17 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Նիկոլը պատերազմ է սկսել ՀԱՅԻ դեմ. ազատամարտիկ

Հետևողականորեն և նպատակային ոչնչացնում են այն ամենը ինչը ազգային է, ինչն հայկական է՝ մշակույթից մինչև հասարակական հարաբերություններ:Խաթարում են մեր ազգային դիմագիծը, Նիկոլը պատերազմ է սկսել ՀԱՅԻ դեմ, մենք այլընտրանք չունենք՝ պե՛տք է ՀԱՂԹԵՆՔ: Այս մասին գրում է ազատամարտիկ-հետախույզ Գեւորգ Գեւորգյանը:

«Իրական ժողովրդավարությունն է աշխարհում շատ պետությունների համար լրջագույն մարտահրավեր դարձած պոպուլիզմի պատասխանը». Սերժ Սարգսյանը՝ ԱՄՆ դեսպանին

Նոյեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հանդիպումը` վերջինիս նախաձեռնությամբ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀԿ ԳՄ և ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներ: «Ես արժևորում եմ ԱՄՆ դեսպանատան երկարամյա հարաբերությունները Հայաստանի քաղաքական կուսակցությունների, այդ թվում՝ ՀՀԿ-ի հետ։ Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ […]

Արայիկ Հարությունյանի ձեռնափայտը՝ սերունդներին ցուցանմուշ: Թե ինչպես չի կարելի վարվել պետականության հետ

Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը գրում է.  «Հաշվի առնելով սուպերնախարար Արայիկ Հարությունյանի շուրջ վերջին օրերին ծավալվող իրադարձությունները և կանխազգալով «թավշյա հեղափոխության» արժեքների վտանգվածությունը՝ միջոցներ եմ ձեռնարկել փրկելու իրավիճակը»։ Նա հրապարակել է Գեղամ Գևորգյանին հասցեագրված դիմումը, որում մասնավորապես ասվում է. «Հարգելի՛ պարոն Գևորգյան, Հաշվի առնելով, որոշ համալսարանականների մեծ դերակատարումը «թավշյա հեղափոխության» իրականացման […]

Ինձ համար ցավալի էր, որ «Իմ քայլը» հիմնադրամից ինձ ուղղորդեցին «սորոսական» հիմնադրամ. Մանուել Մանուկյան

Ապրիլյան պատերազմի մասնակից, ««Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» ՀԿ ղեկավար Մանուել Մանուկյանը պատմում է՝ ուսման վարձը չվճարելու պատճառով կանգնել էր բուհից դուրս մնալու վտանգի առաջ: Երկու բուհում է սովորում՝ ԵՊՀ-ի Միջազգային հարաբերություններ և Գիտությունների ազգային ակադեմիայի Կառավարում ֆակուլտետներում՝ հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգով: Վարձի փոխհատուցման համար շատ հիմնադրամների է դիմել, այդ թվում՝ «Իմ քայլը» հիմնադրամին, որտեղ […]

Ասենք՝ Ադրբեջանը 5 գյուղի վրա կրակել է, որ դիմենք ՀԱՊԿ-ին` ի՞նչ պետք է անի, պետք է զո՞րք մտցնի Հայաստան. Էդմոն Մարուքյան

«Չեմ կարծում, որ Հայաստանի սահմանների վրա մի քանի կրակոցների դեպքում պետք է ընթացակարգով դիմենք ՀԱՊԿ-ին, թե` եկեք, մեզ պաշտպանեք։ Սա կնշանակի, որ Հայաստանի բանակն այնքան մարտունակ չէ, և մեզ վրա հինգ հատ կրակելու դեպքում, գնանք, ասենք՝ եկեք, մեզ պաշտպանեք»,- այս մասին Պաշտպանության նախարարությունում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ […]

Հայ երկրպագուն մինչ օրս գտնվում է ֆիննական բանտում

Հայաստանի ֆուտբոլի Ազգային հավաքականի հոկտեմբերի 15-ին Ֆիննական Տուրկույում տեղի ունցած հանդիպման ժամանակ (0-3) գրանցվել է տհաճ միջադեպ, որի արդյունքում ՖԱՖ շարժման անդամ, Ազգային հավաքականի լավագույն երկրպագուներից մեկը, Հայաստանի հանրապետության քաղաքացի Երվանդ Իսմայիլյանը բերման է ենթարկվել Տուրկու քաղաքի ոստիկանություն, որտեղ և պահվում է մինջև այժմ (հնարավոր է նաև այլ մեկուսարանում)։ Հանդիպման ընթացքում Ֆին երկրպագուների կողմից պրովոկացիայի […]

Ժամանակը հրաշալի սրբագրիչ է. արձանագրվում է երկու տարբերություն. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի զարմանս ինձ, անցյալը մերժող քայլած իշխանության ներկայացուցիչներն ընդունում են, որ մենք՝ ՀՀԿ-ականներս, ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովներում դատապարտել ենք Ադրբեջանի գործողությունները ՀՀ սահմանային բնակավայրերի եւ խաղաղ բնակչության նկատմամբ: Ժամանակը հրաշալի սրբագրիչ է. արձանագրվում է երկու տարբերություն: Առաջին. ես՝ որպես ՀՀ պատվիրակության ղեկավար, ՀԱՊԿ-ում առանց բացառության բոլոր ելույթներիս ժամանակ բարձրացրել […]

Հայաստանն Արցախ է եւ վերջ» ասելուց առաջ` նախ Հայաստանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը

ՀԱՊԿ խորհրդարանական ասամբլեայի երեւանյան նիստին ընդառաջ` երեկ  կայացավ կլոր սեղան- քննարկում «ՀԱՊԿի դերը տարածաշրջանային  անվտանգության ապահովման գործում» թեմայով: Այն կազմակերպել էին  «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտության եւ վերլուծության  հասարակական կազմակերպությունը եւ Եվրասիական փորձագիտական ակումբը`  Ցանցային հետազոտությունների ինստիտուտի հետ համատեղ: Ողջույնի խոսքով  հանդես եկան ՌԴ, Բելառուսի եւ Ղազախստանի արտակարգ եւ լիազոր  դեսպանները, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը,  այնուհետեւ  հնչեցին զեկույցներ թե՛ հայ, թե՛ ռուս փորձագետների կողմից:  Այդ թվում  զեկույցով հանդես եկավ ՀԱՊԿ վերլուծական ասոցիացիայի  համակարգող,  քաղաքական գիտությունների դոկտոր ԻԳՈՐ ՊԱՆԱՐԻՆԸ,  որից հետո` նրա հետ  առիթ ունեցավ զրուցելու «Իրավունքը»: «ԻՆՉՊԵՍ ԱՍՎՈՒՄ Է ՀԱՅՏՆԻ ԵՐԳՈՒՄ` ՎԵՐՔԻՍ ՎՐԱ ԱՂ ՄԻ՛ ՑԱՆԵՔ» – ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Յուրի Խաչատուրովի դեմ  Հայաստանում մեղադրանք առաջադրվեց, որից հետո` նա հետկանչվեց իր  զբաղեցրած պաշտոնից: Տեւական ժամանակ քննարկվում էր, որ ՀԱՊԿ  կանոնադրությունում պետք է փոփոխություններ կատարվեն, քանի որ նման  իրավիճակ այն չէր նախատեսում, եւ դժվար էր որոշել, թե ով պետք է փոխարինի  նրան: Ի վերջո, կանոնադրական փոփոխություններ կատարվեցի՞ն: -Ավելի ճիշտ կլինի ասել, որ ոչ թե կանոնադրության մեջ փոփոխության անհրաժեշտություն  կար, այլ նորմատիվ իրավական փաստաթղթում: Ասեմ, որ այս հարցը բազմիցս քննարկվել է ՀԱՊԿի մշտական խորհրդի ձեւաչափով, դրան բազմաթիվ նիստեր են նվիրվել, որտեղ տարբեր  տեսակետներ են հնչել: – Բայց ընդհանուր հայտարարի եկա՞ք: -Կարծում եմ` գտնվեց տեսակետների որոշակի կոնսենսուս, եւ այսօր փաստաթուղթը որոշակի  առումով խմբագրվել է, ես կասեի` լրամշակվել է: Ընդունեք, որ իրավիճակը սովորական չէր եւ,  իհարկե, ամեն ինչ մեկ փաստաթղթում հնարավոր չէր կանխատեսել, որ, օրինակ, կարող է  դիմացդ փոս լինի, եւ դու պետք է աչքերդ ներքեւ պահած լինես, որ չընկնես մեջը կամ երկու  մետր պետք է գնաս, հետո` շրջանցես փոսը: ՀԱՊԿը կենդանի մեխանիզմ է, եւ ծագեց ոչ  ստանդարտ իրավիճակ, որը, դժվար թե, կրկնվի, որովհետեւ այն բացառություն էր: Ամեն  դեպքում, բազմաթիվ երկխոսութունների արդյունքում խմբագրված փաստաթղթում  հնարավորինս ամեն ինչ նախատեսված է, եւ փորձել ենք մինիմալացնել բոլոր ռիսկերը: Խնդիրը  քննարկվել է, եւ հանգել ենք որոշակի բալանսի: Արդյունքում հաջողվել է գտնել փոխադարձ  ընդունելի որոշում: – Շատ խոսվեց այն մասին, որ այդ կերպ Յու. Խաչատուրովի հետկանչելը ՀԱՊԿ  քարտուղարի պաշտոնից հարված էր կառույցի հեղինակությանը: Ի՞նչ կասեք այս  մասին: – Իհարկե, չի կարելի ասել, որ սա դրական սցենար էր: Լավ կլիներ` առանց դրա խնդիրը լուծել,  բայց մյուս կողմից կյանքն անկանխատեսելի է, եւ դժվար էր պատկերացնել, օրինակ, երկու  տարի առաջ մտածել, որ այդպիսի զարգացում կարող էր տեղի ունենալ: Այնուամենայնիվ, սա  փաստ է, որին պետք է վերաբերվենք որպես անցյալ: Հարցն այն է, թե ինչ եզրակացություններ  ենք արել դրանից, եւ մարտավարությունը որն էր` այս ոչ ստանդարտ իրավիճակն օգտագործել  հարաբերությունների խզմա՞ն, քաոս ստեղծել կառույցի ներսում, թե՞ գնալ խելամիտ  կոմպրոմիսների եւ որոշում ընդունել: Կարծում եմ` արդյունքում հաղթեց կառույցի խելամիտ  մարտավարությունը, եւ ՀԱՊԿ անդամ պետություններն ընդունեցին, որ ՀԱՊԿ-ի ամուր լինելն առաջնային է, եւ անհրաժեշտ է գտնել իրավական փոխզիջումներ, որպեսզի  չվնասվի կառույցը: Ըստ իս, սա հաջողվել է, եւ այս խնդրի բուռն քննարկումները հիմա կարծես  մարել են, եւ չի խոսվում դրա մասին այդպիսի սուր տոնայնությամբ: Եվ ինչպես ասվում է  հայտնի երգում` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի