23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ի՞նչ է առաջարկում ԱԺ-ում քննարկվող նախագիծը. տոտալ վերահսկողություն մարդկանց հաղորդակցության նկատմամբ. Էլինար Վարդանյան

Էլինար վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մարդու իրավունքների համար պայքարը դարերի պատմություն ունի, այն բարդ ճանապարհ է անցել, և մարդիկ դժվարությամբ են վաստակել իրենց իրավունքների ամրագրումը։ Երբ բախվում ենք արտակարգ դրության ժամանակ դրանք սահմանափակելու խնդրին, կարծես մոռացվում է այդ իրավունքների կարևորությունը։

Ի՞նչ է առաջարկում ԱԺ-ում քննարկվող նախագիծը. տոտալ վերահսկողություն մարդկանց հաղորդակցության նկատմամբ։ Նախագիծը պարտավորեցնում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորներին կառավարության կողմից նշված պետական մարմիններին և իրավաբանական անձանց հաճախորդի գտնվելու վայրի, տեղաշարժի, հեռախոսահամարի հետ ուղիղ, անուղղակի, միջնորդավորված կապ ունեցող հեռախոսահամարների, հաղորդակիցների շրջանակի, հեռախոսային խոսակցություն սկսելու ամսաթվի, սկզբի և ավարտի վերաբերյալ տվյալների տրամադրում: Այս կարգավորումները ամենևին չեն արտացոլում և չեն որոշակիացնում այն նպատակները, որոնք դրված են նախագծի հիմքում։

Նախագծով որոշակիացված չէ այն անձանց շրջանակը, ում վերաբերում են կարգավորումները, սահմանված չէ այն կիրառելու եղանակը և բողոքարկման հնարավորությունը։

Միջազգային բազմաթիվ փաստաթղթեր նախատեսում են մարդու իրավուքները սահմանափակելու հնարավորություն։

Բայց այդ փաստաթղթերը նաև սահմանում են, որ սահմանափակումը պետք է լինի խիստ որոշակի և խիստ համաչափ։ Այս նախագիծը խնդրահարույց է մարդկանց շրջանակի, հավաքվող ինֆորմացիայի ծավալի, դրանց մշակման և պահպանման և հետագայում դրանց նպատակային օգտագործման և ոչնչացման որոշակիության առումով։

Եվ ի վերջո նախագծի համաչափության տեսակետից առաջացող գլխավոր հարցը. արդյոք տոտալ վերահսկողությունը լուծում կամ մեղմացնում է համաճարակի տարածման հնարավորությունը։ Այս հարցի վերաբերյալ ներկայացված հիմնավորումները համոզիչ չեն։

Մենք գործ ունենք մարդու հիմնարար ազատությունների հետ, ինչը պահանջում է ավելի լուրջ և ավելի կշռադատված մոտեցում»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ