23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Քաղաքային իշխանությունը շարունակում է խնդիրներ ստեղծել․ «Ժողովուրդ»

«Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից այս կամ այն պաշտոնի համար հայտարարված մրցույթները թեեւ դատարանը չեղարկում է, սակայն քաղաքային իշխանության ներկայացուցիչները շարունակում են խնդիրներ ստեղծել:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ վարչական դատարանը կասեցրել է Երեւանի քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի պաշտոնի մրցույթի անցկացումը` մինչեւ հայցի ապահովումը: Եւ մեզ հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել էր նաեւ ՀՈԱԿ-ի ներկայիս տնօրեն Արմեն Բեգոյանը: Հիմա պարզվում է` Երեւանի քաղաքային իշխանությունը չնայած համաճարակով պայմանավորված մի շարք սահմանափակումներին, որոշել է մի քանի օր անց` ապրիլի 27-ին նշված թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարել:

Եւ ահա մեզ հայտնի դարձավ, որ ապրիլի 21-ին դատարան է դիմել մրցույթի մասնակիցներից Հայկ Հովհաննիսյանը` պահանջելով, որ դատարանը ստիպի Երեւանի քաղաքապետարանին Երեւան քաղաքի ենթակայության «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության 27.04.2020թ. մրցույթի կազմակերպման գործողությունները ոչ իրավաչափ ճանաչել:

Ինչ կանի դատարանը այս դիմումի հետ, դժվար է ասել, բայց փաստ է, որ մի կողմից դատարանը կասեցնում է մրցույթի անցկացման ընթացքը, իսկ մյուս կողմից` քաղաքապետարանը ապրիլի 27 -ին կրկին մրցույթ է նշանակում, ինչը կրկին թեկնածուներից Հայկ Հովհաննիսյանը վիճարկում է դատարանում:

Հիշեցնենք` այս ՀՈԱԿ-ի տնօրենին` Արմեն Բեգոյանին նշանակել է տվել այդ պաշտոնում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կինը: Բայց հիմա փոշմանել է եւ գնալով Բեգոյանի աշխատասենյակ, նրանից պահանջել է դիմում գրել, քանի որ կարծում է, որ նա չի արդարացրել իր հույսերը: Այս լուրը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չի հերքել նաեւ ինքը` Բեգոյանը»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ