21 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Թույլ չտալ ուժային կառույցների ներկայացուցիչների ապօրինի գործողությունների իրականացումը ԲՈւՀ-երի տարածքներում. հայտարարություն

ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը դատապարտում է այսօր ոստիկանության կողմից իրականացված  գործողությունները ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանի նկատմամբ:  Անընդունելի ենք  համարում գիտակրթական հաստատությունում ուսանողության ընտրված ներկայացուցչի,    ԲՈւՀ-ի կառավարման  խորհրդի  անդամի նկատմամբ, առանց որևէ հիմնավորման, ուժի  չպատճառաբանված կիրառումը։  Մեր համոզմամբ այս գործողությունը նպատակ ունի վախի մթնոլորտ ստեղծել ուսանողական և  երիտասարդական  շրջանակներում և ևս մեկ ապացույց է, որ իշխանությունների քաղաքականության, գործողությունների նկատմամբ  ուսանողական շրջանակներում դժգոհությունների աճը փորձ է արվում կանխել իրավապահ  մարմինների ոչ  համաչափ գործողություններով։ Իշխող կուսակցության կողմից հայտարարված «ԲՈւՀ-ական ինքնուրույնության»  մակարդակի բարձրացման փոխարեն փորձ է արվում ոստիկանության կողմից ուժի կիրառմամբ  ամբողջական  վերահսկողություն սահմանել ԲՈւՀ-երի ուսանողական  ինքնավարության մարմինների, ինչպես  նաև կառավարման  խորհուրդների նկատմամբ։ ՀՅԴ ՆԱՈւՄ-ը պահանջում է ԲՈւՀ-երի ղեկավարներից ապահովել ուսումնական հաստատությունների՝  օրենքով  սահմանված բոլոր իրավունքների և ազատությունների անվերապահ իրացումը, թույլ չտալ  ուժային կառույցների  ներկայացուցիչների ապօրինի գործողությունների իրականացումը       ԲՈւՀ-երի տարածքներում։  Մենք կոչ ենք անում նաև իրավապահ և ուժային կառույցների ներկայացուցիչներին  բացառապես գործել օրենքի  շրջանակներում՝ զերծ մնալով քաղաքական գործընթացներում մասնակից դառնալուց:   ՀՅԴ Նիկոլ Աղբալյան Ուսանողական Միություն

Ազատ մամուլը վտանգված է . հայտարարություն

«Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպության հայտարարությունը «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը իր խորը անհանգստությունն է հայտնում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ, որոնք ակնհայտորեն վկայում են մեր երկրում ժողովրդավարական արժեքներից եւ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ երաշխիքներից հետ նահանջի մասին։ Մենք նախկինում եւս ընդգծել ենք, որ խոսքի ազատությունը յուրաքանչյուր իրավական պետության առաջնային հիմնաքարերից է, […]

«Իշխանափոխությունից հետո կառավարության աղեգալարներում տեղավորված սույն ասկարիդին կամ «ասեղից» իջացրեք, կամ էլ ջաններդ յուղեք…»

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանի թրաշի արանքներում որպես մամլո խոսնակ ծվարած Վլադիմիր Կրապետյանն այսօր մամուլում հիստերիկ զեղումների մեջ է ընկել: Իշխանափոխությունից հետո կառավարության աղեգալարներում տեղավորված սույն ասկարիդին կամ «ասեղից» իջացրեք, կամ արգելեք նման կերպ խոսել, կամ էլ ջաններդ յուղեք ու պատրաստ եղեք նմանատիպ հանրային կոմունիկացիայի՝ ուղիղ ձեր մասին: A la guerre […]

Հայաստանում տարիներ շարունակ իրենց իրավապաշտպան հռչակած անձինք հանդիսացել են ընդամենը շարքային գրանտակերներ. Արգիշտի Կիվիրյան

Սրանից մի քանի տարի առաջ եթե Հայաստանում ձերբակալվեր որևէ ԶԼՄ-ի սեփականատեր, ապա այն ժամանակավա իրավապաշտպանների հարայ-հրոցը կբռներ աշխարհը։ Բայց հիմա արի ու տես, որ ձերբակալվել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը, ու իրավապաշտպան կոչեցյալների ծպտունը չի լսվում։ Սա լիովին բավարար է, հասկանալու համար, որ Հայաստանում տարիներ շարունակ իրենց իրավապաշտպան հռչակած անձինք հանդիսացել են ընդամենը շարքային գրանտակերներ, որոնց նպատակը […]

ՄԻՊ-ից այցելել են 5-րդ ալիքի ձերբակալված սեփականատիրոջը

Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծի 116 հեռախոսահամարին «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի փաստաբանները ներկայացրել են ահազանգ՝ կապված Արմեն Թավադյանի բնակարանում իրականացվող խուզարկության ընթացքի հետ: Այս մասին հայտնում են ՄԻՊ-ից։ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել այն բնակարան, որտեղ քրեական գործի շրջանակում իրականացվել է խուզարկություն։ Այս […]

Դիլիջանում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով մեկ երիտասարդ մահացել է

Դիլիջանում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով մեկ երիտասարդ մահացել է։ Tert.am-ի տեղեկություններով՝ նախքան կրակոցները վիճաբանություն է տեղի ունեցել, ինչին հաջորդել են կրակոցներ՝ ինքնաձիգից։ Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգի պարկուճներ։ Դեպքի վերաբերյալ Tert.am-ի հարցին ի պատասխան՝ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց, որ դեպքի վերաբերյալ ոստիկանությունն ահազանգ ստացել է։ «Այսօր՝ […]

ՀԽ 2 անդամ լքել է հանձնաժողովը Ստյոպա Սաֆարյանի նշանակման պատճառով

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը և կուսակցության փոխնախագահ Ծովինար Կոստանյանը հանդես են եկել հայտարարությամբ, որով տեղեկացնում են, որ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում Ստյոպա Սաֆարյանի նշանակումը ստիպում է իրենց լքել Հանրային խորհրդի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովը: Կուսակցության հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը Ստյոպա Սաֆարյանին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի