Վահագն Հովակիմյանը ստում է. դրամահավաքի նախապես հայտարարված նպատակը եղել է «Այո»-ի քարոզարշավի ֆինանսավորումը
Երեկ՝ փետրվարի 26-ին, ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Ոչ»-ի քարոզչական կողմի ներկայացուցիչները հայտարարությամբ հանդես եկան, որում մասնավորապես առաջարկում էին, որ իշխող ուժի ներկայացուցիչները փետրվարի 25-ին տեղի ունեցած դրամահավաք-երեկոյի ընթացքում հավաքված գումարի՝ օրենսդրությամբ նախատեսված հանրաքվեի հիմնադրամի թույլատրելի շեմը գերազանցող մասը փոխանցեն պետական բյուջե՝ հաշվի առնելով այն, որ դրամահավաքի՝ նախապես հայտարարված նպատակը եղել է «Այո»-ի քարոզարշավի ֆինանսավորումը։ […]





































