17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Ես Անժելա Թովմասյանն եմ: Սա հարձակում է ժողովրդավարության վրա, ռազմավարություն է, որ արվում է իշխանության լռության կամ խրախուսման պայմաններում. ՀՀ առաջին ՄԻՊ /տեսանյութ/

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն խոստորեն դատապարտում է Հայելի ակումբի վրա հարձակումը: Սա ոչ միայն միայն Թովմասյանների ընտանիքի վրա է հարձակում, այլ հարձակում է ժողովրդավարության վրա, որին հասել է հասարակությունը`հաճախ ի հեճուկս իշխանությունների: Սա ռազմավարություն է, որ տեղի է ունենում կամ իշխանությունների լռության, կամ խրախուսման պայմաններում, կարծում է Լարիսա Ալավերդյանը:  Մանրամասները`տեսանյութում: 

Իշխանություններին կոչ ենք անում դադարեցել այս հակասահմանադրական գործընթացը. հայտարարություն

2rd.am-ի տրամադրության տակ է հայտնվել հայտարարություն, որին միացել են հասարակական, քաղաքական, մշակույթի, սպորտի մի քանի տասնյակ գործիչներ․ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայաստանի դատաիրավական համակարգի, դատավորների և Սահմանադրական դատարանի հանդեպ իրականացվող բիրտ ճնշումները խորը մտահոգության տեղիք են տալիս: Ցավով արձանագրում ենք, որ ՀՀ վարչապետը, իշխող քաղաքական ուժը, հայտարարելով ժողովրդավարական արժեքներին հավատարմության, դատաիրավական համակարգի անկախության ապահովման, երկրում քաղաքական հետապնդումները բացառելու […]

Թավշյա իշխանափոխությունից հետո իշխանության ձեռքով ատելության խոսքը ներխուժեց մեդիադաշտ. Ժուռնալիստների միության նախագահ /տեսանյութ/

 Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսել է  Հայելի ակումբի վրա հարձակումից` նշելով, որ ատելության բառապաշարը թավշյա հեղափոխությունից հետո գագաթնակետին է հասել` ներխուժելով մեդիադաշտ, սոցիալական ցանցեր, եւ դա տեղի ունեցավ իշխանությունների ձեռքով: Իշխանություններին ուղղված կոչերը`զսպելու ատելության խոսքը, անարձագանք է մնացել, հալառակը, դրանք փորձել են ԶԼՄ-ներին դասեր տալ`ինչպես աշխատել:  «Մենք տեսնում ենք, որ […]

ՀՀ ղեկավարները շնորհավորել են ՌԴ նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Ուղերձում ասվում է. «Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել Վլադիմիր Պուտինի որոշիչ անձնական ներդրումը մասնավորապես քաղաքական, տնտեսական, ռազմական, մարդասիրական եւ այլ ոլորտներում, մշակույթի, նորարարության եւ տեխնոլոգիաների բնագավառներում մեր երկրների դաշնակցային եւ փոխշահավետ համագործակցության ամրապնդման եւ ընդլայնման գործում: Հայաստանում Ձեզ ճանաչում […]

Բանտերը չեն բավականացնելու այդ քանակի «ձուկ ու մուկ» տեղավորելու համար

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը գրում է․ «Հայաստանում բոլորը բոլորին բանտ են տանում, մի մասը սպառնում է քրեական պատասխանատվությամբ, մյուս մասն արդեն ենթարկում է այդպիսի պատասխանատվության: Դեռևս 2000-ականներից ընդդիմությունն իր նկատմամբ ապօրինի քրեական գործ հարուցող քննիչներին ու դատախազներին սպառնում էր մոտալուտ և անխուսափելի քրեական պատասխանատվությանբ: Սակայն գալով իշխանության, այդ նույն քննիչներին ու դատախազներին հրահանգում […]

Մեր երկրում օրենքը գործում է միայն ընտրյալների համար: Պետությունը չի գործում և արդարության վերականգնումը իրականացվում է քաղաքացիների ուժերով /տեսանյութ/

«ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը տեսանյութ է հրապարակել և գրել․ «Մարտի 3-ի լույս 4-ի գիշերը իմ տան շքամուտքի մոտ իմ նկատմամբ սորոսականների կողմից իրականացված կազմակերպված և խմբակային հարձակման և առևանգման փորձի` առ այս պահը չհրապարակված տեսանյութն է սա: Հիշեցնեմ, որ հանցագործ սորոսականներն առ այսօր ազատության մեջ են: Առ այս պահը որևէ իրավապաշտպան կազմակերպություն պաշտոնապես չի դատապարտել այս […]

Հանդիպում Քաչարյանների ընտանիքի հետ, կոնյակ Փաշինյանից և Բաղրամյան 26-ի կոտրված դռներ. Москва. Кремль. Путин /տեսանյութ/

«Россия» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Москва. Кремль. Путин» հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել Երևանում տեղի ունեցած ԵԱՏՄ գագաթնաժողովին և ներկայացվել են կուլիսների ետևում մնացած որոշ նյուանսներ, որոնց թվում են Բաղրամյան 26-ի դռների վերանորոգումը և կարմիր գորգեր փռելու գործընթացը: Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել զավեշտալի դրվագի, թե ինչպես է Փաշինյանը Դվին հյուրանոցում հրաժեշտ տվել Պուտինին, սակայն դրանից հետո շտապել է օդանավակայան ևս մեկ անգամ Պուտինի […]

Պատմական եւ իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ալիեւի ստերը

Վերջին օրերին ադրբեջանական քարոզչամեքենան, իր ձեռագրին հավատարիմ, տարածում է Ալիեւի ստերը` «Ղարաբաղը Ադրբեջան է» վերտառությամբ: Զերծ մնալով քաղաքական գնահատակնից` ստորեւ ներկայացնում եմ պատմական եւ իրավական փաստեր ադրբեջանական կեղծ թեզերի վերաբերյալ: 1. Անտիկ պատմիչներ Ստրաբոնը եւ Դիոն Կասիոսը Օրխիստենեն, այսինքն` Արցախը հիշատակում են որպես պատմական Հայաստանի անբաժանելի մաս: 2. Պլինիոս Ավագը, Կլավդիոս Պտղոմեոսը, Դիոն Կասիոսը, Ապիանոսը […]

«Փաշինյանը վախենում է ճանապարհ անցած, կարծիք ունեցող, ծառայած տղերքից». Արթուր Համբարձումյան . aravot.am

Aravot.am-ի հետ զրույցում Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիրներից մեկն է, 2016 թվականի Գյումրու ՏԻՄ ընտրություններում էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն էր, կարծիք հայտնեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ նկատելի է «տոտալ իշխելու մոլուցք»։ «Սա սկսվեց 2017 թվականի հոկտեմբերից, երբ նա ամբողջությամբ կուսակցությունը դրեց գրպանը՝ անհիմն լուծարելով Գյումրի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի