Կորոնավիրուսը՝ իբրև լակմուսի թուղթ, ցույց տվեց Արսեն Թորոսյանի անունակությունը համակարգման և կառավարման դաշտում. նրան պետք է պաշտոնանկ անել. Վահան Արծրունի. tert.am
Թեև թվում էր՝ Առողջապահության նախարարությունը պետք է սահմանափակվի քաղաքացիական ծառայությամբ, բայց կորոնավիրուսի համավարակը ընդգծեց այն հանգամանքը, այդ նախարարության գործելաոճի ու ամբողջ գաղափարախոսության մեջ առաջնայինը քաղաքական գործոնն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, հասարակական-մշակութային գործիչ Վահան Արծրունին՝ անդրադառնալով Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի քաղաքական գրառումներին: Վերջինս, հիշեցնենք, անդրադարձել էր կորոնավիրուսից մահացած կնոջ […]




































