27 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Էգեյան ծովում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել

Էգեյան ծովում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ըստ «Demokrathaber» լրատվական կայքի երկրաշարժի ցնցումները, որոնք իրենց ուժգնությամբ զիջել են նախորդին, աճող բնույթ են կրել։ Ցնցումները հիմնականում զգացվել են Բոդրումում, Հռոդոսում և Իսթանքյոյում։ Նշվում է, որ երկրաշարժների հետևանքով վերոնշայլ հանգստավայրերից մեծ թվով զբոսաշրջիկները չեղարկում են տուր-փաթեթները և վերադառնում տուն։ Նշենք, որ Հուլիսի 21-ին  ևս Էգեյան […]

Ինչ եղանակ է սպասվում

Ուշադրություն Հուլիսի 22-26-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38…40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել […]

«Անհնար է աշխարհը ղեկավարել առանց Աստծո և Աստվածաշնչի»

«Արդարությունը և իրավունքը կենդանի Աստծո աթոռի հիմքն են (Սաղմ. 97.2), ուստի ճշմարտությունը և արդարադատությունը պետք է լինեն յուրաքանչյուր պետության աթոռի հիմքը: Անհնար է աշխարհը ղեկավարել առանց Աստծո և Աստվածաշնչի»: ՋՈՐՋ ՎԱՇԻՆԳՏՈՆ – (1732-1799), ԱՄՆ առաջին նախագահը (1789-97), ամերիկյան նախագահական ինստիտուտի ստեղծողը և հայր-հիմնադիրը: 1787-ին նրա նախագահությամբ մշակվել է ԱՄՆ սահմանադրությունը, որը շատ քիչ փոփոխություններով գործում […]

Հայաստանի և Չեխիայի արդարադատության նախարարները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Պրահայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հուլիսի 21-ին հանդիպել է Չեխիայի Հանրապետության արդարադատության նախարար Ռոբերտ Պելիկանի հետ։ Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես, անդրադարձել են երկու երկրների  դատաիրավական համակարգերին և իրավական փոխօգնությանը վերաբերող խնդիրներին։  Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այցելել է նաև Չեխիայի պրոբացիայի և միջնորդության ծառայություն, […]

Եվրահանձնաժողովը Թուրքիային կոչ է արել անհապաղ ազատ արձակել կալանավորված իրավապաշտպաններին

Եվրահանձնաժողովի խոսնակ Մարգարիտ Շինսը ծայրահեղ մտահոգիչ է համարել Թուրքիայում ընդդիմության ներկայացուցիչների, իրավապաշտպանների և լրագրողների կալանավորման պարբերական դեպքերը: Թուրքական «Birgün» թերթի կայքի տեղեկացմամբ՝ խոսնակը կոչ է արել Թուրքիային՝ անհապաղ ազատ արձակել վերոնշյալ խավերին պատկանող բանտարկյալներին: Միևնույն ժամանակ Շինսը ընդգծել է, որ ԵՄ ֆինանսական աջակցության դադարեցում Թուրքիայի նկատմամբ որպես պատժամիջոց կիրառելու կարիք չկա: Նա հիշեցրել է, որ ֆինանսավորման  […]

Անահիտ Բախշյանն ազատվել է պաշտոնից

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից։ Henaran.am-ը Բախշյանից հետաքրքրվեց, թե որն է այս որոշման պատճառը, ինչին նա պատասխանեց, որ դա օրենքի պահանջն է, քանի որ  սեպտեմբերին նա դառնալու է 70 տարեկան։ Անահիտ Բախշյանն այս աշխատանքը կատարում էր 2012 թվականից։

Շատ լավ է, որ նրանք միացել են «Ժառանգության» օրակարգին. Մարտիրոսյանը` «Ելքից»

«Լավ կլիներ, որ իրենք ժամանակին մասնակցեին, և այս օրին չհասնեինք»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` խոսելով ԵՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հայտարարությունից: Արմեն Մարտիրոսյանը հիշեցրեց, որ իրենք դեռ շատ վաղ` դեռ 2013 թվականին,  առաջարկել էին այս օրակարգը:   «Եթե իրենք ցանկություն ունեն նման օրակարգով հանդես գալ խորհրդարանում, մենք միայն […]

Խոշոր ավտովթար Սիսիան-Երևան ավտոճանապարհին. կան վիրավորներ

ԱԻՆ-ից հայտնում են, որ հուլիսի 21-ին, ժամը 19:13-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Իսրայելյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին «FORD tranzit» մակնիշի 35 FR 291 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1973 թ. ծնված […]

Անընդհատ հանրապետական բյուջեից գումար եք ուզում. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները: Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մակրոտնտեսական ցուցանիշները` Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը նշել է, որ հանրապետության ՀՆԱ ցուցանիշում մարզի մասնաբաժինը կազմում է շուրջ 2.0 տոկոս: 2016թ. համախառն արդյունաբերական արտադրանքի ծավալը շուրջ […]

Հրաչյա Հարությունյանի հարազատները դիմելու են Սերժ Սարգսյանին

Երեկ Հայաստան տեղափոխված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի ընտանիքի անդամներին դեռ չեն թույլատրում տեսակցել նրան: Այս մասին հայտնել է Հրաչյա Հարությունյանի աներ Վիկտոր Մարտիրոսյանը: Ներկայում Հարությունյանը գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Վիկտոր Մարտիրոսյանը նշել է, որ պատրաստվում են երկուշաբթի դիմում ներկայացնել «Նուբարաշեն» ՔԿՀ պետին՝ տեսակցելու թույլտվության համար։ Դրանից զատ, Մարտիրոսյանը պատրաստվում է ներման խնդրագրով դիմել Սերժ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի