22 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ինչո՞ւ է վարչապետը սկսել հաճախ հանդիպել իր պատգամավորներին․ Արա Վարդանյան

Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Շատ պարզ է. Իրականում նրան զեկուցել են, որ պատգամավորների մեջ կան բազում խնդիրներ և ինչը էլ ավելի կարևոր է՝ նրանց մեջ վախ է մտել, առ այն, որ իշխանությունը շատ շուտով հանձնելու են։ Սրանից ելնելով իրենց մի մեծ մաս լուրջ մտահոգություններ ունի, թե ինչ է […]

Ցավալի է, որ Հանրային խորհուրդը հանձնվել է անբարո վարք ունեցող մեկին. Հովհաննես Հարությունյան

«Հաղթանակած» նախաձեռնության համահիմնադիր Հովհաննես Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երեկ շատ էի ուզում գրել, բայց չգրեցի, որովհետև վստահ էի, որ չեմ կարողանալու զսպել ինձ և գրառմանս մեջ օգտագործելու եմ այդ տեսակին ամենաբնորոշ բառերը, բայց այսօր կարտահայտեմ մտահոգություններս. Երեկ բոլորս ցավով տեղեկացանք Գեորգի Կուտոյանի անժամկետ մահվան մասին։ Ես կարծում էի, որ լուրը պետք է ցավով […]

Հրդեհ՝ Մամուլի շենքի առաջին հարկում

Հունվարի 18-ին, ժամը 11:47-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Մամուլի» շենքի առաջին հարկում, հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Իսկ նկատե՞լ եք, որ հենց առողջապահության նախարարին նեղն եմ գցում, նա սկսում է իր քարոզիչների միջոցով «արդարանալ», թե բա «նախարարը ճիշտ է անում այսինչ պատճառներով»

Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ Գևրոգ Գրիգորյանը ֆեյսբուքյան գրել է. «Իսկ նկատե՞լ եք, որ հենց առողջապահության նախարարին նեղն եմ գցում, նա սկսում է իր քարոզիչների միջոցով «արդարանալ», թե բա «նախարարը ճիշտ է անում այսինչ պատճառներով»… Օրինակ բոլոր նախարարներին «հետև մտած» ու ժամկետնանց Դոկտոր Մոմիկը, ով փորձում է զանազան ելույթերի ու եթերների միջոցով արդարացնել «հակածխախոտային պայքարի» […]

«Սպանել են ՄԱՐԴՈՒՆ, բայց կրակել են ՀԱՄԱԿԱՐԳԻ վրա». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սպանել են ՄԱՐԴՈՒՆ, բայց կրակել են ՀԱՄԱԿԱՐԳԻ վրա, կարծում եմ ԱԱԾ-ն ձեռքերը ծալած նստելու իրավունք չունի․․․․ Այս ինստիտուտի անվտանգությունից է կախված մեր երկրի, պետության, Արցախի անվտանգությունը․․․Պատվախնդիր եղեք, պարոնայք սպաներ․․․ Այո, ցավալի է, երիտասարդ մարդ է սպանվել, բայց, մի՞թե չեք տեսնում, հարվածը ուղղված է եղել […]

Արթուր Վանեցյանի դեմ մահափորձ է պլանավորվել․ Politik.am

Politik.am-ը գրել է. Երեկ մենք տեղեկացրել էինք, որ Հանրային Խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը, ըստ էության տեղյակ է, թե ով է սպանել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանին։ Սաֆարյանը անուններ չի նշել, բայց գրել է, որ իր կարծիքով թիրախում  Արթուր Վանեցյանն էր, բայց  գիշերը սևերը թիրախ են փոխել․«Օրեր առաջ վտանգներ մատնանշել էինք Վանեցյանի համար ու հուշել, որ […]

Անզուսպ արձագանքներ՝ Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին․ Հրապարակ

«Երեկ մեր հասարակությունը ցնցված էր՝ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանին իր տանը, իր անձնական զենքով, քունքին արձակված կրակոցից սպանված էին գտել։ Ամեն ինչ խոսում էր ինքնասպանության մասին, սակայն մեր հասարակությունը, որը դավադրությունների տեսության, ամենաֆանտաստիկ վարկածների եւ մեղադրանքների սիրահար է, անմիջապես կասկածի տակ դրեց ինքնասպանության տարբերակը։ Շատ ավելի հեշտ է ենթադրյալ թշնամիներին վերագրել նախկին բարձրաստիճան […]

Փաշինյանի վարչապետության ընթացքում հնչեղ սպանություններն աննախադեպ են․ Թևանյան

Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը գրում է․ «Մեր երկրի գերագույն գլխավոր ստատուսագիրը գրեթե ամենօրյա ռեժիմով վիճակագրական աճեր է ներկայացնում ու դրանցով կերակրում պողոսներին։ Նա տառապում է աննախադեպության մոլուցքով։ Երեկ վիճակագրական աճ ներկայացնելու և աննախադեպ երևույթը շեշտելու առիթ կար, բայց նա երեկվանից «լռվել» է։ Եթե գրի էլ, ապա հաստատ կշրջանցի այդ վիճակագրությունը։ Փորձենք լրացնել բացը։ Փաշինյանի վարչապետության 1 տարի 8 ամսվա ընթացքում […]

Պահանջատեր եմ լինելու այս գործի սպառիչ բացահայտմանը․Կոստանյան․ Հրապարակ

«ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ողբերգական ու անհասկանալի պայմաններում մահվան լուրը կայծակնային արագությամբ տարածվեց համացանցում։ Նույն արագությամբ էլ սկսեցին վարկածներ շրջանառվել՝ ինքնասպանությո՞ւն էր, թե՞ սպանություն, ո՞ւմ էր ձեռնտու Սերժ Սարգսյանի կողմից 2016 թ․ ԱԱԾ տնօրեն նշանակված ու հեղափոխությունից հետո պաշտոնից զրկված Կուտոյանի մահը։ Նրա դին հայտնաբերել են Պարույր Սեւակի փողոցի շենքերից մեկում գտնվող իր բնակարանում, […]

Հերթական նախկին բարձրաստիճան պաշտոնյայի մահը նոր Հայաստանում․ 168.am

168.am-ը գրում է․ «Երեկ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ 39-ամյա Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Այս լուրը ժամը 15:00-ին հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակը՝ ֆեյսբուքյան իր էջի միջոցով՝ հետևյալ բովանդակությամբ. «Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված