13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Հենց սա է հիբրիդային պատերազմը. Վահե Դավթյան

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Օրերս գրել էի, որ 2019 թ.֊ին Հայաստանից Վրաստան արտահանված էլեկտրաէներգիայի ծավալը հասել է աննախադեպ ու հպարտ 0 կՎտ.ժ֊ի։ Արդյունքում վրացական շուկայում բացարձակ առաջատար է դարձել Ադրբեջանը։

Այսօր էլ Բաքուն առաջարկել է Թբիլիսիին Սև ծովի հատակով բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծ կառուցել՝ ԵՄ էլեկտրաէներգիա արտահանելու համար։

Հիշեցնեմ, որ 2019 թ. մայիսին Ադրբեջանն արդեն սկսել է էլեկտրաէներգիա արտահանել Հունաստան, Հունգարիա ու Ռումինիա՝ Ադրբեջան֊Վրաստան֊ Թուրքիա կամրջով։

Խոշոր հաշվով հենց սա է հիբրիդային պատերազմը։

Հ. Գ. Դուք անձնագիր նկարեք»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ