին նախարարը հայտնեց  այսօր՝ հունիսի 16-ին կառավարության նիստից հետո,  լրագրողների հետ զրույցում: Հարցին, թե ինչպես է վերաբերվում e-draft.am հարթակից  օգտվելու մասով վարչապետի հանձնարարականին, Դավիթ Հարությունյանը  ասաց.«Ես կարծում եմ Ձեր հարցը […]

Կարկուտ է հնարավոր

Հունիսի 15-16-ը, 17-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 18-19-ի հիմնականում երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Հունիսի 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 15-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով, այնուհետև նույնքան […]

Լեւոն Արոնյանը` Norway Chess-ի միանձնյա առաջատար

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess գերհզոր մրցաշարի 7-րդ տուրում գրոսմեյստեր Լեւոն Արոնյանը հաղթանակ տարավ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի նկատմամբ: Այժմ հայ շախմատիստը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 7-րդ տուրի մյուս արդյունքները. Կրամնիկ – Կարլսեն` 1:0, Վաշյե-Լագրավ – Գիրի` 0:1, Անանդ – Նակամուրա, Սո – Կարուանա` ոչ-ոքի: Մրցաշարային աղյուսակ. 1. Արոնյան` 5 միավոր, 2. Նակամուրա` 4.5, […]

Ինչ խնդիր է լուծում Դավիթ Հարությունյանը /տեսանյութ/

«Եթե նման տեղեկությունները հաստատվեի  կհայտնվեին մամուլում: Գլխավոր հաշվապահի հետ ուրիշ խնդիրներ են եղել»,-այսօր՝ հունիսի 15-ին կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանը: Նա  հերքեց տեղեկություններն այն մասին, որ ինքը կադրային կրճատումներ է իրականացնում, և  որ ազատվում է նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի կադրերից: «Եթե որևէ մեկը թերանա, անկախ նրանից նա […]

Վերջին 5 օրերի երկրաշարժերը

Ս.թ. հունիսի 8-ից մինչև 14-ը Սեյսմիկ պաշտպանության ծառայության (ՍՊԾ) սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցված երկրաշարժերից 21-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը: Տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից 3-ը գտնվում են Հայաստանի, 2-ն էլ՝ Արցախի Հանրապետությունների տարածքներում՝ հունիսի 8-ին, ժամը 22:37-ին, M=1.0, Գավառ քաղաքից 20 կմ դեպի հարավ-արևմուտք, հունիսի 9-ին, ժամը 01:37-ին, M=1.9, Քարվաճառ քաղաքից 11 կմ դեպի […]

Կսկսի գործել Հրազդան-Ալմաստ (Երեւան)-Շորժա էլեկտրագնացքը

Սեւանա լճում հանգիստ նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկում է Հրազդան-Ալմաստ (Երեւան)-Շորժա էլեկտրագնացքը: Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործելու է հունիսի 16-ից՝ ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին: Գնացքը Հրազդան կայարանից մեկնում է 6:45-ին եւ Երեւանի «Ալմաստ» կառամատույց ժամանում 08:10: Իսկ «Ալմաստ» կառամատույցից դեպի Սեւանա լիճ գնացքը մեկնում է ժամը 08:30-ին՝ Շորժայի կայարան ժամանելով 11:28-ին: Հակառակ ուղղությամբ էլեկտրագնացքը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի