21 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«Վերնատունը»իր լիակատար սատարումն է հայտնում հետապնդումների թիրախում հայտնված ՍԴ յուրաքանչյուր դատավորին

ՀՀ Սահմանադրությամբ պետության գլուխը՝ Արմեն Սարգսյանը, ստորագրելով ՍԴ դատավորներին ստիպողաբար կաշառելու  օրենքը, վերջնականապես ապացուցեց, որ չի կատարում մայր օրենքով Հանրապետության նախագահին վերապահված  Սահմանադրության պահպանմանը հետևելու իր հիմնական գործառույթը: Ակնհայտ է, որ այդ օրենքը հակասում է իրավական ու ժողովրդավարական պետության հիմունքներին։ Սա նշանակում է, որ  Սահմանադրությունն ու  պետականությունը կազմաքանդվում են։ Արմեն Սարգսյանը պատմության առջև է պատասխանատվություն կրում՝ համահեղինակ դառնալով  մեկ մարդու քմահաճույքով տեղի ունեցող գործընթացներին։ Ստեղծված իրավիճակում, երբ փաստացի դադարում են գործել իշխանության ճյուղերի բաժանման ու հավասարակշռման սահմանադրական մեխանիզմները, Սահմանադրության պահպանման բեռն ընկնում է ՀՀ քաղաքացու`յուրաքանչյուրիս վրա։  Այսօր այս առաքելության կիզակետում Սահմանադրական դատարանն է, որը մնացել է վարչապետին […]

Երկրի թիվ մեկ պատասխանատուն երկրի թիվ մեկ անպատասխանատուն է

Խաբված ժողովուրդը արթնանում է քնից: Բարոյահոգեբանական ներգործուն տեխնոլոգիաների կիրառմամբ, հուզական դաշտ ստեղծելով, մարդկանց սոցիալ հոգեբանության նուրբ կողմերը շահարկելով Նիկոլը և իր հետ քայլածները 2018թ.-ի ապրիլին եկան իշխանության: Շուտով երկու տարի կլինի և հասարակությանը տրված ոչ մի խոստում կատարված չէ, փուչիկը պայթելու է շուտով: Եվ ուրեմն՝ հերթական էմոցիոնալ ֆոնն է պետք ստեղծել հետևյալ սցենարով. «անմեղ զոհի, […]

Մի իջեք Նիկոլի մակարդակին

Այսօր Նիկոլի գլխավոր խնդիրը քաղաքական ու հանրային կյանքի newsmaker մնալն է, դրանով նա փորձում է ուշադրության կենտրոնում լինել, առանց որի ինքն ոչինչ է։ Արդյունքում քննարկումների նշաձողը գնալով ավելի ցածր է գլորվում, քանի որ իր գիտակցությունը կենցաղային է, իսկ գիտելիքները՝ սահմանափակ։ Պետք չի իջնել իր մակարդակին, պետք չի իր սադրանքներին ենթարկվել։ Մեր նպատակը պետք է լինի […]

Նոր «փիլիսոփայության» արդյունքում երեխաները մնացել են փողոցում․ Նաիրա Զոհրաբյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է․ «Նոր «փիլիսոփայության» արդյունքում երեխաները մնացել են փողոցում:  Այս խնդրին վստահաբար քաղաքապետը ծանոթ է: Թիվ 92 մանկապարտեզը հունվարի 8-ից դռները փակել է ներառական կրթություն ստացող երեխաների առաջ: Որովհետև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դադարեցրել է մանկապարտեզի թվով 23 հատուկ խնամք ապահովող աշխատակիցների ֆինանսավորումը: Նախարարությունից պարզաբանում են, թե փոխել […]

Կրթությունը պիտի առավել հաջողակ բիզնես վարելու միջոց լինի․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ուրախ եմ, որ Միքայելի հետ մեր հանդիպումը այսպիսի ընթացք ստացավ. իհարկե, պայմանով, որ բիզնեսը կրթությանը չպիտի խանգարի:  Բիզնեսն ինքը կրթական պրոցես պիտի լինի, իսկ դպրոցական կամ բուհական կրթությունը՝ առավել հաջողակ եւ գիտելիքահենք բիզնես վարելու միջոց: Օլիգարխիկ բիզնես մոդելը Հայաստանում պիտի փոխարինվի ինտելեկտուալ բիզնես մոդելով»,-նշել է վարչապետը: Միքայելը Գյուրմիում […]

«Մարիամ ջան, աղջիկս, մի մտիր խնդրում եմ մեծերի անհասկանալի խաղերի մեջ». Արթուր Վանեցյան

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ինստագրամյան իր էջում գրում է՝ «Հարգելի լրագրողներ, խնդրում եմ, մի զանգեք ինձ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում հրապարակված անհեթեթ հոդվածը մեկնաբանելու խնդրանքով: Տղամարդկային արժանապատվությունիցս ցածր է իջնել այդ մակարդակի: Ընտանիքն ինձ համար սրբություն է, իսկ այլոց վարկաբելու համար սեփական ընտանիքն օգտագործելու փորձերը` անընդունելի: Հարկ եմ համարում ասել, որ նշված հրապարակման […]

Հարձակում է տեղի ունեցել իմ ֆեյսբուքյան էջի վրա, դա արվել է Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով հատուկ ծառայությունների միջոցով. AntiFake.am կայքի խմբագիր

AntiFake.am կայքի խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը Facebook-ի իր էջում գրում է, որ հարձակում է տեղի ունեցել իր ֆեյսբուքյան հաշվի վրա։ Գրառման մեջ ասվում է.  «Հունվարի 10-ին գիշերը ժամը 4:30 հարձակում է տեղի ունեցել իմ ֆեյսբուքյան էջի վրա, և չնայած ֆեյսբուքի՝ իմ էջ ապօրինի մուտք գործելու մասին զգուշացումներին՝ դա իրականացնողներին հաջողվել է, քանի որ արվել է գիշերով՝ […]

Կառավարությունում և ուժայիններում «արտակարգ դրություն» է. փնտրում են ՍԴ դատավորների հարցով գաղտնի ժողովի լուրը Hraparak.am-ին փոխանցողին

Կառավարությունում և ուժայիններում «արտակարգ դրություն» է. փնտրում են ՍԴ դատավորների հարցով գաղտնի ժողովի լուրը Hraparak.am-ին փոխանցողին։ Ինչպես տեղեկացնում է Hraparak.am-ը, հղում անելով իր աղբյուրներին, երկու օր է, ինչ կառավարությունում և ուժային կառույցներում փնտրում են Սահմանադրական դատարանի դատավորներին հրաժարական հարկադրելու հարցով ՀՀ վարչապետի մոտ ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ կայացած գաղտնի հանդիպման մանրամասները Hraparak.am-ին փոխանցած աղբյուրին: Կայքի՝ […]

Կոտրել են իմ ֆեյսբուքյան էջը. Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի «բարձր» հովանու ներքո իշխանությունները փորձում են ճնշում գործադրել ինձ վրա. Politik.am-ի խմբագիր

Politik.am-ի խմբագիր Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կոտրել են իր Ֆեյսբուքյան էջը և այդպիսով իշխանությունների փորձում են ճնշում գործադրել իր վրա։ Նա նաև նշել է, որ սա կապված է իր լրագրողական գործունեությանս հետ։ Գրառումը ներկայացնում ենք ստորև։ «Առավոտյան ՍՄՍ եմ ստանում, որ փորձել են ՖԲ էջս կոտրել։ Չեմ արձագանքում, քանի որ կարծում […]

«Նրանք այսօր կերտում են պատմություն». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նրանք այսօր կերտում են պատմություն։ Անկախության,արժանապատվության,ժողովրդավարության ու պետական շահի գերակայության վրա խարսխված պատմություն։ Շանտաժը,կաշառելն ու կոմպրոմատներ հավաքելը թույլերի գործիքակազմն է։ Դուք ուժեղ եք։ Ուժեղ եք,քանի որ արդար եք։ #Հայկը_չի_պարտվելու_Բելին»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված