26 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Թերացման մեղավորին պաշտոն եք տվել. Սերժ Սարգսյանը՝ ԱԺ-ում․ «Հրապարակ»

«Նոր մանրամասներ են հայտնի դառնում քննիչ հանձնաժողովում Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկումներից: Ակտիվ հարցադրումներ է արել հատկապես բանակում չծառայած Արեն Մկրտչյանը՝ հարց է հնչեցրել բանակում առկա կոռուպցիայի մասին` «մի քանի միլիոն դրամի հասնող բացահայտումներին առնչվող»: Սերժ Սարգսյանն ասել է, որ դատապարտում է նման երեւույթները, որ իրենք բանակի վրա տրիլիոնների հասնող ծախսեր են արել, «դուք […]

Հոգևորականության գործունեության մեջ երբեմն տեսնում ենք ավելի շատ քաղաքական ինտրիգներ, քան՝ Աստվածաշնչից բխող գործունեություն․ Փաշինյան

Հայաստանում հոգևորականությունը հիասթափվելու լուրջ տեղիք ունի, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ինչո՞ւ հիասթափվելու պատճառ ունի հոգևորականությունը ժամանակակից Հայաստանում, որովհետև ինչքան Հայաստանում ընդգծվում է գաղափարական իշխանության գոյության փաստը, այնքան ավելի ակնհայտ է դառնում Հայաստանում հոգևոր կյանքի սակավությունը։ Ինչքան Հայաստանում կա իշխանություն, որը արժեքներ է փորձում սերմանել ՀՀ-ում, այնքան ակնհայտ է դառնում, որ հոգևոր […]

Հանրային հեռուստաընկերություն գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Հանրային հեռուստաընկերություն գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Նրա տարածած հայտարարության մեջ ասված է.   «Սիրելի հայրենակիցներ, գործընկերներ ու հեռուստադիտողներ Ինձ համար անընդունելի է ՀՀ վարչապետի՝ եթերից առաջ տեսագրված կադրերի հրապարակումը և անկեղծորեն վրդովված եմ գործընկերային, էթիկական սկզբունքների խախտման էժանագին այս քայլից։ Ինքս տարիներ շարունակ ենթարկվել եմ նմանօրինակ մեդիա գրոհների և հասկանում եմ, […]

Փաշինյանի թերթը եզակիներից էր, որն աշխատում էր «առանց վազվրատի». Բենիամին Մաթևոսյան

Բենիամին Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.  Ո՞վ, եթե ոչ Նիկոլ Փաշինյանը գիտի, որ նախկինում լրագրողների, լրատվամիջոցների 99 տոկոսը փող էր ստանում իշխանությունից։ Ասեմ ավելին, ըտենց մի հատ թերթ կար, անվանումը սկսվում էր «Հ» տառով ու ավարտվում էր «այկական ժամանակ»-ով ու թերթը եզակիներից էր, որն աշխատում էր «առանց վազվրատի», այսինքն ամբողջ տպաքանակի համար թերթի սեփականատերը գումար ստանում […]

#ՄենքRecենք. Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական հարցերով տնօրեն Վարդան Հակոբյանն ազատվել է աշխատանքից

ՀՀ վարչապետի ուղիղ միացման ապահովման խմբի պատասխանատու, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական հարցերով տնօրեն Վարդան Հակոբյանն ազատվել է աշխատանքից։  Նրա ֆեյսբուքյան էջում բազմաթիվ գրառումներ են արված #մենքRecենք հեշթեգով։ Ավելի վաղ Հանրային հեռուստաընկերության աշխատակազմը հայտարարել էր, որ խորապես ցավում է համացանցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ուղիղ եթերի նախապատրաստման կադրերի օգտագործմամբ հոլովակի տարածման կապակցությամբ: Վարդան Հակոբյանը հայտարարել էր, որ անձամբ […]

Էն «պրոֆեսիոնալ» Ազգային Ժողովին մեկդ հիշեցրեք, որ ապրիլի 24-ն է մոտենում, Հայոց Ցցեղասպանության 105-րդ տարելիցն է. Աշոտյան

Էն «պրոֆեսիոնալ» Ազգային Ժողովին մեկդ հիշեցրեք, որ ապրիլի 24-ն է մոտենում, Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է, Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։   «Հարցրեք նաև՝ ինչքա՞ն նոր պարգևավճար են ուզում, որ մի քիչ դրսի գործընկերների հետ աշխատեն: Որ մի քանի նամակ գրեն միջազգայիններին, մի քանի հարցազրույց փորձեն տալ արտերկրի մամուլին, մի քանի […]

Նիկոլ Փաշինյանը շատ դիպուկ նկարագրում էր իրեն, իր լրատվամիջոցն ու նախկին իշխանությունների հետ շանտաժի միջոցով իր աշխատաոճը. Սաթիկ Սեյրանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղիղ եթերը երկու անգամ եմ լսել. առաջին անգամ ականջներիս չէի հավատում, երկրորդ անգամ՝ աչքերիս, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետևյալ խոսքերին՝ «Լրատվամիջոցների 99%-ը և լրագրողների 70%-ն իշխանություններից փող են ստացել։ Հիմա չի ստանում և ամբողջ լրատվական դաշտը կատաղած ա, որ […]

Նորմալ է, երբ ուղիղ եթերից առաջ մարդ մազերն է ուղղում և նախապատրաստվում, խնդիրն այստեղ կոմպետենտ թիմ չունենալն է. Մարուքյան

Վարչապետի ուղիղ եթերից առաջ կադրերի արտահոսքը խայտառակ բաների բերց, ԱԺ-ում ասաց ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Դրա հիմքով փորձել ձեռք առնել, դատապարտում ենք։ Կադրերի արտահոսքը բերում է մեզ մեր նախկին համոզմանը, որ կառավարությունը չունի այնքան կարողություններ, որ քաղաքացիների համար զգայուն ինֆորմացիան պահպանի։ Երբ «Լուսավոր Հայաստանը» հեռախոսով տեղորոշման օրենքի դեմ էր գնում, ասում էր՝ «դուք այդ […]

Նոր բացահայտումներ Շիրակի պետհամալսարանի թալանից. Գագիկ Համբարյան

ՇՊՀ դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան գրառումով մանրամսներ է ներկայացրել Շիրակի պետական համալսարանի չարաշահումներից: «Նոր բացահայտումներ Շիրակի պետական համալսարանի թալանից. 1 միլիոն 400 հազար դրամ փաստաբանի վարձավճար: Նախապատրաստվելով ապրիլի 21-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվող Գագիկ Համբարյանն ընդդեմ Շիրակի պետհամալսարանի՝ “Տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցման պահանջի մասին” դատական նիստին` շատ հետաքրքիր նոր փաստեր եմ բացահայտել և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված