25 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«Պայքարենք կորոնավիրուսի տարածման դեմ և հավատացեք խուճապի տարածումը ինքնըստինքյան կդադարի». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կառավարությունը փորձում է պայքարել խուճապ տարածողների դեմ: Ինչ խոսք խուճապ տարածելը լավ բան չէ, բայց խուճապ տարածելու դեմ պայքարելու ամենաարդյունավետ միջոցը վարակի տարածման դեմ պայքարելն է: Պայքարենք կորոնավիրուսի տարածման դեմ և հավատացեք խուճապի տարածումը ինքնըստինքյան կդադարի: Համոզված եմ ամեն բան լավ է լինելու: Առողջ եղեք»:

«Եթե ինքներդ ձեր որոշումները չեք հարգում, բա ժողովրդից ի՞նչ եք պահանջում». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի պատասխանատուներ, Երբ երկրում հայտարարում եք արտակարգ դրություն, սահմանում նոր կարգեր եւ կանոններ, ապա բարի եղեք ինքներդ հետեւել այդ նորմերին, որպեսզի ժողովրդին օրինակ ծառայեք եւ պահանջեք ուրիշներից։ Օրեր առաջ որոշեցիք, որ կորոնավիրուսով վարակված մարդկանց թվաքանակի մասին տեղեկություններ կհաղորդեք օրը 1 անգամ համապատասխան կայքով։ Այնինչ քիչ առաջ […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 30 դեպք. գրանցված դեպքերի ընդհանուր թիվը 190 է

Հայաստանում մարտի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու ևս 30 դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր՝ հաստատված դեպքերի թիվ 190 է։ Հիշեցնենք, որ մարտի 21-ի դրությամբ Հայաստանում կար կորոնավիրուսի վարակի հաստատված 160 դեպք։ Վարակակիրներից 11-ի մոտ թոքաբորբ կա, հիվանդներից 3-ն ինտենսիվ թերապիայի բաժանմունքում […]

«ԱՄՆ կառավարության որոշումը՝ դադարեցնել Արցախին տրամադրվող օգնությունը». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՄՆ կառավարության որոշումը՝ դադարեցնել Արցախին տրամադրվող օգնությունը օրվա ամենաքննարկվող հարցերից էր։ Իհարկե, ճշմարիտ են պնդումները Ադրբեջանի լոբբիստական ազդեցության մասին։ Սակայն դրանք միշտ էլ եղել են։ Բա ինչու՞ նման որոշում նախկինում չէր կայացվում։ Ի դեպ, ընդգծեմ, որ ԱՄՆ-ն բոլոր գերտերություններից ամենալոյալն էր Հայաստանի «թավշյա» իշխանությունների նկատմամբ։ Հիշեք […]

«Գլոբալ պանդեմիկ ճգնաժամը բացի մարտահրավերերից բացահայտում է նաև մարդկության բարի և գթասիրտ կողմերը». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ  Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գլոբալ պանդեմիկ ճգնաժամը բացի մարտահրավերերից բացահայտում է նաև մարդկության բարի և գթասիրտ կողմերը: Համերաշխություն, սոլիդարություն և ընկերակցություն արտահայտող բազմաթիվ տեսա- և ֆոտոնյութեր ակնթարթորեն դառնում են համացանցային հիթեր: Նույն իրողությունը տարածվում է նաև միջպետական հարաբերությունների վրա: Հատկապես Իտալիայի եւ Իրանի նկատմամբ: Հիշեցնեմ, որ մեր համայնքները քույր քաղաքներ […]

Մեր ընտանիքի համար էլ է դժվար այս օրերին փակված մնալ տանը․ Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատերիդ պես, մեր ընտանիքի համար էլ է դժվար այս օրերին փակված մնալ տանը։ Հասկանում ու գիտակցում ենք, որ շատերդ կարոտել եք դասերին, ընկերներին, աշխատանքին, գարնանային Երևանում զբոսնելուն։ Մենք էլ ենք կարոտել։ Սակայն այս պահին անչափ կարևոր է մեր բոլորի բարձր գիտակցությունը։ Ամբողջ աշխարհում […]

Ի՞նչ է ասել կամ չի ասել նախագահը Արսեն Թորոսյանին

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Մարինե Սուքիասյանը անդրադարձել է  ՀՀ նախագահի հանդիպմանը ՀՀ Առողջապահության  նախարար Արսեն Թորոսյանի  հետ: «Երեկ կայացել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ։ Պաշտոնական կցկտուր տեղեկատվությունը, հասկանալի է, ամբողջությամբ չի լուսաբանում հանդիպման մանրամասները։ Հասկանալով, որ հանրության ուշադրությունը չափազանց մեծ է այդ հանդիպման նկատմամբ, փորձենք կռահել առավել հիմանական […]

Որոշ տնտեսվարողներ թաքցնում են շրջանառությունը. ՊԵԿ-ը հանդես է եկել հայտարարությամբ

Պետական եկամուտների կոմիտեն վերջին շրջանում բացահայտել է այնպիսի ռիսկային երևույթներ, երբ տնտեսվարող սուբյեկտները վաճառված ապրանքի դիմաց սպառողներին տրամադրում են գնման արժեքին, քանակին և անվանմանը համապատասխանող ՀԴՄ կտրոն, սակայն կատարելով ծրագրային միջամտություն` տվյալ կտրոնի վերաբերյալ հարկային մարմնի տեղեկատվական բազա ուղարկում են ավելի ցածր արժեքով կամ ընդհանրապես այլ ապրանքի վերաբերյալ տեղեկություններ: Այս մասին ասված է ՊԵԿ տեղեկատվության […]

Ո՞վ կսպասեր, որ հեռավոր 1988 թ․ գրաքննությունը կկրկնվի 2020-ին․ Հրապարակ

«Երբ հեռավոր 1988 թվականին առաջին անգամ խմբագիր նշանակվեցի, երկիրը նորից խառնաշփոթի մեջ էր՝ սովետական դարաշրջանն արագ տեմպերով հեռանում էր, սակայն նոր երկիրը դեռ չկար, և հին համակարգերը դիմադրում էին։ Ճիշտ է՝ թերթն ընդամենը գործարանային էր, բայց 2 հազար տպաքանակ ուներ, որն անվճար բաշխվում էր հսկա գործարանի աշխատակիցներին և բավականին ազդեցիկ էր։ Թերթի յուրաքանչյուր համար՝ մինչև […]

Տնտեսական աճը կդանդաղի. այլ հարց է, թե այն մինչև ուր կարող է հասնել․168.am

168.am–ը գրում է․ «Հայաստանի տնտեսության զարգացումների վերաբերյալ սպասումներն այլևս չունեն նախկին լավատեսությունը։ Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ առաջիկայում տնտեսական աճը բավականին կդանդաղի։ Բայց թե այն մինչև ո՞ւր կարող է հասնել, առայժմ ԿԲ-ն գնահատականներ չի տալիս։ Իր կանխատեսումներում, իհարկե, Կենտրոնական բանկն օրիգինալ չէ։ Ակնհայտ է, որ տնտեսական զարգացումները գնում են դեպի պասիվացում։ Ինչպես համաշխարհային, այնպես էլ՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի