Ինչ է կատարվում, մսամթերքի շուկայում տարօրինակ գնագոյացում կա. Փաստ
Վերջին շրջանում ուշագրավ իրավիճակ է սննդամթերքի շուկայում: Ինչպես հայտնի է, տարեսկզբից նկատվում է ձվի գնի նվազում, ինչի հետ կապված՝ տարաբնույթ մեկնաբանություններ են հնչում: Գների հետ կապված որոշակի փոփոխություններ են նկատվում նաեւ մսամթերքի շուկայում: «Փաստի» լրագրողները նկատել են, որ որոշակիորեն էժանացել է «Բեկոն» եւ «Բարի Սամարացի» ընկերությունների արտադրանքը: Փոխարենը նկատելի է «Աթենք» ընկերության արտադրանքի գնի բարձրացում: […]





































