22 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր

Հայ-ադրբեջանական պետական սահմանին հուլիսի 28-ի լույս 29-ի գիշերը և այսօր առավոտյան պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 22 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 497 կրակոց: Քոլագիր, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Կոթի ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի […]

Դիտավորություն և հստակ իրականացվող քաղաքականություն․ «Փաստ»

«Ներկայիս իշխանությունները, անցած երկու տարվա ընթացքում, ի թիվս բազմաթիվ ու բազմաբնույթ այլ հարցերի, պարբերաբար հայտնվում են այնպիսի թեմաների շուրջ քննադատությունների թիրախում, որոնք վերաբերում են ազգային արժեքներին, ավանդական, ընտանեկան արժեհամակարգերին, Հայ Առաքելական եկեղեցուն եւ այլն: Վերջին ամենաթարմ օրինակը դպրոցի առարկայական չափորոշիչների ու ծրագրերի հետ կապված մեծ աղմուկն է: Չնայած պատասխանատուները փորձում են իրենց քննադատողներին մեղադրել հնարավոր […]

«Միջպետական հայ-ռուսական դաշնակցության թուլացման պատասխանատուն ոչ թե հայ ժողովուրդն է, այլ Փաշինյանն ու իր ապաշնորհ ռեժիմը»

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մոլորություն և ինքնախաբեություն է կարծել, թե դաշնակցում են միայն ժողովուրդները, բայց ոչ երբեք՝ քաղաքական էլիտաները: Ժողովուրդների դաշնակցությունն ամրապնդվում է, երբ դաշնակցում են էլիտաները և թուլանում դրանց բացակայության պայմաններում: Հետևաբար Փաշինյանը կամ մոլորության մեջ է, կամ փորձում է մանիպուլացնել, երբ նշում է, թե «Ռուսաստանը պետք է միայն դաշնակցի հայ […]

Տավուշի մարզպետը հերքում է, թե բազմամարդ խնջույք է կազմակերպել

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն անդրադարձել է մամուլի հրապարակմանը, որտեղ նշվել էր․ որ ինքը Բերդ քաղաքում մեծ խնջույք է կազմակերպել, որին մասնակցել է ավելի քան 50 մարդ: Չոբանյանը գրել է. «Լրատվականներից մեկը ստահոդ հրապարակում է արել իմ կողմից բազմամարդ խնջույք կազմակերպելու մասին, որոշներն էլ տարածում են այն։ Չեմ ընդունում և դատապարտում եմ հերյուրանք հրապարակելու կամ տարածելու […]

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 308 նոր դեպք, մահացել է 6 մարդ

Հայաստանում հուլիսի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 37 937 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 308-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 27 824 (+467) մարդ, այս պահին բուժվում է 9165-ը (-165) Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 948 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 723 (+4), այլ պատճառներով՝ 225 (+2)։  Մեկ օրում մահացել է 6 մարդ:   Մահվան դեպքերի վերաբերյալ […]

Հանձնարարվել է «քնած» տեղից շարժել գործերը․ «Փաստ»

«ՀՀ-ում տեղի ունեցող քաղաքական գործընթացները բավականին ակտիվ զարգացումների փուլում են եւ կտրուկ փոփոխությունների են ենթարկվում։  «Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս Նիկոլ Փաշինյանը իրավապահ համապատասխան կառույցներին հանձնարարել է շատ կարճ ժամանակում կոնկրետ քայլեր ձեռնարկել արդեն հարուցված որոշ քրեական գործերի մասով։  Խոսքը հատկապես վերաբերում է նախկին իշխանության ներկայացուցիչներին:  Այս գործերը, վարչապետի գնահատմամբ, գտնվում են ակնհայտ պասիվ, «քնած» վիճակում, չնայած […]

«Իշխանական օրենսդիրների ականջին մեկդ շշնջացեք». Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանական օրենսդիրների ականջին մեկդ շշնջացեք, որ սահմանամերձ գյուղերի աշակերտների համար դեռեւս 2014 թվականից դասագրքերը անվճար են։ Հ.Գ. Չեմ հիշում, ով էր կրթության նախարարը։ Հ.Գ. Կոմունալ վճարումների մասին էլ չասեմ։ UPD Պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը հուշում է ինձ, որ 2015 թվականից է։ Մնացածը՝ ուժի մեջ է։ #PRացավ #օհ_քամի_քամի»:

Դիմորդը 20 միավորով ընդունվել է վճարովի համակարգ․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Մեզ է դիմել մի դիմորդ, որը 1 քննությունից ստացել է առավելագույն՝ 20 միավոր, բայց ընդունվել է ոչ թե անվճար, այլ վճարովի համակարգով, քանի որ հավասար միավորների դեպքում հաշվի է առնվել «աստղանիշով» երկու առարկաների հանրագումարը, սակայն նա այդ աստղանիշերով առարկաները 11-րդ և 12-րդ դասարաններում չի ընտրել (կամընտրական են եղել՝ չի ընտրել), […]

Անկումը խորանում է․ 168․am

168.am-ը գրում է․ «Տնտեսական ճգնաժամը Հայաստանում շարունակում է խորանալ։ Խորանում է նաև տնտեսական անկումը։ Մարտից սկսած տնտեսությունը միայն հետ է գնում։ Չորրորդ ամիսն անընդմեջ նվազում է արձանագրվում։ Արդեն տարվա առաջին կեսի արդյունքներով, գրանցվել է 4,7 տոկոս տնտեսական ակտիվության անկում։ Այն առնվազն կրկնակի ավելի է կառավարության կանխատեսումներից Հիշեցնենք, որ ապրիլին կառավարությունը տարեկան տնտեսական անկումը գնահատել էր […]

Տավուշի մարզպետը Բերդ քաղաքում մեծ խնջույք է կազմակերպել. «Իրավունք»

«Արդեն մի քանի օր է, ինչ մամուլը փաս­տեր է արձանագրում այն մասին, որ գործող իշխանությունները չեն դադարում իրենց կերուխումը: Մեզ հասած լուրերի համաձայն՝ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը կիրակի օրը Բերդ քաղաքում մեծ խնջույք է կազմակերպել, որին ներկա է եղել ավելի քան 50 հոգի: Հիշեցնենք, որ վերջին օրերին այսօ­րինակ դեպքերն այնքան շատ են, որ զար­մանալն անիմաստ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի