Այս քայլող պարոններն ու տիկնայք մի օր էլ կարող են Արարատը վերանվանել Ագրիդաղ. Շարմազանով
Հայագիտության ոլորտում իշխանություններն իրականացնում են ապազգային քաղաքականություն: Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը: «Հայկականության դեմ արշավն այսօր չէ, որ մեկնարկել է, միգուցե այսօր ավելի տեսանելի է դարձել, բայց այն երկու տարի շարունակ ընթանում է: Ակնհայտ է, որ ազգայինի ու ավանդականի դեմ արշավն այս երկու տարիների ընթացքում […]





































