18 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ֆուտբոլի հավաքականի պարտությունը պատահական չէ. Իշխանության դեմարշն ընդդեմ Վանեցյանի. Փաստ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն իր պատմության ամենախայտառակ պարտությունը կրեց՝ գրեթե երկրորդ կազմով հանդես եկող Իտալիայի ընտրանուն զիջելով 1:9 հաշվով: Երեւույթն ինքնին ամոթալի է, սակայն իրականում այս հաշիվը բացահայտում է ավելի խորքային խնդիրները, որոնք կան մեր ֆուտբոլային աշխարհում, եւ ներկա իշխանությունների իրական դեմքը: Արտաքուստ կարող է տրամաբանական հարց առաջանալ, թե ինչ կապ կարող է լինել Հայաստանի […]

Օրինագծերը տապալվում են պատգամավորների գործուղումների պատճառով. Ժողովուրդ

օրաթերթի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պատգամավորական մասսայական գործուղումների պատճառով նույնիսկ օրինագծերի քվեարկություններ են տապալվում: Օրերս պատգամավորների բացակայության պատճառով չընդունվեց «Անվտանգության խորհրդի մասին» օրինագիծը, որով ԱԺ նախագահին հնարավորություն կտրվեր մասնակցել Անվտանգության խորհրդի նիստերին: Գործուղված պատգամավորները նույնիսկ իրենց քվեարկության մասին գրավոր տեղեկություն չէին թողել: Նոյեմբերի 12-ից մեկնարկած նստաշրջանն անցնում է գրեթե դատարկ դահլիճում: Նոյեմբերի 11-16-ը Վաշինգթոն […]

SOS. Քաոսը խորանում է. Հրապարակ

Քաոսը դանդաղ քայլերով առաջ է շարժվում։ Մի օր մի հանրային խումբ է վրդովվում՝ պատեպատ զարկվում, մյուս օրը՝ հաջորդը։ Մի օր մի անհեթեթ հայտարարություն են անում իշխանությունները, մյուս օրը մի անընդունելի օրինագիծ են դնում շրջանառության մեջ։ Մի օր սեռափոխվածի են Ազգային ժողով հրավիրում, հետո մեկ այլ սեռափոխվածի մասին ֆիլմ են նկարում։ Նախկիններին քննադատում են կոռումպացվածության մեջ, […]

Արտառոց նշանակում ՊՆ-ում: Պաշտոն՝ մեղադրյալին. Ժողովուրդ

Պաշտպանական ոլորտում երեկ արտառոց նշանակում եղավ: Վարչապետ Փաշինյանի որոշումով աշխատանքից ազատված գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ Վաչագան Ներսեսյանը, որ, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, անցնում է մի քրգործով եւ մեղադրյալի կարգավիճակ ունի, երեկ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության գլխավոր տեսուչ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` գնդապետ Ներսեսյանին մեղադրանք է առաջադրվել, որովհետեւ լինելով զորամասի հրամանատար` զանցառել […]

«Փաշինյանը տեղյակ չէ, որ Նժդեհը Ղարաքիլիսայում է կռվել, այլ ոչ թե Սարդարապատում». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամո’թ է,պարոն վարչապետ,հայոց պատմություն կարդա։ Նիկոլն անտանելի է դառնում և խայտառակում “Ռեսպուբլիկան”։ Ռուս լրագրողի հարցին ի պատասխան նշել է,թե Նժդեհի անունը մեր պատմության մեջ հայտնվել է սկսած Սարդարապատի ճակատամարտից։ Ամո’թ է,ամոթ։ Ասեմ իմացիր,պարոն վարչապետ։ Նժդեհը դեռ 1912-ին մասնակցել է Բալկանյան պատերազմին թուրքերի դեմ,որպես Հայկական կամավորական վաշտի […]

«Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ

Ժամանակ առ ժամանակ որոշ լրատվամիջոցներ հասարակությանն ապատեղեկացնող անհիմն լուրեր են տարածում այս կամ այն ժամանակահատվածում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև իբրև թե եղած շփումների մասին: ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը պաշտոնապես հայտարարում է, որ Սերժ Սարգսյանը ո՛չ պաշտոնավարման ժամանակաշրջանում, ո՛չ պաշտոնաթողությունից հետո և ո՛չ էլ որևէ այլ ժամանակահատվածում ուղղակի կամ անուղղակի շփում […]

«Ուզում եմ մեջքս հենել Հայրենիքին՝ չկա, դատարկ է, ետ-ետ եմ գնում … »

Իմ կյանքի ամենասև օրը: Հոշոտված Վազգեն Սարգսյանը ընկած նստարանին, վիզը ծուռ, մահվան խավարում: Այդ պատկերը մնաց իմ մեջ որպես Հայաստան՝ վիզը ծուռ, ընկած աշխարհի խավարում: Այդ օրը իմ թիկունքից պակասեց Հայրենիքը: Ուզում եմ մեջքս հենել Հայրենիքին՝ չկա, դատարկ է, ետ-ետ եմ գնում, հազիվ եմ հավասարակշռությունս պահում, որ չընկնեմ: Էլ ե՞րբ մենք կունենանք մի նոր Սպարապետ, […]

Վարչապետը ասուլիս է տվել ռուս լրագրողների համար

արչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ռուսական առաջատար զանգվածային լրատվամիջոցների մի խումբ ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպմանը, մասնավորապես, մասնակցել են «Комсомольская правда», «Эхо Москвы», «Свободная пресса», «Московский Комсомолец», «Россия Сегодня», «Ведомости», «Комерсант», «Интерфакс», «Огонек», ТАСС, «Эксперт», «Российская газета» լրատվամիջոցների լրագրողները: Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի