Չեմ կարող կիսել պարոն Լավրովի պնդումը, որ Հայաստանի համար գազի գինը երբևէ եղել է շուկայականից երկու-երեք անգամ ցածր. Մհեր Գրիգորյան
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Լուրերի»հարցին ի պատասխան անդրադարձել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը: Լավրովը նշել էր, որ համաձայնագրերը կնքելու ժամանակ Հայաստանի համար գազի գինը շուկայականից ցածր է եղել: Նաև գործընկերության համատեքստում հիշատակել է «Հարավկովկասյան երկաթուղում» հնարավոր չարաշահումների առիթով հարուցված քրեական գործը: «Համաձայն եմ, որ համեմատության մեջ սահմանին գազի գինն առանձին ժամանակահատվածներում եղել է շուկայականից ցածր, […]





































