Քաղաքապետարանում տեղի է ունեցել պաշտոնեական կեղծիք. Դավիթ Խաժակյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը քրեական հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն` քաղաքապետարանում պաշտոնեական լիազորությունների անցման և պաշտոնեական կեղծիքի մասով: «Նոյեմբերի 26-ին Երևանի ավագանու հերթական նիստին հանդես եկա հայտարարությամբ և ներկայացրեցի հաղորդում հանցագործության մասին։ Հայտարարությամբ ներկայացրեցի այն էական հանգամանքները, որոնք շարադրում եմ ստորև։ Բանն այն է, որ ս.թ. հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 8-ը Հայկ […]





































