26 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Պարզ ասել են՝ այդպիսի ապերախտությունը չի մարսվելու եւ Նիկոլի վերաբերյալ տհաճ կոմպրոմատներ կհրապարակվեն. Իրավունք

Ըստ վստահելի աղբյուրի` ՀԱԿ-ում խիստ վիրավորված են Նիկոլի այն հայտարարությունից, որ ՍԴ-ում եղած դատավորները Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կամակատար-կեղծարարներն են: ՀԱԿ-ում խիստ են վիրավորվել Լեւոնին Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ նույն հարթության վրա դնելուց, ու թեեւ հայտարարվել է, որ մինչեւ հանրաքվե չեն արտահայտվելու, սակայն կուլիսներում այլ կրքեր են եռում: Թերթի աղբյուրի […]

Հայաստանյան իշխանությունները եւ նրանց դրսի «մեկենասները» լրջորեն են պատրաստվել Արցախում «քայլիստներ» պատրաստելու, իրավիճակը ապակայունացնելու համար. Իրատես

Ասում են, թե հայաստանյան իշխանությունները եւ նրանց դրսի «մեկենասները». բավականին լրջորեն են պատրաստվել արցախյան ընտրություններում հայաստանյան «համահունչ» զարգացումներ ապահովելու, իրենց «իդեաներին» համապատասխան թեկնածու ունենալու, Արցախում «քայլիստներ» պատրաստելու, իրավիճակը ապակայունացնելու համար։ Այդ ամենը կառուցվում էր Մասիս Մայիլյանի թեկնածության շուրջ: Սակայն Սամվել Բաբայանի միակցումը Մայիլյանի հետ փսորեց բաբելոնյան այդ աշտարակը: Ի դեպ, Արցախում այս օրերին հայաստանյան քննիչները` […]

Կորոնավիրուսի կասկածանքով 70-ից ավելի մարդ մեկուսացվել է զբոսաշրջային Ծաղկաձորում, այդ թվում՝ շտապօգնության բժիշկ. Իրատես

Առողջապահության նախարարությունը, ըստ երեւույթին, մի պահ շեղվել է ծխողների դեմ պայքարից ու որոշել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից համաշխարհային համաճարակ հայտարարված կորոնավիրուսի հետքերով գնալ: Ինչ խոսք, ողջունելի է, որ նախարարությունում չեն բավարարվել վարչապետի առաջարկած երկու դեղատոմսով՝ «թու-թու-թու»-ով եւ «կորոնավիրուսն ո՞ւմ շունն է»-ով, ու 70-ից ավելի մարդ մեկուսացվել է զբոսաշրջային Ծաղկաձորում: Թերթի տեղեկություններով՝ կորոնավիրուսով վարակված կինը, որ Հայաստան […]

Կրկին խուճապ: Ովքեր են պատասխանատու թերի աշխատանքի համար. կարևոր որոշումները՝ վերջին պահին. Ժողովուրդ

Կորոնավիրուսով վարակված նոր` 3 անձանց մասին հայտարարությունից հետո կրկին խուճապային տրամադրություններ են Հայաստանում ճիշտ այնպես, ինչպես մարտի 1-ին, երբ հայտարարվեց վարակով առաջին հիվանդի մասին: Ու դեռ այդ օրերից բարձրաձայնվեց պատկան մարմինների ոչ արդյունավետ աշխատանքի հարցը: Եվ որքան էլ պաշտոնական ամենաբարձր մակարդակով նրանք վստահեցնեն, թե աշխատում են արտակարգ ռեժիմով, կաշվից դուրս գալով, այնուամենայնիվ, իրավիճակը միանգամայն այլ […]

Կորոնավիրուսի համաճարակը դեռ նոր է սկսվում. Մակրոն

Կորոնավիրուսի համաճարակը դեռ նոր է սկսվում, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր տեսաուղերձում։ «Մենք համաճարակի ընդամենը սկզբում ենք։ Ամբողջ Եվրոպայում այն թափ է հավաքում և ավելի ինտենսիվ դառնում», – նշել է նա։ Մակրոնը հայտարարել է, որ երկուշաբթի օրվանից փակվում են բոլոր ուսումնական հաստատությունները։ Վերջին տվյալով, Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակված է 2876 մարդ, մահացել է 61-ը։

Կորոնավիրուսի համաճարակը փոփոխություններ է մտցրել նաեւ Հայաստանի Հանրապետական Կուսակցության ծրագրերում

Ըստ շրջանառվող լուրերի կորոնավիրուսի համաճարակը փոփոխություններ է մտցրել նաեւ Հայաստանի Հանրապետական Կուսակցության  ծրագրերում։ Տեղեկացանք, որ չեղարկվել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը երիտասարդական կազմակերպության Երեւանի եւ մարզերի շուրջ 200 ներկայացուցիչների հետ, դադարեցվել է «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի դասապրոցեսը, վերանայվել է մարզային այցերի ժամանակացույցը։ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը հաստատեց մեր ունեցած տեղեկությունները.«Հաշվի առնելով կորոնավիրուսի […]

Հայտնության Գազանն է աշխարհում եւ սկսել են մոլորեցնել- հիմարացնել երիտասարդությանը

Հայտնության Գազանն է աշխարհում, և նրա տված անօրեն վարձավճարներով, ոմանք խաչ քաշեցին իրենց խղճմտանքի, բանականության ու տրամաբանելու աստվածաշնորհ ունակության վրա և սկսել են մոլորեցնել- հիմարացնել երիտասարդությանը, անվանելով, որ տղա կամ աղջիկ լինելը, իրենց բնույթներին համապատասխան՝ ԿԱՐԾՐԱՏԻՊ Է: Եվ մայր լինելը, երեխա ծննդաբերելը, որ յուրաքանչյուր կնոջ բնական փափագն է, ԿԱՐԾՐԱՏՊ Է: Եվ այս ապուշությունը ամեն տեղ […]

Իր պատմության ընթացքում ըսենց անհեթեթ ղեկավար հայ ժողովուրդը չէր ունեցել

Ամբողջ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի դեմ, իսկ Հայաստանի վարչապետը պայքարում է նախկին իշխանությունների դեմ։ Պատկերացնո՞ւմ եք, երկու տարի է՝ նախկին չկա, ամբողջ երկիրը ձեռքն է, բայց շարունակում է պայքարել նակինների դեմ, երկրով մեկ նախկինների դեմ միտինգային գաստրոլներ է տալիս։ ՄԱԿ֊ի գլխավոր քարտուղար Գուտերեշը կոչ է անում, որ բոլոր պետությունները համախմբեն ուժերը կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, […]

Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսից առաջին մահը

Նոր տեսակի կորոնավիրուսից մահացության առաջին դեպքն է գրանցվել Ադրբեջանում: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի կառավարությանն առընթեր շտաբին, մահացել է Ադրբեջանի իգական սեռի քաղաքացի, որն ավելի վաղ վերադարձել էր Իրանից և կարանտինի մեջ էր գտնվում: «Խոսքն Ադրբեջանի քաղաքացու մասին է, որը վերադարձել էր Իրանից և ուղարկվել կարանտինի: Նրա մոտ կորոնավիրւսի ախտանշաններ էին հայտնաբերվել: Նա կարանտինի մեջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի