26 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Հայաստանն իր արված թեստերի քանակով համադրելի է Ճապոնիայի, Իտալիայի հետ․ Թորոսյան

Առողջապահության համարագի ծանրաբեռնվածությունը գնալով ավելանում է, ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։  «Դեռևս տանելի բեռնվածություն է, սակայն բեռի ավելացմանը զուգընթաց պետք է այնպես անենք, որ չգա մի օր, երբ բուժօգնության կարիք ունեցող քաղաքացին մնա առանց օգնության։ Մեր հիմնական նպատակն այս պահին դա է», – ասաց նախարարը։ […]

Հանրաքվեի մեկնարկի պայմաններում ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման աշխատանքները ևս վերսկսվելու են. Տիգրան Մուկուչյան

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց ԿԸՀ-ի գործունեության վերաբերյալ 2018-2019 թթ. հաղորդումը՝ նշելով, որ 2018-2019 թթ. ընթացքում ԿԸՀ-ի կողմից կազմակերպվել և անցկացվել են ԱԺ և Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ, ինչպես նաև ՏԻՄ ընտրություններ՝ ընդհանուր թվով 170  համայնքներում: «ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Ընտրական օրենսգրքի պահանջն է, որ […]

Պարոն նախագահ, Ձեր քայլը պետք է տարբերվի «Իմ քայլից»

Համաճարակով պայմանավորված՝ նոր աշխարհում մարդու իրավունքները և հումանիզմը անկյունաքարային թեմաներ են դառնում։ Պետությունների ղեկավարներ, հոգևոր առաջնորդներ, առաջադեմ գործիչներ, հեղինակավոր միջազգային կազմակերպություններ և իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարություններով, կոչերով՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը։Ձևակերպվել են սկզբունքներ, հստակ մոտեցումներ՝ ուղղված առավել խոցելի և ռիսկային խմբերի, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկներում գտնվողների իրավունքների պաշտպանությանը, քանի որ պետությունները պոզիտիվ պարտականություն են կրում […]

Փաշինյանի ինքնահակասությունների շարքը բազմազան է: Այսօրվա հայտարարությունը մեկ շաբաթից կարող է բոլորովին այլ հայտարարության վերածվել. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քաղաքական դիմանկարի փորձ՝ երկու տարի անց Նիկոլ Փաշինյան. լրագրող, քաղաքական գործիչ: Վաղ երիտասարդ տարիքում իր անձով ու քաղաքական հայացքներով հանրությանը հայտնի չի եղել, բայց իր կարծիքով ԵՊՀ-ից հեռացվել է քաղաքական դրդապատճառներով: Մի շարք թերթերում զբաղվել է լրագրությամբ: 13 տարի (որից փաստացի 1,5-ը թաքնվել է ընդհատակում, և մոտ 2-ը՝ […]

Պատասխանիր, ինչո՞ւ ես երկու տարի շարունակ լռում Արցախի ինքնորոշման իրավունքի մասին և ինչու՞ ես ակտիվորեն աջակցում ազատագրված տարածքներում ադրբեջանցիների վերադարձի ծրագրին. Գևորգ Գևորգյան

Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կոնսենսուս մինուս ապազգայինը այլևս հրամայական է: Մենք չենք կարող թույլ տալ, որ մեր երկրի անվտանգության և պետականության հիմքերը խարխլվեն: ադրբեջանի ռազմական գերատեսչության պատասխանատուն բացահայտ հայտարարում է իրենց իբրև տարածքային ամբողջականության վերականգնման մասին և այս ագրեսորի նկրտումները, ոչ այլ ինչ են, քան պատերազմ սանձազերծելու նախերգանք: Եվ այս […]

Երկրաշարժ Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում. ցնցումները զգացվել են Տավուշի և Լոռու մարզերում

Մայիսի 4-ին, տեղական ժամանակով ժամը 00:04-ին (Գրինվիչի ժամանակով մայիսի 3-ին 20:04-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմիկ ցանցի կայանները գրանցել են 4.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում` Գյանջա քաղաքից 38 կմ դեպի հյուսիս: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 41.020 և արևելյան երկայնության 46.320։ Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: […]

Կառավարությունը խուսափում է քաղաքացիներին աջակցություն տրամադրելուց․ Մարուքյան

ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով քաղաքացիներին 100 հազարական դրամ տրամադրելու հարցին, նշեց, որ կառավարությունը բացելով գործունեության ոլորտները խուսափում է քաղաքացիներին ուղղակի ֆինանսական աջակցություն տրամադրելուց: Մարուքյանը նշեց, որ իշխանությունը տարբեր կեղծ օրակարգերով փորձում  է շեղել քաղաքացիների ուշադրությունը այդ հարցից, իսկ իրենք կրկին ցանկանում են անդրադառնալ իրական թիվ 1 օրակարգին: «Տեսեք ինչերի միջով ենք […]

ՀՀ-ն կարիք ունի ուժեղ լիդերի, ով գտնվում է բանտարկության մեջ. Միհրդատ Մադաթյան

«ՄԱԴԱԹՅԱՆ» Հոգեբանական Կենտրոնի ղեկավար, հոգեբան, նեյրո-լինգվիստիկ ծրագրավորող Միհրդատ Մադաթյանը բաց նամակ է հղել դատավոր Աննա Դանիբեկյանին, որում ասվում է․ «ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՆՆԱ ԴԱՆԻԲԵԿՅԱՆԻՆ Հարգելի տիկին Դանիբեկյան։ Համոզված եմ, որ ուշի ուշով հետևում եք և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր լրահոսին և լիարժեք կարողություններ ունեք սթափ գնահատելու իրավիճակը։ Արդեն ակնհայտ է, որ այսօրվա իշխանությունները գտնվում են պատային իրավիճակի […]

Կարևորագույն մշակութային կառույցի վրա գործադիրը չի ծախսել ոչ մի կոպեկ․ Մաթևոսյան

Մշակութաբան Դավիթ Մաթևոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «2018-ի հեղափոխոությունից անցել է ուղիղ ԵՐԿՈւ ՏԱՐԻ, 2019-ի ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ մոտ խորհրդակցությունից` ԻՆԸ ԱՄԻՍ: Հրանտ Մաթևոսյան Մշակութային Կենտրոն Թանգարանի կառույցը` որքանը որ առայժմ առկա է` կառուցվել է հեղափոխությամբ հեռացված իշխանության ֆինանսավորմամբ: Անցած երկու տարվա ընթացքում անավարտ մնացած բազմամիլիոնանոց, կրևորագույն մշակութային կառույցի վրա ՀՀ նոր կառավարությունը ՉԻ ԾԱԽՍԵԼ […]

«Բրախելով առողջությունը, մարդկանց ու տնտեսությունը՝ փորձում եք փրկել ձեր իշխանությունը». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կատակը մի կողմ. վիրուսի դեմն առնել չկարողացաք, տնտեսությունը փրկել չկարողացաք, մարդկանց նպատակային օգնել չկարողացաք։ Հիմա էլ հասել եք աբսուրդի. վերջին օրերի դեպքերի կտրուկ աճի ֆոնին հանում եք արգելքներն ու սահմանափակումները։ Բրախելով առողջությունը, մարդկանց ու տնտեսությունը՝ փորձում եք փրկել ձեր իշխանությունը։ Դա էլ մի կողմ։ Այսքանի ֆոնին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված