23 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

ՊՆ. Հակառակորդը Ճամբարակի մարտական դիրքերի ուղղությամբ կիրառել է ՀԱՆ-17 տիպի նռնականետ

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Այդ մասին  հայտնում է  ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 9 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ  137  կրակոց: Ճամբարակի ուղղությամբ տեղակայված  մարտական դիրքեր՝  2 անգամ, ընդ որում հակառակորդը կիրառել […]

ՀՀ ԶՈւ-ին պատկանող որևէ ԱԹՍ չի խոցվել Ադրբեջանի կողմից․ Արծրուն Հովհաննիսյան

Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ընթացքում հայտնեց, որ Տավուշի մարզում վնասվածք ստացած եւ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ դրական դինամիկա չկա։ Նա հավելեց, որ միջին եւ միջինից բարձր վիճակում գտնվող զինծառաողների առողջական վիճակում դրական դինամիկա կա: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից հայկական ԱԹՍ խոցելու հետ կապված հարցին, նա ասաց, որ հայկական  որեւէ ԱԹՍ չի […]

«Ֆուդ սիթիում» խոստացել են ընդունել Հայաստանից բեռնատարները․ Տողանյան

Մոսկվայում Հայաստանից ներկրված մրգերի առեւտուրը նորմալացվել է, «Ֆուդ սիթիում» խոստացել են ընդունել ժամանող բեռնատարները։ Այդ մասին կիրակի ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։ «Մենք հետեւում ենք «Ֆուդ սիթի»-ում իրավիճակին։ Եթե բեռների սեփականատերերը որոշեն վերադառնալ այնտեղ, մեզ խոստացել են, որ ամեն ինչ նորմալ կլինի։ Երկու մեքենայի հաջողվել է մուտք գործել գիշերը»,-ասել է նա։ Նրա […]

Սահմանամերձ համայնքների դպրոցներում ապաստարաններ կգործեն․ ԿԳՍՄ նախարար

Անցնող գիշերը սահմանին եղել է համեմատաբար հանգիստ, մոտավորապես 70 անգամ է խախտվել հրադադարի ռեժիմը, հիմնականում կիրառվել են հրաձգային զենքեր՝ ոչ մեծ տրամաչափի: ՀՀ զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը: Մովսեսի եկեղեցում պսակադրության արարողության է եղել, կյանքը շարունակվում է և մարդիկ ապրում են իրենց բնականոն կյանքով: Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն Համայնքներում լիարժեք վերադարձել […]

Հռոմի պապը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական ռազմական լարվածության հարցով

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել երկխոսության միջոցով ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդրի երկարաժամկետ լուծումը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։ «Մտահոգությամբ եմ հետեւում վերջին օրերին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական լարվածության բարձրացմանը»,-հայտարարել է հովվապետը՝ ավանդական կիրակնօրյա պատարագի ժամանակ դիմելով հավատացյալներին, որոնք հավաքվել էին Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում։ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը խոստացել է աղոթել տեղի ունեցած […]

Եթե մեր զինված ուժերը գործեցին փայլուն ու իրավիճակին ադեկվատ էին,ապա նույնը չեմ կարող ասել քաղաքական իշխանության մասին. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայ-ադրբեջանական ռազմական բախումը հերթական անգամ բացահայտեց մեր թերի և ուժեղ կողմերը:Մեր բանակը,հրամանատարներն ու զինվորները պատվով կատարեցին Հայրենիքի պաշտպանությունը: Հիմնական ընդդիմադիր ուժերը,ցուցաբերելով պետական մտածողություն, կանգնեցին մեր պետության ու բանակի կողքին: Իշխանությունն այդպես էլ միասնության ու համերաշխության կոչով հանդես չեկավ և փոխարենը իր էժանագին քարոզչությամբ խորացրեց քաղաքական […]

«Խելքն ինչ է, որ ոմանց մոտ այս շոգին բուքսովատ է անում». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլիի կարծիքը հրճվանքով տարածողներին հիշեցնեմ, որ նրան թվում է, թե հայերն այլեւս հակառուսական գծի մեջ են։   Իսկ մեր իրական ազգային օրակարգի մասին նրա կարծիքը կիշեցնեմ հենց ՀԺ-ի նյութով՝ 2019 թվական։   Հ.Գ. Խելքն ինչ է, որ ոմանց մոտ այս շոգին բուքսովատ […]

«Հպարտանում եմ մեր ժողովրդի միասնականությամբ ու պատվախնդրությամբ». Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հպարտանում եմ մեր ժողովրդի միասնականությամբ ու պատվախնդրությամբ։ Խոսքս Մոսկվայում բնակվող մեր հայրենակիցների մասին է։ Հարգանքս ձեզ սիրելիներս։ Ադրբեջանի կազմակերպած խղճուկ ակցիան՝ ընդդեմ հայկական ծիրանի վաճառքի, հակառակ արդյունք է տալիս։ Վստահ եմ հիմա ռուսաստանցիների շրջանում ավելի մեծ ուշադրություն և հարգանք է ձևավորվելու հայ համայնքի նկատմամբ»:

Հիմա չհիշեցնեմ, թե ինչ ներքաղաքական խաղի համար զոհաբերվեցին ապրիլյան պատերազմում մեր հաղթանակը ամրագրող այս պայմանավորվածությունները. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2018 թվականի դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնեց Ադրբեջանի պնդումը, թե Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություն ընդհանրապես չի եղել։ Այս հայտարարությունն անխնա քննադատել եմ, որովհետեւ Հայաստանի վարչապետն իրավունք չուներ կրկնել, առավել եւս՝ սրտին մոտիկ ընդունել ադրբեջանական կտերը։ Այն, որ նման պայմանավորվածություններ եղել են, Փաշինյանը կարող էր համոզվել՝ անձամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի