03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

«Ժամանակը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը ճիշտ էր, իսկ նրան քննադատողները՝ այդ թվում ներկայիս վարչապետը՝ ոչ». Էդուարդ Շարմազանով

  ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ժամանակը ցույց տվեց, որ մենք ճիշտ որոշում կայացրեցինք: Հոկտեմբերի 1-ը ճակատագրական է եղել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների համար: 1827թ. հոկտեմբերի 1-ին գեներալ Պասկևիչի գլխավորությամբ ռուսական բանակն ու հայ կամավորականներն ազատագրեցին Երևանի բերդը: Այդ օրվանից հայ-ռուսական հարաբերությունները թևակոխեցին նոր շրջափուլ: Երևանի ազատագրմանը հաջորդեց 1828թ. փետրվարին կնքված […]

ՊՎԾ-ն ստուգումներ է սկսել ԱԱԾ-ում. հրահանգված է Վանեցյանի դեմ քրգործ հարուցելու համար հիմքեր գտնել. Հրապարակ

Թերթի տեղեկություններով՝ Պետական վերահսկողական ծառայությունը մի քանի օր է՝ ստուգումներ է սկսել ԱԱԾ-ում։ Հրահանգված է ուսումնասիրել ԱԱԾ ֆինանսատնտեսական գործունեությունը եւ հայտնաբերել այնպիսի խախտումներ եւ չարաշահումներ, որոնք հիմք կհանդիսանան ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ քրեական գործ հարուցելու համար։ ՊՎԾ մամուլի խոսնակ Սեդա Աղբակյանը մեզ ասաց․ «Բոլոր տեղեկությունները, որոնք հրապարակման ենթակա են, մենք հրապարակում ենք, որոնք […]

Ինքը կլիներ «հեղափոխության» առաջնորդը, ոչ թե Նիկոլը: «Սերժի վախտ» Աշոտյանը կանխել է «դասական» Մարուքյանի ցանկությունը. Իրատես

Ասում են, թե բոլոր իշխանությունների «հաճախորդ» Էդմոն Մարուքյանը «Սերժի վախտ» արել է ամեն ինչ, որ Լեհաստան-Հայաստան բարեկամական խումբն ինքը ղեկավարի, խնդրել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, սակայն ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը կանխել է «դասականի» ցանկությունը, Բաբլոյանին գլխի գցելով, որ նպատակահարմար չէ արտաքին հստակ ուղղվածություն ունեցող, Հայաստանը ԵԱՏՄ-ից հանելու ջատագով Էդմոն Մարուքյանին նշանակել […]

Հրայր Թովմասյանի դեմ նախագիծը կընդունվի ուժով և հատուկ «ինստրուկտաժով»: Փաշինյանը ոչ մեկին չի վստահում. Հրապարակ

Իշխանությունները խիստ անհանգիստ են Հրայր Թովմասյանի՝ փակ-գաղտնի ռեժիմով քվեարկվելիք հրաժարականի նախագծի արդյունքների մասով: «Օրինագիծն անպայմանորեն կընդունվի, այդ հարցում կասկած չի կարող լինել, դրա համար գործընթացի մեջ ներառվեց «ընդդիմադիր» «Լուսավոր Հայաստանը»՝ վերջինիս ձայներով հնարավոր բացը փակելու համար։ Հարցն «Իմ քայլի» «դեմ»-երն են. մոտ 15-20 հոգի ֆրակցիայից կարող է դեմ քվեարկեն, ինչն իշխանությունների համար շատ վիրավորական է, […]

Պուտինի համար Հայաստանի որոշ խոշոր հիվանդանոցներում հատուկ արյո՞ւն են պահել. Հրապարակ

ԵԱՏՄ անդամ երկրների նախագահները, ինչպես հայտնի է, երեկ ժամանեցին Հայաստան։ Միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի եկել․ նա կգա այսօր՝ կեսօրին, կմասնակցի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին ու մի քանի ժամ անց կհեռանա։ Պուտինն իր հետ Երևան կբերի նաև իր նոր զրահապատ ավտոմեքենան՝ Aurus լիմուզինը, որով էլ կերթևեկի Երևանում։ Նրա անվտանգությունը Հայաստանում կապահովվի ամենաբարձր մակարդակով։ Մենք […]

Նիկոլ Փաշինյանը պետք է րոպե առաջ հրաժարական տա. 168 Ժամ

Նիկոլ Փաշինյանը պետք է րոպե առաջ հրաժարական տա։ Ն. Փաշինյանի կառավարությունը րոպե առաջ պետք է հրաժարական տա։ ԱԺ-ն տուն պետք է գնա։ Կգա ժամանակը, և կտեսնեք՝ այս իշխանություններն ինչ վիճակի մեջ են դրել ժողովրդին։ Նրանք չեն հեռանալու, պետք է հեռացնել։ Պետք է ժողովուրդը սթափվի, պետք է պարտադրի, պահանջի, որ բոլոր պատգամավորներն իրենց մանդատները, առանց բացառության, […]

«Այդքան ամբաղ-զամբաղ գործուղումների արանքում բուն գործով զբաղվելու ժամանակ գտեք». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՅԴՔԱՆ ԱՄԲԱԽ-ԶԱՄԲԱԽ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ ԲՈՒՆ ԳՈՐԾՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ԳՏԵՔ Եվրոպական խորհրդարանում ավարտվեց ԵՄ-Հարավային Կովկաս պատգամավորական պատվիրակության ձևավորումը ( DSCA delegation), որը իրականացնելու է խորհրդարանական դիվանագիտությունը Հայաստանի և մեր հարևանների հետ: Ինչպես հայտնի է, Վրաստանի դեպքում գործելու է Խորհրդարանական ասոցիացման հանձնաժողովը (Parliamentary Association Committee), Ադրբեջանի հետ՝ Խորհրդարանական […]

Պուտինը Երևանում բանակցություններ կանցկացնի Փաշինյանի և Իրանի նախագահի հետ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 1-ին կմասնակցի Երևանում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, ինչպես նաև հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Ըստ Կրեմլի մամուլի ծառայության` միջոցառման շրջանակներում տեղի կունենան Պուտինի բանակցությունները ՀՀ վարչապետ Փաշինյանի և Իրանի նախագահ Ռոհանիի հետ: Գագաթնաժողովին հրավիրված են նաև Մոլդովայի նախագահը և Սինգապուրի […]

Ծաղկավաճառ Ռազմիկ պապիկի դին գտել են ջրատարում

Սեպտեմբերի 28-ին, ժամը 19.25-ին, ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում էր ստացվել, որ Այվազովսկու փողոցի ջրատարում տղամարդու դիակ կա, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Մեկնած օպերատիվ խումբը Արին-Բերդի փողոցի ջրատարում հայտնաբերել և դուրս է բերել 1934 թ. ծնված, որպես անհետ կորած որոնվող Ռազմիկ Պողոսյանի դիակը: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նախապատրաստվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի