23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կառավարությունը 30 տոկոսով կփոխհատուցի մինչև 30 հազար գազի և մինչև 10 հազար էլեկտրաէներգիայի վարձավճարները

Կառավարությունը մեծացրեց գազի և էլեկտրաէներգիայի սպառման համար փոխհատուցման շրջանակները՝ գործարկելով կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 12-րդ միջոցառումը։

Այսպիսով, շահառու են հանդիսանալու այն անձինք, որոնց կոմունալ վճարումները փետրվար ամսին կազմել են՝

– բնական գազի սպառման գծով՝ 10 001-30 000 դրամ
– էլեկտրաէներգիայի գծով՝ 5000-10 000 դրամ ներառյալ։

Վերոնշյալ աջակցությունը տրամադրվելու է սպառած էլեկտրաէներգիայի և գազի դիմաց 30 տոկոսի չափով 

Նշենք, որ երեկ կառավարությունը որոշել էր 50 տոկոսով փոխատուցել մինչև 10 հազար դրամ բնական գազ և մինչև 5 հազար դրամ էլեկտրաէներգիա սպառած բաժանորդների վարձավճարները։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ