26 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

« «Կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա» ասողն ու բազմամարդ հավաքներ անողը փորձում է իր իսկ բացթողումները քողարկել համաշխարհային պանդեմիայից բխող օբյեկտիվ հանգամանքներով». Վահագն Վարագյան

ՀՀԿ խորհրդի անդամ Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկու օր է՝ վարչապետ Փաշինյանը փետրվարի տնտեսական ցուցանիշներից է խոսում: Գիտե՞ք, թե ի՞նչ է ուզում ակնարկել․ հարգելի պողոսներ, դուք քաշվել եք ու դեռ շատ դաժան եք քաշվելու, բայց ես ոչ մի մեղք չունեմ, կորոնավիրուսն է մեղավոր, որ դուք սոված եք մնալու: Տեսեք, թե մինչև համաճարակն […]

Հայաստանում կորոնավիրուսից 72-ամյա մարդ է մահացել

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ ««Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում։ Ցավոք, ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել վերջինիս կյանքը։  Պացիենտը երեկվանից գտնվել է վերակենդանացման […]

Շաբաթ օրը Լուսավորիչ Հայրապետի Սրբազան Աջը դուրս կբերվի

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Ուշադիր հետևելով խորհրդարանական քառօրյային՝ ցանկանում եմ արձանագրել հետևյալը. աշխարհը, ցավոք, մեզանից ավելի լավ է մեզ ճանաչում իբրև քրիստոնյա և քրիստոնեական հարուստ ժառանգության կրող ժողովուրդ: Մարտի 18-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Սուրբ Գայանե վանքում տեղի ունեցավ համազգային աղոթք և ժամերգություն, որի […]

Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է Բակո Սահակյանին

  ԱՀ նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին: Նամակում մասնավորապես, ասվում է. «Մեծարգո պարոն նախագահ Հաշվի առնելով երկրում կորոնավիրուսի տարածման վտանգը, եւ կանխարգելման միջոցների կազմակերպման նպատակով արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ կարեւորելով իշխանությունների կողմից իրականացվող ցանկացած գործողության իրավաչափ լինելը, Ձեզ եմ ներկայացնում իմ նախընտրական […]

Իսկ Փաշինյանի համար գոյություն ունե՞ն 200-250 հազար արտագնա աշխատանքի մեկնողները. Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանy ֆեյսբուքյան իր էջում գրել է. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանում օրավարձով աշխատող մարդ հասկացություն գոյություն չունի… Իսկ քանի որ գոյություն չունի, ուրեմն նրանք չկան, եթե չկան, ապա այս ֆորս մաժորային իրավիճակում էլ նրանց սոցիալական խնդիրներին ոչ ոք չի էլ անդրադառնա… Թող, ըստ որոշ քաղաքական գործիչների հրապարակած տվյալների, մոտ […]

«Մեզանում հայավարի ամեն ինչ ծուռ հայելիների մեջ է դրված».Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսկ հպարտությունը յոթ մահացու մեղքերից մեկն է Ի՞նչի համար են պետությունները, ի՞նչու է մարդկությունը հորինել պետության գաղափարը եւ ինքն իրեն ներդրել պետությունների մեջ։ Թվում է, կարող ենք պատասխանել այս հարցին քաղաքագիտական, փիլիսոփայական, գիտահետազոտական, եւ այլ, անչափ «խելացի» կանոնները հաշվի առնելով։ Առաջարկում եմ ամբողջ գիտությունը […]

Ամեն ջանք ներդնել, որ բնությանը վնաս չհասցվի․ ՀՀ նախագահ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»» ՀՀ օրենքների փաթեթը: Նախագահ Սարգսյանն իր ելույթներում և հարցազրույցներում մշտապես կարևորել է բնապահպանական խնդիրները, նշելով, յուրաքանչյուր ծրագիր իրականացնելիս պետք է ամեն ջանք ներդնել, որ բնությանը վնաս չհասցվի:

«Ռոմայի» ֆուտբոլն ինձ հարմար է. Մխիթարյան

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը վարձավճարով հանդես է գալիս իտալական «Ռոմայում», պատմել է այն մասին, թե ինչպես է իրեն զգում հռոմեական ակումբում, հայտնում է The Times-ը: «Իտալիայում ես ինձ լավ եմ զգում: Մենք խաղում ենք այնպիսի ֆուտբոլ, որը ինձ հարմար է: Մենք փորձում ենք գնդակը միշտ վերահսկողության տակ պահել: Կյանքն արագ փոխվում է: Այսօր […]

Կորոնավիրուսով վարակվածների մեջ 2 ամսական երեխա չկա, կան դպրոցահասակ երեխաներ. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ կորոնավիրուսով վարակվածների մեջ 2 ամսական երեխա չկա և դրա հետ կապված խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում: «Այս պահին ունենք դպրոցահասակ երեխաներ, որոնց թիվն անգիր չեմ հիշում, նրանք իրենց լավ են զգում, պրակտիկորեն որևէ սիմպտոմ չունեն, այսինքն՝ կյանքին վտանգ սպառնացող և միջին ծանրության դեպքեր չկան: Երեխաները գուցե կարող են դառնալ վիրուսի տարածման […]

Կալանավայրերում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար աշխարհում կտրուկ քայլեր են ձեռնարկվում, ԵԽ-ն զեկույց է հրապարակում, միչդեռ մերոնք դեռ լուռ են․ Ամրամ Մակինյան

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Եվրոպայի խորհրդի խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն մարտի 20-ին զեկույց է հրապարակել, որում նշվում է, որ հաշվի առնելով, որ միջանձնային շփումը նպաստում է վարակի տարածմանը՝ բոլոր իրավասու մարմինները պետք է համակարգված ջանասիրություն ցուցաբերեն, միջոցներ ձեռնարկեն՝ ազատությունից զրկելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի