02 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Հայաստանում կա մեկ «մահվան բացիլ», և այդ մեկ «մահվան բացիլը» Նիկոլ Փաշինյանն է. Միհրան Հակոբյան

Պատերազմի ժամանակ պետության ղեկավարը փորձում է համախմբել բոլորին: Սա պարզ քրիստոմատիկ աքսիոմ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսը պատերազմի հետ համեմատություններին։  «1941-ի ֆաշիստական ներխուժումը ԽՍՀՄ նույնիսկ Ստալինին ստիպեց իջնել «ժողովուրդների հոր» պատվանդանից ու սովետական քաղաքացիներին քույրեր և եղբայներով դիմել: Ի՞նչ է անում կորոնավիրուսի դեմ պայքարը «պատերազմ» հռչակած […]

Առաջիկայում հասնելու ենք մեր պահանջին. Նիկոլ Փաշինյանը պետք է գնա, որովհետև նա ձախողվել է բոլոր ուղղություններով. Վանեցյան (Տեսանյութ)

Երբ հունվարին առաջին անգամ ասացի, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, զարմանում էին՝ ինչու նման հայտարարություն արեցի, բայց ժամանակը ցույց տվեց, որ հիմա արդեն դրա մասին խոսում են գրեթե բոլորը, դա դարձել է մեր քաղաքացիների օրակարգային հարցերից մեկը։ Այս մասին Հրազդանում «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացումից հետո կուսակիցների և լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայրենիք» […]

Նման պահվածքով մեծագույն նպաստն են բերում Ադրբեջանի լկտիացմանը. Կարեն Բեքարյան

Քաղաքական վերլուծաբան  Կարեն Բեքարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Բացիլատգիտության նուրբ արվեստը  ՀՀ արտաքին քաղաքականության եվրոպական ուղղության և խորհրդարանական դիվանագիտության հերթական և ամոթալի տապալումն արձանագրվեց երեկ՝ Եվրոպական խորհրդարանի ԵՄ-Հայաստան, ԵՄ-Վրաստան, ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի եվրոպական պատվիրակության ղեկավարի, Հայաստանի և Ադրբեջանի հարցերով Եվրոպական խորհրդարանի զեկուցողների համատեղ հայտարարությամբ (կցվող նյութում՝ հայտարարության ոչ պաշտոնական թարգմանությունն է, իսկ փաստաթղթի […]

Բացակա գիտությունների թեկնածուի դիպլոմդ պատրաստ պահիր. իրավաբանը` Արսեն Թորոսյանին

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Էն առողջա«պահության» նախարարին փոխանցեք, որ կգա ժամանակ ու մարդիկ ֆիլմ կնկարեն իր մասին, իր համակուսակիցների, քաղաքական համախոհների, քաղաքական հայրերի ու առհասարակ նրանց մասին, ովքեր ապրում էին այս օրերում և դիմակավորված երեսպաշտությամբ ավիրում էին համակարգը: Ֆիլմեր կնկարվեն նաև այն մարդկանց մասին, ում իրենք ստիպեցին հրաժարվել սիրելի մարդկանցից, նրանց […]

ԵԽ-ն կոշտ հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի և Ղարաբաղի միջև նոր ճանապարհի կառուցման կապակցությամբ

Եվրախորհրդարանի պատգամավորները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ նոր ճանապարհի կառուցման կապակցությամբ: Պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդի, Հայաստանի մասով ԵԽ-ի մշտական զեկուցող Տրայան Բեսեսկուի, Ադրբեջանի մասով ԵԽ-ի մշտական զեկուցող Ժելյանա Զովկոյի համատեղ հայտարարությունն ընդունվել է հունիսի 10-ին. «Անցած տարի հայտարարված Հայաստան-Լեռնային Ղարաբաղ կապող երրորդ մայրուղու շինարարությունը շուտով կսկսվի: Այս նոր ճանապարհային ենթակառուցվածքը Կապանը […]

Փաշինյանի շուրջ կարող է նույն իրավիճակը ստեղծվել, որը ստեղծվել էր Սարգսյանի դեմ

«Միանգամից երեք ուժային գերատեսչությունների ղեկավարներ են աշխատանքից ազատվել հորինված պատճառով, հայերի մեծ մասը նման գործողությունները չի աջակցի», – ռուսական «ВЗГЛЯД»-ին ասել է քաղաքագետ Վլադիմիր Լեպեխինը՝ մեկնաբանելով կարանտինի խախտման պատճառով ուժային կառույցների ղեկավարներին պատժելու ՀՀ վարչապետ Փաշինյանի որոշումը: «Հայաստանի բնակիչների մեծ մասը չի աջակցի հրաժարականների վերջին շարքը, քանի որ հասարակության մեջ կա բավականին լուրջ պառակտում: Վարչապետի […]

«Դուք ամենապատասխանատու պահին սխալներ եք գործում». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առողջապահության նախարարաը ցնցող հայտարարություն արեց․ «Ուզում եմ ներողություն խնդրել գործած սխալների համար», ու ես ակամա հիշեցի «Կովկասի գերուհին» ֆիլմը, որտեղ երբ Սաախովը նույնպես լալահառաչ ասում է ներեք գործածս սխալները, Նինան հակադարձում է՝սխալները չեն ներում, այլ, լվանում են արյունով․․․ Տղաներ, ձեր գործած յուրաքանչյուր սխալ կյանք […]

Վրաստանը կօգնի Հայաստանին. վրացի բժիշկների խումբ կգործուղվի Հայաստան

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան այսօր կառավարության նիստին հայտարարել է, որ որևէ երկիր չի կարող միայնակ հաղթահարել կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը: Նրա խոսքով, Վրաստանը քննարկում է հարևան Հայաստանին օգնելու հարցը և համապատասխան առաջադրանքը տրվել է առողջապահության նախարարությանը: «Մենք պետք է իրար նկատմամբ ցուցաբերենք փոխադարձ աջակցություն: Ինչպես գիտեք, մեր հարևան երկրներում, վերջին ժամանակաշրջանում […]

«Մեծ է վտանգը». Աշոտյանը՝ հայ-իրանական հարաբերությունների մասին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրանում Հայաստանի դեսպանատան առջեւ տեղի ունեցած բողոքի ակցիան դարձավ քաղաքական եւ մասնագիտական բուռն քննարկումների առարկա։ Ուշադիր ծանոթացել եմ կարծիքներին եւ մեկնաբանություններին։ Սակայն, կարծում եմ, մեկ կարեւոր հարց դուրս է մնացել ուշադրությունից։ Իսրայելում Հայաստանի դեսպանատուն բացելու որոշումը կայացվել ՀՀ Կառավարության նիստին դեռեւս 2019 թվականի սեպտեմբերի 19-ին։ Վստահ […]

Déjà vu․ ցանկացած նորը հնի կրկնությունն է․ Politeconomy.org

Politeconomy.org-ը գրում է․ «2018-ի իշխանափոխությունից հետո ակնկալվում էր, որ Հայաստանում պետք է ընթանան բուռն քննարկումներ, որոնց ընթացքում վերաիմաստավորվեր անցյալը, իմաստավորվեր կատարվածն ու ապագայի ծրագրեր մշակվեին: Ցանկացած հանրային ու պետական ցնցումներից հետո ակտիվանում է ինտելեկտուալ կյանքը: Դա չգրված օրենք է, սակայն ցանկացած օրենք ունի բացառությունները և նման բացառություն է այսօրվա Հայաստանը: Իշխանության եկած «նոր» մարդիկ, որոնք իրենց հեղափոխականներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի